https://arm.sputniknews.ru/20250720/pashinjany-hajtararec-amenajn-hajvoc-katvoghikvos-garegin-erkrvordin-tapalelu-pvordz-e-anelu-91521061.html
Փաշինյանը հայտարարեց` Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդին տապալելու փորձ է անելու
Փաշինյանը հայտարարեց` Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդին տապալելու փորձ է անելու
Sputnik Արմենիա
ՀՀ Սահմանադրության համաձայն՝ եկեղեցին անջատված է պետությունից: 20.07.2025, Sputnik Արմենիա
2025-07-20T14:46+0400
2025-07-20T14:46+0400
2025-07-20T14:49+0400
նիկոլ փաշինյան
ամենայն հայոց կաթողիկոս գարեգին բ
հայաստան
մայր աթոռ սուրբ էջմիածին
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/01/03/70736074_0:110:1395:895_1920x0_80_0_0_3de964c86368db3a1358fac8a8de1d89.jpg
ԵՐԵՎԱՆ, 20 հուլիսի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր իր սոցցանցում հայտարարել է Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի և Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին II-ի դեմ արշավ սկսելու մասին, որին նա համառորեն անվանում է իր աշխարհիկ անունով։Ավելի վաղ նա արդեն հայտարարել էր, որ մտադիր է անձամբ ղեկավարել շարժումը՝ համեմատելով այն 2018 թվականի «թավշյա հեղափոխության» հետ։ Նա մեղադրում է Վեհափառին և եպիսկոպոսներին կուսակրոնությունը չպահելու մեջ և պահանջում է եկեղեցու բարեփոխում։Իր Telegram-ալիքում նա գրել է. « Անցանկալի, ցավալի, բայց տրամաբանական է, երբ չկարողանալով պահել ամուսնության ուխտը, ամուսնացյալները ամուսնալուծվում են։ Եկեղեցու դեպքում էլ նույնը պետք է տեղի ունենա։ Կտրիճ Ներսիսյանը պետք է ազատի Վեհարանը։ Վեհարանը վեհի՛։Հ․Գ․ Ապրեք աղոթքով, պահեցողությամբ, ծոմապահությամբ եւ պատրաստվեք Մեծ հոգեւոր հանդիպման Էջմիածնի կենտրոնական հրապարակում»։ՀՀ Սահմանադրության համաձայն՝ եկեղեցին անջատված է պետությունից: Սահմանադրությունը նաև ճանաչում է Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու բացառիկ առաքելությունը հայ ժողովրդի հոգևոր կյանքում, նրա ազգային մշակույթի զարգացման և ազգային ինքնության պահպանման գործում:Sputnik Արմենիայի հարցին, թե Սահմանադրության որ հոդվածով է նա առաջնորդվում կաթողիկոսի և եկեղեցու դեմ իր գործողություններում, Փաշինյանն ասուլիսին պատասխանել էր, որ ցանկանում է Հայ եկեղեցու «նորոգումը» և «փրկությունը», նախևառաջ որպես հավատացյալ և որպես այս եկեղեցու հետևորդ, սակայն եկեղեցին «մաքրմանը» հասնելու նրա ցանկությունը համընկել է նրա վարչապետության հետ։Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 29-ին կառավարության նիստի ժամանակ քննադատեց եկեղեցիների վիճակը՝ անվանելով դրանք «չուլանացված և աղբով լի»։ Հունիսի 2–ին նա հայտարարեց` եթե պարզվի, որ Գարեգին Բ–ն իսկապես խախտել է կուսակրոնության ուխտը և զավակ ունի, նա չի կարող լինել Ամենայն հայոց կաթողիկոս։ Նա գրեթե ամեն օր գրառումներ է անում սոցցանցում` պահանջելով, որ կաթողիկոսը հեռանա։Գարեգին Երկրորդը հունիսի 22-ին հայտարարեց, որ ՀՀ իշխանությունների սանձազերծած հակաեկեղեցական արշավը լրջագույն սպառնալիք է ազգային միաբանությանը, երկրի ներքին կայունությունն ու ուղիղ հարված հայոց պետականությանը:Հունիսի 25-ի լույս 26-ի գիշերը կալանավորվեց «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը («հեղաշրջման գործով»)։Հունիսի 27-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայության հատուկջոկատայինները մտան Մայր աթոռ Սուրբ Էջմիածին՝ վեհարանի բակ՝ ձերբակալելու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին, ապա հեռացան։ Աջապահյանն ինքը ներկայացավ ՔԿ։ Հունիսի 28-ին նա կալանավորվեց։ Նրա նկատմամբ քրեական գործ է հարուցվել իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի հոդվածով։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/01/03/70736074_19:0:1439:1065_1920x0_80_0_0_32c49252df549643265da654dde03067.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
նիկոլ փաշինյան, ամենայն հայոց կաթողիկոս գարեգին բ, հայաստան, մայր աթոռ սուրբ էջմիածին
նիկոլ փաշինյան, ամենայն հայոց կաթողիկոս գարեգին բ, հայաստան, մայր աթոռ սուրբ էջմիածին
Փաշինյանը հայտարարեց` Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդին տապալելու փորձ է անելու
14:46 20.07.2025 (Թարմացված է: 14:49 20.07.2025) ՀՀ Սահմանադրության համաձայն՝ եկեղեցին անջատված է պետությունից:
ԵՐԵՎԱՆ, 20 հուլիսի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր իր սոցցանցում հայտարարել է Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի և Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին II-ի դեմ արշավ սկսելու մասին, որին նա համառորեն անվանում է իր աշխարհիկ անունով։
Ավելի վաղ նա արդեն հայտարարել էր, որ մտադիր է անձամբ ղեկավարել շարժումը՝ համեմատելով այն 2018 թվականի «թավշյա հեղափոխության» հետ։ Նա մեղադրում է Վեհափառին և եպիսկոպոսներին կուսակրոնությունը չպահելու մեջ և պահանջում է եկեղեցու բարեփոխում։
Իր Telegram-ալիքում նա գրել է. « Անցանկալի, ցավալի, բայց տրամաբանական է, երբ չկարողանալով պահել ամուսնության ուխտը, ամուսնացյալները ամուսնալուծվում են։ Եկեղեցու դեպքում էլ նույնը պետք է տեղի ունենա։ Կտրիճ Ներսիսյանը պետք է ազատի Վեհարանը։ Վեհարանը վեհի՛։
Հ․Գ․ Ապրեք աղոթքով, պահեցողությամբ, ծոմապահությամբ եւ պատրաստվեք Մեծ հոգեւոր հանդիպման Էջմիածնի կենտրոնական հրապարակում»։
ՀՀ Սահմանադրության համաձայն՝ եկեղեցին անջատված է պետությունից: Սահմանադրությունը նաև ճանաչում է Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու բացառիկ առաքելությունը հայ ժողովրդի հոգևոր կյանքում, նրա ազգային մշակույթի զարգացման և ազգային ինքնության պահպանման գործում:
Sputnik Արմենիայի հարցին, թե Սահմանադրության որ հոդվածով է նա առաջնորդվում կաթողիկոսի և եկեղեցու դեմ իր գործողություններում, Փաշինյանն ասուլիսին պատասխանել էր, որ ցանկանում է Հայ եկեղեցու «նորոգումը» և «փրկությունը», նախևառաջ որպես հավատացյալ և որպես այս եկեղեցու հետևորդ, սակայն եկեղեցին «մաքրմանը» հասնելու նրա ցանկությունը համընկել է նրա վարչապետության հետ։
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 29-ին կառավարության նիստի ժամանակ
քննադատեց եկեղեցիների վիճակը՝ անվանելով դրանք «չուլանացված և աղբով լի»։ Հունիսի 2–ին
նա հայտարարեց` եթե պարզվի, որ Գարեգին Բ–ն իսկապես խախտել է կուսակրոնության ուխտը և զավակ ունի, նա չի կարող լինել Ամենայն հայոց կաթողիկոս։ Նա գրեթե ամեն օր գրառումներ է անում սոցցանցում` պահանջելով, որ կաթողիկոսը հեռանա։
Գարեգին Երկրորդը հունիսի 22-ին
հայտարարեց, որ ՀՀ իշխանությունների սանձազերծած հակաեկեղեցական արշավը լրջագույն սպառնալիք է ազգային միաբանությանը, երկրի ներքին կայունությունն ու ուղիղ հարված հայոց պետականությանը:
Հունիսի 25-ի լույս 26-ի գիշերը
կալանավորվեց «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը («հեղաշրջման գործով»)։
Հունիսի 27-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայության հատուկջոկատայինները մտան Մայր աթոռ Սուրբ Էջմիածին՝ վեհարանի բակ՝ ձերբակալելու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին, ապա հեռացան։ Աջապահյանն ինքը ներկայացավ ՔԿ։ Հունիսի 28-ին նա
կալանավորվեց։ Նրա նկատմամբ
քրեական գործ է հարուցվել իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի հոդվածով։