https://arm.sputniknews.ru/20250718/tashir-himnadramy-dati-e-tvel-erevani-qaghaqapetaranin-samvel-karapetjani-pastarneri-hamar-91463090.html
«Տաշիր» հիմնադրամը դատի է տվել Երևանի քաղաքապետարանին Սամվել Կարապետյանի պաստառների համար
«Տաշիր» հիմնադրամը դատի է տվել Երևանի քաղաքապետարանին Սամվել Կարապետյանի պաստառների համար
Sputnik Արմենիա
Հետագայում հիմնադրամը նախատեսում է նաև պատճառված վնասի փոխհատուցում պահանջել։ 18.07.2025, Sputnik Արմենիա
2025-07-18T13:47+0400
2025-07-18T13:47+0400
2025-07-18T14:04+0400
սամվել կարապետյան
պաստառ
դատարան
երևանի քաղաքապետարան
տիգրան ավինյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/06/1e/90792119_0:150:1600:1050_1920x0_80_0_0_2a3ef7257c36f66ab3b5c01d6552819d.jpg
ԵՐԵՎԱՆ, 18 հուլիսի – Sputnik․ «Տաշիր» հիմնադրամը դատի է տվել Երևանի քաղաքապետարանին «Ազատություն Սամվել Կարապետյանին» գրությամբ և գործարարի նկարով պաստառներն ապամոնտաժելու համար։ Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից։ Մասնավորապես, հայցը վերաբերում է «Դալմա Գարդեն Մոլ» առևտրի կենտրոնի վրայից պաստառների ապամոնտաժմանը։Ինչպես հայտնել ենք, Սամվել Կարապետյանին պատկանող «Դալմա մոլ» առևտրի կենտրոնի ճակատային հատվածից հուլիսի 1–ին ապամոնտաժվել են «Ազատություն Սամվել Կարապետյանին» գրությամբ պաստառները, նաև նրա լուսանկարով պաստառը։ Ավելի վաղ գործարարի նկարով պաստառներն ապամոնտաժվել էին «Տաշիր» առևտրի կենտրոնի ճակատից, ինչպես նաև Հյուսիսային պողոտայի «Տաշիր սթրիթի» հատվածից։Ըստ «Դատալեքսում» հրապարակված տեղեկատվության՝ հիմնադրամը պահանջում է «Դալմա Գարդեն Մոլ» զվարճա-առևտրային համալիրի արտաքին պատին տեղադրված թվով 6 պաստառների ապամոնտաժման, մասնավորապես` պաստառները տեղադրման վայրից հանելու, պատասխանողի տիրապետման տակ գտնվող տրանսպորտային միջոցում տեղադրելու և հեռացնելու գործողությունները ճանաչել ոչ իրավաչափ և վերացնել հետևանքները։Նշենք, որ հայցը ստացվել է հուլիսի 17-ին և մակագրվել է դատավոր Ռուզաննա Ազրոյանին։Նշենք, որ այսօր Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ Սամվել Կարապետյանի նկարներով պաստառները հեռացնելն օրինականության պահպանման խնդիր է։«Մենք նաև որոշ առումով հասկանալով ընտանիքի դրությունը՝ կան տեղեր, որտեղ չենք մոտեցել։ Բայց այն գործընթացը (պաստառները փակցնելը– խմբ․), որն իրականացվել է, դա ոչ այնքան օրինական գործընթաց է»,- ասաց Ավինյանը։Հիշեցնենք` Սամվել Կարապետյանի տանը հունիսի 17-ին խուզարկություն իրականացվեց այն բանից հետո, երբ նա հրապարակավ աջակցություն հայտնեց Հայ առաքելական եկեղեցուն՝ ընդգծելով, որ մի փոքրիկ խմբակ, մոռանալով հայոց պատմությունը, հայ եկեղեցու հազարավոր տարիների պատմությունը, հարձակվել է հայ եկեղեցու վրա, հայ ժողովրդի վրա:Նրա հայտարարությունից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գործարարին ուղղված վիրավորական և սպառնալի գրառումներ արեց սոցցանցերում։Ավելի ուշ ՔԿ–ն հայտնեց, որ 422-րդ հոդվածի 2-րդ մասով նախաձեռնվել է քրեական վարույթ այն կապակցությամբ, որ Սամվել Կարապետյանը զանգվածային լրատվության միջոցով հարցազրույց տալու ընթացքում հնչեցրել է իշխանությունը զավթելուն՝ ՀՀ սահմանադրությամբ չնախատեսված եղանակով ՀՀ կառավարության լիազորություններին տիրանալուն ուղղված հրապարակային կոչ:Հունիսի 18-ին Սամվել Կարապետյանը 2 ամսով կալանավորվեց։ Այժմ նա «Երևան–Կենտրոն» ՔԿՀ–ում է։ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 18–ին` գործարար, ՀԷՑ–ի սեփականատեր Սամվել Կարապետյանի կալանավորումից ժամեր առաջ, հայտարարեց` հասունացել է պահը, երբ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ–ն պետք է ազգայնացվի (պետականացվի)։ Փաշինյանը նաև սպառնաց ազատել ՀԷՑ-ի՝ պետության հետ չհամագործակցող աշխատակիցներին։ Հունիսի 24-ին նա հայտարարեց, որ ՀԷՑ–ի պետականացման պլանը պատրաստ է։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/06/1e/90792119_0:0:1600:1200_1920x0_80_0_0_7c1ae6b5981275dd0dda732b1669895d.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
սամվել կարապետյան, պաստառ, դատարան, երևանի քաղաքապետարան, տիգրան ավինյան
սամվել կարապետյան, պաստառ, դատարան, երևանի քաղաքապետարան, տիգրան ավինյան
«Տաշիր» հիմնադրամը դատի է տվել Երևանի քաղաքապետարանին Սամվել Կարապետյանի պաստառների համար
13:47 18.07.2025 (Թարմացված է: 14:04 18.07.2025) Հետագայում հիմնադրամը նախատեսում է նաև պատճառված վնասի փոխհատուցում պահանջել։
ԵՐԵՎԱՆ, 18 հուլիսի – Sputnik․ «Տաշիր» հիմնադրամը դատի է տվել Երևանի քաղաքապետարանին «Ազատություն Սամվել Կարապետյանին» գրությամբ և գործարարի նկարով պաստառներն ապամոնտաժելու համար։ Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից։ Մասնավորապես, հայցը վերաբերում է «Դալմա Գարդեն Մոլ» առևտրի կենտրոնի վրայից պաստառների ապամոնտաժմանը։
Ինչպես հայտնել ենք, Սամվել Կարապետյանին պատկանող «Դալմա մոլ» առևտրի կենտրոնի ճակատային հատվածից
հուլիսի 1–ին ապամոնտաժվել են «Ազատություն Սամվել Կարապետյանին» գրությամբ պաստառները, նաև նրա լուսանկարով պաստառը։ Ավելի վաղ գործարարի նկարով պաստառներն
ապամոնտաժվել էին «Տաշիր» առևտրի կենտրոնի ճակատից, ինչպես նաև Հյուսիսային պողոտայի «Տաշիր սթրիթի» հատվածից։
Ըստ «Դատալեքսում» հրապարակված տեղեկատվության՝ հիմնադրամը պահանջում է «Դալմա Գարդեն Մոլ» զվարճա-առևտրային համալիրի արտաքին պատին տեղադրված թվով 6 պաստառների ապամոնտաժման, մասնավորապես` պաստառները տեղադրման վայրից հանելու, պատասխանողի տիրապետման տակ գտնվող տրանսպորտային միջոցում տեղադրելու և հեռացնելու գործողությունները ճանաչել ոչ իրավաչափ և վերացնել հետևանքները։
«Հաշվի առնելով, որ հետագայում նախատեսում ենք վնասի փոխհատուցում պահանջել՝ Վարչական դատարանին խնդրում ենք Երևանի քաղաքապետարանի գործողությունները ճանաչել ոչ իրավաչափ»,- Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց «Տաշիր» հիմնադրամի ներկայացուցիչ Վարդան Ալոյանը։
Նշենք, որ հայցը ստացվել է հուլիսի 17-ին և մակագրվել է դատավոր Ռուզաննա Ազրոյանին։
Նշենք, որ այսօր Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ Սամվել Կարապետյանի նկարներով պաստառները հեռացնելն օրինականության պահպանման խնդիր է։
«Մենք նաև որոշ առումով հասկանալով ընտանիքի դրությունը՝ կան տեղեր, որտեղ չենք մոտեցել։ Բայց այն գործընթացը (պաստառները փակցնելը– խմբ․), որն իրականացվել է, դա ոչ այնքան օրինական գործընթաց է»,- ասաց Ավինյանը։
Հիշեցնենք` Սամվել Կարապետյանի տանը հունիսի 17-ին
խուզարկություն իրականացվեց այն բանից հետո, երբ նա հրապարակավ
աջակցություն հայտնեց Հայ առաքելական եկեղեցուն՝ ընդգծելով, որ մի փոքրիկ խմբակ, մոռանալով հայոց պատմությունը, հայ եկեղեցու հազարավոր տարիների պատմությունը, հարձակվել է հայ եկեղեցու վրա, հայ ժողովրդի վրա:
Նրա հայտարարությունից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գործարարին ուղղված վիրավորական և սպառնալի գրառումներ արեց սոցցանցերում։
Ավելի ուշ ՔԿ–ն հայտնեց, որ 422-րդ հոդվածի 2-րդ մասով նախաձեռնվել է քրեական վարույթ այն կապակցությամբ, որ Սամվել Կարապետյանը զանգվածային լրատվության միջոցով հարցազրույց տալու ընթացքում հնչեցրել է իշխանությունը զավթելուն՝ ՀՀ սահմանադրությամբ չնախատեսված եղանակով ՀՀ կառավարության լիազորություններին տիրանալուն ուղղված հրապարակային կոչ:
Հունիսի 18-ին Սամվել Կարապետյանը
2 ամսով կալանավորվեց։ Այժմ նա
«Երևան–Կենտրոն» ՔԿՀ–ում է։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 18–ին` գործարար, ՀԷՑ–ի սեփականատեր Սամվել Կարապետյանի
կալանավորումից ժամեր առաջ, հայտարարեց` հասունացել է պահը, երբ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ–ն պետք է ազգայնացվի (պետականացվի)։
Փաշինյանը նաև սպառնաց ազատել ՀԷՑ-ի՝ պետության հետ չհամագործակցող աշխատակիցներին։ Հունիսի 24-ին նա
հայտարարեց, որ ՀԷՑ–ի պետականացման պլանը պատրաստ է։