https://arm.sputniknews.ru/20250630/samvel-karapetjanin-patkanvogh-tashir-arevtri-kentrvoni-vrajic-hanum-en-nra-nkarvov-pastary-90797017.html
Սամվել Կարապետյանին պատկանող «Տաշիր» առևտրի կենտրոնի վրայից հանում են նրա նկարով պաստառը
Սամվել Կարապետյանին պատկանող «Տաշիր» առևտրի կենտրոնի վրայից հանում են նրա նկարով պաստառը
Sputnik Արմենիա
Ի դեպ, քաղաքապետարանի աշխատակիցները ցուցապաստառի ապամոնտաժումը սկսել են «Ազատություն» բառից։ 30.06.2025, Sputnik Արմենիա
2025-06-30T16:10+0400
2025-06-30T16:10+0400
2025-06-30T16:23+0400
ազատություն
տեսանյութեր
տեսանյութ
սամվել կարապետյան
տաշիր
«տաշիր» ընկերությունների խումբ
պաստառ
գովազդ
գովազդային վահանակ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/06/1e/90793038_0:0:801:450_1920x0_80_0_0_2bdeb8a397bb63e5d6fb84325aea111e.jpg
ԵՐԵՎԱՆ, 30 հունիսի – Sputnik. Սամվել Կարապետյանին պատկանող «Տաշիր» առևտրի կենտրոնի վրայից հանում են նրա նկարով պաստառը։Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առևտրի, ծառայությունների և գովազդի վարչության պետ Արմեն Առաքելյանը Sputnik Արմենիային հայտնեց, որ գովազդային վահանակնինքնակամ է տեղադրված, այդ պատճառով էլ ապամոնտաժվում է համայնքի կողմից` առանց տնտեսվարողին տեղյակ պահելու։Փաստաբան Վարդան Ալոյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց, որ քաղաքապետարանի և ոստիկանության աշխատակիցները վահանակն ապամոնտաժում են` հղում անելով «Գովազդի մասին» ՀՀ օրենքին, մինչդեռ տեղադրած վահանակը իրազեկման ցուցապաստառ էր, այլ ոչ թե գովազդ։«Տեղադրված վահանակը որպես գովազդ դիրարկելն ու «Գովազդի մասին» ՀՀ օրենքի դրույթները կիրառելն ի սկզբանե արդեն իսկ ապօրինի էր։ Քաղաքապետարանի և ոստիկանության աշխատակիցների այդ գործողությունները եթե անգամ օրինական լինեին, իրենք չէին կարող սեփականության իրավունքով պատկանող տարածք առանց սեփականատիրոջ համաձայնության ներխուժել»,– ընդգծեց փաստաբանը։Կարողացան հայհոյանքի միջոցով վախի մթնոլորտ ստեղծել. Կարապետյանի հերթական ուղերձը ՔԿՀ–իցՆա նշեց, որ «Տաշիրի» աշխատակիցները ոստիկանությանը և քաղաքապետարանի ներկայացուցիչներին տեղեկացրել են, որ ՀՀ կառավարության համապատասխան որոշմամբ նրանք իրավունք չունեն գտնվելու մասնավոր տարածքում, նրանց ցույց են տվել այդ որոշումը, սակայն նրանք ոչ միայն դուրս չեն եկել, այլև իրենց բերած տեխնիկան չեն հանել։Ալոյանը նշեց, որ քաղաքապետարանի և ոստիկանության աշխատակիցների այդ գործողությունները դատական կարգով վիճարկելու են։Ցուցապաստառի վրա Սամվել Կարապետյանի լուսանկարն էր` «Ազատություն Սամվել Կարապետյանին» գրառմամբ։Ի դեպ, քաղաքապետարանի աշխատակիցները ցուցապաստառի ապամոնտաժումը սկսել են «Ազատություն» բառից։Հիշեցնենք` Սամվել Կարապետյանի տանը հունիսի 17-ին խուզարկություն իրականացվեց այն բանից հետո, երբ նա հրապարակավ աջակցություն հայտնեց Հայ առաքելական եկեղեցուն՝ ընդգծելով, որ մի փոքրիկ խմբակ, մոռանալով հայոց պատմությունը, հայ եկեղեցու հազարավոր տարիների պատմությունը, հարձակվել է հայ եկեղեցու վրա, հայ ժողովրդի վրա:Նրա հայտարարությունից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գործարարին ուղղված վիրավորական և սպառնալի գրառումներ արեց սոցցանցերում։Ավելի ուշ ՔԿ–ն հայտնեց, որ 422-րդ հոդվածի 2-րդ մասով նախաձեռնվել է քրեական վարույթ այն կապակցությամբ, որ Սամվել Կարապետյանը զանգվածային լրատվության միջոցով հարցազրույց տալու ընթացքում հնչեցրել է իշխանությունը զավթելուն՝ ՀՀ սահմանադրությամբ չնախատեսված եղանակով ՀՀ կառավարության լիազորություններին տիրանալուն ուղղված հրապարակային կոչ:Հունիսի 18-ին Սամվել Կարապետյանը 2 ամսով կալանավորվեց։ Այժմ նա «Երևան–Կենտրոն» ՔԿՀ–ում է։
տաշիր
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/06/1e/90793038_88:0:688:450_1920x0_80_0_0_e1edac0061ae46151948489c1205b8bd.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ազատություն, տեսանյութեր, տեսանյութ, սամվել կարապետյան, տաշիր, «տաշիր» ընկերությունների խումբ, պաստառ, գովազդ, գովազդային վահանակ, видео
ազատություն, տեսանյութեր, տեսանյութ, սամվել կարապետյան, տաշիր, «տաշիր» ընկերությունների խումբ, պաստառ, գովազդ, գովազդային վահանակ, видео
Սամվել Կարապետյանին պատկանող «Տաշիր» առևտրի կենտրոնի վրայից հանում են նրա նկարով պաստառը
16:10 30.06.2025 (Թարմացված է: 16:23 30.06.2025) Ի դեպ, քաղաքապետարանի աշխատակիցները ցուցապաստառի ապամոնտաժումը սկսել են «Ազատություն» բառից։
ԵՐԵՎԱՆ, 30 հունիսի – Sputnik. Սամվել Կարապետյանին պատկանող «Տաշիր» առևտրի կենտրոնի վրայից հանում են նրա նկարով պաստառը։
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առևտրի, ծառայությունների և գովազդի վարչության պետ Արմեն Առաքելյանը
Sputnik Արմենիային հայտնեց, որ գովազդային վահանակնինքնակամ է տեղադրված, այդ պատճառով էլ ապամոնտաժվում է համայնքի կողմից` առանց տնտեսվարողին տեղյակ պահելու։
«Երևանի ավագանու 2009 թվականի նոյեմբերի 18-ի N 37‑Ն որոշման 33–րդ կետի համաձայն` այդ մասին համապատասխան կարգով կարող ենք չտեղեկացրել տնտեսվարողին»,– նշեց նա:
Փաստաբան Վարդան Ալոյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց, որ քաղաքապետարանի և ոստիկանության աշխատակիցները վահանակն ապամոնտաժում են` հղում անելով «Գովազդի մասին» ՀՀ օրենքին, մինչդեռ տեղադրած վահանակը իրազեկման ցուցապաստառ էր, այլ ոչ թե գովազդ։
«Տեղադրված վահանակը որպես գովազդ դիրարկելն ու «Գովազդի մասին» ՀՀ օրենքի դրույթները կիրառելն ի սկզբանե արդեն իսկ ապօրինի էր։ Քաղաքապետարանի և ոստիկանության աշխատակիցների այդ գործողությունները եթե անգամ օրինական լինեին, իրենք չէին կարող սեփականության իրավունքով պատկանող տարածք առանց սեփականատիրոջ համաձայնության ներխուժել»,– ընդգծեց փաստաբանը։
Նա նշեց, որ «Տաշիրի» աշխատակիցները ոստիկանությանը և քաղաքապետարանի ներկայացուցիչներին տեղեկացրել են, որ ՀՀ կառավարության համապատասխան որոշմամբ նրանք իրավունք չունեն գտնվելու մասնավոր տարածքում, նրանց ցույց են տվել այդ որոշումը, սակայն նրանք ոչ միայն դուրս չեն եկել, այլև իրենց բերած տեխնիկան չեն հանել։
Ալոյանը նշեց, որ քաղաքապետարանի և ոստիկանության աշխատակիցների այդ գործողությունները դատական կարգով վիճարկելու են։
Ցուցապաստառի վրա Սամվել Կարապետյանի լուսանկարն էր` «Ազատություն Սամվել Կարապետյանին» գրառմամբ։
Ի դեպ, քաղաքապետարանի աշխատակիցները ցուցապաստառի ապամոնտաժումը սկսել են «Ազատություն» բառից։
Հիշեցնենք` Սամվել Կարապետյանի տանը հունիսի 17-ին
խուզարկություն իրականացվեց այն բանից հետո, երբ նա հրապարակավ
աջակցություն հայտնեց Հայ առաքելական եկեղեցուն՝ ընդգծելով, որ մի փոքրիկ խմբակ, մոռանալով հայոց պատմությունը, հայ եկեղեցու հազարավոր տարիների պատմությունը, հարձակվել է հայ եկեղեցու վրա, հայ ժողովրդի վրա:
Նրա հայտարարությունից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գործարարին ուղղված վիրավորական և սպառնալի գրառումներ արեց սոցցանցերում։
Ավելի ուշ ՔԿ–ն հայտնեց, որ 422-րդ հոդվածի 2-րդ մասով նախաձեռնվել է քրեական վարույթ այն կապակցությամբ, որ Սամվել Կարապետյանը զանգվածային լրատվության միջոցով հարցազրույց տալու ընթացքում հնչեցրել է իշխանությունը զավթելուն՝ ՀՀ սահմանադրությամբ չնախատեսված եղանակով ՀՀ կառավարության լիազորություններին տիրանալուն ուղղված հրապարակային կոչ:
Հունիսի 18-ին Սամվել Կարապետյանը
2 ամսով կալանավորվեց։ Այժմ նա
«Երևան–Կենտրոն» ՔԿՀ–ում է։