https://arm.sputniknews.ru/20250714/glendelum-hajern-akcia-en-arel-i-pashtpanutjun-haj-araqelakan-ekeghecu-91309391.html
Գլենդելում հայերն ակցիա են արել ի պաշտպանություն Հայ առաքելական եկեղեցու
Գլենդելում հայերն ակցիա են արել ի պաշտպանություն Հայ առաքելական եկեղեցու
Sputnik Արմենիա
Նրանք պահանջում են, որ իշխանություններն ազատ արձակեն սրբազաններին ու Սամվել Կարապետյանին։ 14.07.2025, Sputnik Արմենիա
2025-07-14T13:54+0400
2025-07-14T13:54+0400
2025-07-14T14:16+0400
տեսանյութեր
տեսանյութ
գլենդել
հայ առաքելական եկեղեցի
սամվել կարապետյան
բողոքի ակցիա
ամն
հայաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/07/0e/91309084_0:0:1280:720_1920x0_80_0_0_37855fd6db0458403918b99b46df2575.jpg
ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի – Sputnik․ Հայերն այսօր ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Գլենդել քաղաքում ՀՀ գլխավոր հյուպատոսության դիմաց ակցիա են իրականացրել ի պաշտպանություն Հայ առաքելական եկեղեցու և Հայաստանում ապօրինի կալանավորվածների։Նրանք հորդորել են ամբողջ աշխարհի հայերին լուռ չմնալ, քանզի պահն արդեն օրհասական է։ Ելույթներում ակցիայի մասնակիցները նշել են, որ եկեղեցու ինքնիշխանության ու կրոնական ազատության պաշտպանությունը առաջնահերթ խնդիր է բոլորի համար։Հավաքվածները վերահաստատել են աջակցությունը Հայ առաքելական եկեղեցուն և պահանջել Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի, Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի, բարերար Սավել Կարապետյանի ու անօրինական անազատության մեջ պահվող մյուս անձանց ազատ արձակում։Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 29-ին կառավարության նիստի ժամանակ քննադատեց եկեղեցիների վիճակը՝ անվանելով դրանք «չուլանացված և աղբով լի»։ Հունիսի 2–ին նա հայտարարեց` եթե պարզվի, որ Գարեգին Բ–ն իսկապես խախտել է կուսակրոնության ուխտը և զավակ ունի, նա չի կարող լինել Ամենայն հայոց կաթողիկոս։ Նա գրեթե ամեն օր գրառումներ է անում սոցցանցում` պահանջելով, որ կաթողիկոսը հեռանա։Հունիսի 24-ին էլ Փաշինյանը տարածեց իշխանական կայքի մի հրապարակում, ըստ որի` իբր ընդդիմադիրները պետական հեղաշրջում են նախաձեռնել։ Այդ «բացառիկ թղթերում» արծարծվում էր նաև Բագրատ սրբազանի անունը։Հունիսի 25-ի լույս 26-ի գիշերը Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը 2 ամսով կալանավորվեց ու տեղափոխվեց ԱԱԾ շենքում գտնվող «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ։Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի նկատմամբ էլ քրեական գործ հարուցվեց իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի հոդվածով։ Նա հունիսի 28–ին 2 ամսով կալանավորվեց։Ինչ վերաբերում է գործարար Սամվել Կարապետյանին, ապա նրա տանը հունիսի 17-ին խուզարկություն իրականացվեց այն բանից հետո, երբ հրապարակավ աջակցություն հայտնեց Հայ առաքելական եկեղեցուն՝ ընդգծելով, որ մի փոքրիկ խմբակ, մոռանալով հայոց պատմությունը, հայ եկեղեցու հազարավոր տարիների պատմությունը, հարձակվել է հայ եկեղեցու վրա, հայ ժողովրդի վրա:Նրա հայտարարությունից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գործարարին ուղղված վիրավորական և սպառնալի գրառումներ արեց սոցցանցերում։ Ավելի ուշ ՔԿ–ն հայտնեց, որ 422-րդ հոդվածի 2-րդ մասով նախաձեռնվել է քրեական վարույթ այն կապակցությամբ, որ Սամվել Կարապետյանը զանգվածային լրատվության միջոցով հարցազրույց տալու ընթացքում հնչեցրել է իշխանությունը զավթելուն՝ ՀՀ սահմանադրությամբ չնախատեսված եղանակով ՀՀ կառավարության լիազորություններին տիրանալուն ուղղված հրապարակային կոչ:Հունիսի 18-ին Սամվել Կարապետյանը 2 ամսով կալանավորվեց։ Այժմ նա «Երևան–Կենտրոն» ՔԿՀ–ում է։
գլենդել
ամն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Армяне Глендейла провели митинг в защиту Церкви у здания генконкульства Армении
Sputnik Արմենիա
Армяне Глендейла провели митинг в защиту Церкви у здания генконкульства Армении
2025-07-14T13:54+0400
true
PT2M57S
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/07/0e/91309084_161:0:1121:720_1920x0_80_0_0_bee5fe1d1d958ad3958940ab4e4666a8.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
տեսանյութեր, տեսանյութ, գլենդել, հայ առաքելական եկեղեցի, սամվել կարապետյան, բողոքի ակցիա, ամն, հայաստան, видео
տեսանյութեր, տեսանյութ, գլենդել, հայ առաքելական եկեղեցի, սամվել կարապետյան, բողոքի ակցիա, ամն, հայաստան, видео
Գլենդելում հայերն ակցիա են արել ի պաշտպանություն Հայ առաքելական եկեղեցու
13:54 14.07.2025 (Թարմացված է: 14:16 14.07.2025) Նրանք պահանջում են, որ իշխանություններն ազատ արձակեն սրբազաններին ու Սամվել Կարապետյանին։
ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի – Sputnik․ Հայերն այսօր ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Գլենդել քաղաքում ՀՀ գլխավոր հյուպատոսության դիմաց ակցիա են իրականացրել ի պաշտպանություն Հայ առաքելական եկեղեցու և Հայաստանում ապօրինի կալանավորվածների։
Նրանք հորդորել են ամբողջ աշխարհի հայերին լուռ չմնալ, քանզի պահն արդեն օրհասական է։ Ելույթներում ակցիայի մասնակիցները նշել են, որ եկեղեցու ինքնիշխանության ու կրոնական ազատության պաշտպանությունը առաջնահերթ խնդիր է բոլորի համար։
«Հայաստանի գործող իշխանությունը փորձում է անել այն, ինչ դարերով փորձել են անել մեր թշնամիները, սակայն չեն հաջողել։ Վերջին օրերի հարձակումներն ուղղված են ոչ միայն հայ առաքելական եկեղեցու, այլ նաև մեր պետականության հիմքերի ու ազգային արժեքների դեմ։ Սա պատերազմ է մեր ազգային ինքնության և սրբությունների դեմ»,– նշեց ակցիայի մասնակիցներից մեկը։
Հավաքվածները վերահաստատել են աջակցությունը Հայ առաքելական եկեղեցուն և պահանջել Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի, Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի, բարերար Սավել Կարապետյանի ու անօրինական անազատության մեջ պահվող մյուս անձանց ազատ արձակում։
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 29-ին կառավարության նիստի ժամանակ
քննադատեց եկեղեցիների վիճակը՝ անվանելով դրանք «չուլանացված և աղբով լի»։ Հունիսի 2–ին
նա հայտարարեց` եթե պարզվի, որ Գարեգին Բ–ն իսկապես խախտել է կուսակրոնության ուխտը և զավակ ունի, նա չի կարող լինել Ամենայն հայոց կաթողիկոս։ Նա գրեթե ամեն օր գրառումներ է անում սոցցանցում` պահանջելով, որ կաթողիկոսը հեռանա։
Հունիսի 24-ին էլ Փաշինյանը տարածեց իշխանական կայքի մի հրապարակում, ըստ որի` իբր ընդդիմադիրները պետական հեղաշրջում են նախաձեռնել։ Այդ «բացառիկ թղթերում» արծարծվում էր նաև Բագրատ սրբազանի անունը։
Հունիսի 25-ի լույս 26-ի գիշերը Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը 2 ամսով
կալանավորվեց ու
տեղափոխվեց ԱԱԾ շենքում գտնվող «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ։
Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի նկատմամբ էլ
քրեական գործ հարուցվեց իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի հոդվածով։ Նա հունիսի 28–ին
2 ամսով կալանավորվեց։
Ինչ վերաբերում է գործարար Սամվել Կարապետյանին, ապա նրա տանը հունիսի 17-ին
խուզարկություն իրականացվեց այն բանից հետո, երբ հրապարակավ
աջակցություն հայտնեց Հայ առաքելական եկեղեցուն՝ ընդգծելով, որ մի փոքրիկ խմբակ, մոռանալով հայոց պատմությունը, հայ եկեղեցու հազարավոր տարիների պատմությունը, հարձակվել է հայ եկեղեցու վրա, հայ ժողովրդի վրա:
Նրա հայտարարությունից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գործարարին ուղղված վիրավորական և սպառնալի գրառումներ արեց սոցցանցերում։ Ավելի ուշ ՔԿ–ն հայտնեց, որ 422-րդ հոդվածի 2-րդ մասով նախաձեռնվել է քրեական վարույթ այն կապակցությամբ, որ Սամվել Կարապետյանը զանգվածային լրատվության միջոցով հարցազրույց տալու ընթացքում հնչեցրել է իշխանությունը զավթելուն՝ ՀՀ սահմանադրությամբ չնախատեսված եղանակով ՀՀ կառավարության լիազորություններին տիրանալուն ուղղված հրապարակային կոչ:
Հունիսի 18-ին Սամվել Կարապետյանը
2 ամսով կալանավորվեց։ Այժմ նա
«Երևան–Կենտրոն» ՔԿՀ–ում է։