https://arm.sputniknews.ru/20250713/irani-nakhagahy-vnasvatsq-e-stacel-israjelakan-aviaharvatsneric-meki-hetevanqvov-zlm-91281148.html
Իրանի նախագահը վնասվածք է ստացել իսրայելական ավիահարվածներից մեկի հետևանքով. ԶԼՄ
Իրանի նախագահը վնասվածք է ստացել իսրայելական ավիահարվածներից մեկի հետևանքով. ԶԼՄ
Sputnik Արմենիա
Նախագահն ու բարձրաստիճան այլ անձինք ոտքերի հատվածում թեթև վնասվածքներ են ստացել տարհանման ժամանակ։ 13.07.2025, Sputnik Արմենիա
2025-07-13T12:08+0400
2025-07-13T12:08+0400
2025-07-13T12:40+0400
իրանի իսլամական հանրապետություն
մասուդ փեզեշքիան
վնասվածք
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/06/0d/90076359_0:0:1600:901_1920x0_80_0_0_5d4ea774f0af5a629ee00ea55b623f7d.jpg
ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի – Sputnik․ Իսրայելական ավիահարվածներից մեկի հետևանքով թեթև վնասվածք է ստացել Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ Տեղեկությունը հայտնում է իրանական «Fars News» լրատվական գործակալությունը։Դեպքը տեղի է ունեցել հունիսի 16-ին, երբ հարված է հասցվել այն շենքին, որտեղ անցկացվել է Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի նիստը՝ Իրանի նախագահի և իշխանության այլ բարձրաստիճան ներկայացուցիչների մասնակցությամբ:Հաղորդվում է, որ նախագահը և ևս մի քանի պաշտոնատար անձինք ոտքերի հատվածում թեթև վնասվածքներ են ստացել տարհանման ժամանակ։Լրատվական գործակալությունը մանրամասնում է, որ վեց հրթիռներ ուղղված են եղել դեպի շենքի մուտքերն ու ելքերը՝ տարհանման ուղիները փակելու և օդային հաղորդակցությունը խաթարելու համար։Ընդգծվում է, որ իշխանությունները հետաքննություն են իրականացնում հնարավոր հանցակիցներին հայտնաբերելու համար։Նշենք, որ ավելի վաղ Իրանի նախագահը Իսրայելին մեղադրել էր իր դեմ մահափորձի մեջ:Հիշեցնենք` հունիսի 13-ին Իսրայելը լայնածավալ գործողություն սկսեց Իրանի դեմ՝ Թեհրանին մեղադրելով գաղտնի ռազմամիջուկային ծրագիր իրականացնելու մեջ, որն իբր մոտեցել է անդառնալի կետի: Օդային ռմբակոծությունների և դիվերսիոն խմբերի թիրախներ դարձան միջուկային օբյեկտները, զինված ուժերի հրամկազմը, միջուկային ֆիզիկոսները, ավիաբազաները, հակաօդային պաշտպանության միջոցները, «երկիր-երկիր» դասի հրթիռները:Իրանը, որը հերքում է իր միջուկային ծրագրի ռազմական բաղադրիչը, պատասխանում էր հրթիռային համազարկերով և հարվածային անօդաչու թռչող սարքերի արձակմամբ:Հունիսի 22-ի լույս գիշերը ԱՄՆ հարվածեց Նաթանզում, Ֆորդոյում և Սպահանում գտնվող երեք միջուկային օբյեկտներին։ Գրոհը, ըստ Վաշինգտոնի, նախատեսված էր Իրանի միջուկային ծրագիրը ոչնչացնելու կամ լրջորեն թուլացնելու համար։ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց՝ Թեհրանը պետք է համաձայնի ավարտել այս պատերազմը, հակառակ դեպքում կբախվի շատ ավելի լուրջ հետևանքների։Հունիսի 24-ի գիշերը Թրամփը հայտարարեց, որ Իսրայելն ու Իրանը համաձայնության են եկել հրադադարի շուրջ, որը 24 ժամ անց պետք է դառնա «12-օրյա պատերազմի պաշտոնական ավարտը», իսկ առավոտյան հայտնեց, որ Իրանի և Իսրայելի միջև հրադադարի ռեժիմը ուժի մեջ է մտել՝ խնդրելով չխախտել այն:
իրանի իսլամական հանրապետություն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/06/0d/90076359_177:0:1600:1067_1920x0_80_0_0_8b406f4c9c2c6bc7c5fa9e7c88a63a27.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
իրանի իսլամական հանրապետություն, մասուդ փեզեշքիան, վնասվածք
իրանի իսլամական հանրապետություն, մասուդ փեզեշքիան, վնասվածք
Իրանի նախագահը վնասվածք է ստացել իսրայելական ավիահարվածներից մեկի հետևանքով. ԶԼՄ
12:08 13.07.2025 (Թարմացված է: 12:40 13.07.2025) Նախագահն ու բարձրաստիճան այլ անձինք ոտքերի հատվածում թեթև վնասվածքներ են ստացել տարհանման ժամանակ։
ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի – Sputnik․ Իսրայելական ավիահարվածներից մեկի հետևանքով թեթև վնասվածք է ստացել Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ Տեղեկությունը հայտնում է իրանական «Fars News» լրատվական գործակալությունը։
Դեպքը տեղի է ունեցել հունիսի 16-ին, երբ հարված է հասցվել այն շենքին, որտեղ անցկացվել է Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի նիստը՝ Իրանի նախագահի և իշխանության այլ բարձրաստիճան ներկայացուցիչների մասնակցությամբ:
Հաղորդվում է, որ նախագահը և ևս մի քանի պաշտոնատար անձինք ոտքերի հատվածում թեթև վնասվածքներ են ստացել տարհանման ժամանակ։
Լրատվական գործակալությունը մանրամասնում է, որ վեց հրթիռներ ուղղված են եղել դեպի շենքի մուտքերն ու ելքերը՝ տարհանման ուղիները փակելու և օդային հաղորդակցությունը խաթարելու համար։
Ընդգծվում է, որ իշխանությունները հետաքննություն են իրականացնում հնարավոր հանցակիցներին հայտնաբերելու համար։
Նշենք, որ ավելի վաղ Իրանի նախագահը Իսրայելին
մեղադրել էր իր դեմ մահափորձի մեջ:
Հիշեցնենք` հունիսի 13-ին Իսրայելը
լայնածավալ գործողություն սկսեց Իրանի դեմ՝ Թեհրանին մեղադրելով գաղտնի ռազմամիջուկային ծրագիր իրականացնելու մեջ, որն իբր մոտեցել է անդառնալի կետի: Օդային ռմբակոծությունների և դիվերսիոն խմբերի թիրախներ դարձան միջուկային օբյեկտները, զինված ուժերի հրամկազմը, միջուկային ֆիզիկոսները, ավիաբազաները, հակաօդային պաշտպանության միջոցները, «երկիր-երկիր» դասի հրթիռները:
Իրանը, որը հերքում է իր միջուկային ծրագրի ռազմական բաղադրիչը,
պատասխանում էր հրթիռային համազարկերով և հարվածային անօդաչու թռչող սարքերի արձակմամբ:
Հունիսի 22-ի լույս գիշերը ԱՄՆ հարվածեց Նաթանզում, Ֆորդոյում և Սպահանում գտնվող երեք միջուկային օբյեկտներին։ Գրոհը, ըստ Վաշինգտոնի, նախատեսված էր Իրանի միջուկային ծրագիրը ոչնչացնելու կամ լրջորեն թուլացնելու համար։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց՝ Թեհրանը պետք է համաձայնի ավարտել այս պատերազմը, հակառակ դեպքում կբախվի շատ ավելի լուրջ հետևանքների։
Հունիսի 24-ի գիշերը
Թրամփը հայտարարեց, որ Իսրայելն ու Իրանը համաձայնության են եկել հրադադարի շուրջ, որը 24 ժամ անց պետք է դառնա «12-օրյա պատերազմի պաշտոնական ավարտը», իսկ առավոտյան
հայտնեց, որ Իրանի և Իսրայելի միջև հրադադարի ռեժիմը ուժի մեջ է մտել՝ խնդրելով չխախտել այն: