00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Վահե Հովհաննիսյան
«Կլիներ նույնը՝ առանց զոհերի» Փաշինյանի հայտարարությունն ապացուցեցին հրապարակված փաստաթղթերը․ Վահե Հովհաննիսյան
09:05
9 ր
Մեսրոպ Առաքելյան
Անտրամաբանական է 63 տարեկանում բիսնես սկսելու հայտարարությունը․ Մեսրոպ Առաքելյան
09:16
9 ր
Ուղիղ եթեր
09:27
9 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
56 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:04
45 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:01
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Փաշինյանի նպատակն է, որ վեհափառը չմատուցի Պայծառակերպության տոնի աղոթքը. Շարմազանով

Գարեգին Բ - Sputnik Արմենիա, 1920, 21.07.2025
Բաժանորդագրվել
Նիկոլ Փաշինյանը, ըստ Էդուարդ Շարմազանովի, Պայծառակերպության տոնին փորձելու է «հավատացյալների» բազմությամբ, սաղմոսներ կարդալով մտնել Մայր տաճար` աղոթքի, ու օկուպացնել տաճարը։
ԵՐԵՎԱՆ, 21 հուլիսի – Sputnik. ՀՀ վարչապետ ՆԻկոլ Փաշինյանի նպատակն է, որ հուլիսի 27-ի Պայծառակերպության տոնի աղոթքը Մայր տաճարում չմատուցի վեհափառ Գարեգին Բ–ն։ «Ֆեյսբուքի» իր էջում նման կարծիք է հայտնել ՀՀԿ գործադիր մարմնի անդամ, ԱԺ նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։
Ինչպես հայտնել ենք, հուլիսի 20–ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հերթական ֆեյսբուքյան գրառումն էր արել` այն եզրափակելով հետևյալ խոսքերով. «Ապրեք աղոթքով, պահեցողությամբ, ծոմապահությամբ և պատրաստվեք Մեծ հոգևոր հանդիպման Էջմիածնի կենտրոնական հրապարակում»։
«Պայծառակերպության տոնին ընդառաջ նա (ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը–խմբ.) փորձելու է «հավատացյալների» բազմությամբ, սաղմոսներ կարդալով, մտնի Մայր տաճար աղոթքի ու այլևս օկուպացնի Մայր տաճարը։ Այդ ամենը կուղեկցվի «փարիսեցիներից եկեղեցին ազատելու» ու «սիրո ու համերաշխության» կոչերով։ Չեմ բացառում,որ կլինի «հոգևորական», ով Նիկոլի համար «պատարագ» կմատուցի»,– գրել է Շարմազանովը։
Նրա կարծիքով` Փաշինյանի ծրագիը չեղարկելու համար Հայ առաքելական սուրբ եկեղեցին պետք է ուղերձ հղի հավատացյալներին, ազգային ուժերը պետք է սատար կանգնեն եկեղեցուն։
«Կարծում եմ` անհրաժեշտ է, որ բոլոր 4 նվիրապետական աթոռներն ուղերձով հանդես գան։ Անհրաժեշտ է կազմակերպված ու համակարգված օրինական պայքար մղել ընդդեմ այս հակազգային գործողությունների»,– նշել է Էդուարդ Շարմազանովը։
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 29-ին կառավարության նիստի ժամանակ քննադատեց եկեղեցիների վիճակը՝ անվանելով դրանք «չուլանացված և աղբով լի»։ Հունիսի 2–ին նա հայտարարեց` եթե պարզվի, որ Գարեգին Բ–ն իսկապես խախտել է կուսակրոնության ուխտը և զավակ ունի, նա չի կարող լինել Ամենայն հայոց կաթողիկոս։ Նա գրեթե ամեն օր գրառումներ է անում սոցցանցում` պահանջելով, որ կաթողիկոսը հեռանա։
Գարեգին Երկրորդը հունիսի 22-ին հայտարարեց, որ ՀՀ իշխանությունների սանձազերծած հակաեկեղեցական արշավը լրջագույն սպառնալիք է ազգային միաբանությանը, երկրի ներքին կայունությունն ու ուղիղ հարված հայոց պետականությանը:
Հունիսի 25-ի լույս 26-ի գիշերը կալանավորվեց «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը («հեղաշրջման գործով»)։
Հունիսի 27-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայության հատուկջոկատայինները մտան Մայր աթոռ Սուրբ Էջմիածին՝ վեհարանի բակ՝ ձերբակալելու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին, ապա հեռացան։ Աջապահյանն ինքը ներկայացավ ՔԿ։ Հունիսի 28-ին նա կալանավորվեց։ Նրա նկատմամբ քրեական գործ է հարուցվել իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի հոդվածով։
Լրահոս
0