https://arm.sputniknews.ru/20250707/irani-nakhagahy-hajtararel-e-vor-israjely-pvordzel-e-ir-nkatmamb-mahapvordz-katarel-91054458.html
Իրանի նախագահը հայտարարել է, որ Իսրայելը փորձել է իր նկատմամբ մահափորձ կատարել
Իրանի նախագահը հայտարարել է, որ Իսրայելը փորձել է իր նկատմամբ մահափորձ կատարել
Sputnik Արմենիա
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հարցազրույց է տվել ամերիկացի լրագրող Թաքեր Կառլսոնին: 07.07.2025, Sputnik Արմենիա
2025-07-07T16:55+0400
2025-07-07T16:55+0400
2025-07-07T16:55+0400
թաքեր կառլսոն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/06/1b/90701219_0:0:1280:721_1920x0_80_0_0_ed07d78a3741e0d432c2ba8a33321355.jpg
ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի - Sputnik. Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ Իսրայելը փորձել է իր դեմ մահափորձ իրականացնել:«Այո, նրանք (Իսրայելը- խմբ.) փորձել են, գործել են համապատասխան կերպով, սակայն նրանց չի հաջողվել»,- հայտարարել է Փեզեշքիանը ամերիկացի լրագրող Թաքեր Կառլսոնին տված հարցազրույցում` պատասխանելով համապատասխան հարցին:Հարցազրույցը հրապարակվել է X սոցցանցում Կառլսոնի էջում։Հիշեցնենք` հունիսի 13-ին Իսրայելը լայնածավալ գործողություն սկսեց Իրանի դեմ՝ Թեհրանին մեղադրելով գաղտնի ռազմամիջուկային ծրագիր իրականացնելու մեջ, որն իբր մոտեցել է անդառնալի կետի: Օդային ռմբակոծությունների և դիվերսիոն խմբերի թիրախներ դարձան միջուկային օբյեկտները, զինված ուժերի հրամկազմը, միջուկային ֆիզիկոսները, ավիաբազաները, հակաօդային պաշտպանության միջոցները, «երկիր-երկիր» դասի հրթիռները:Իրանը, որը հերքում է իր միջուկային ծրագրի ռազմական բաղադրիչը, պատասխանում էր հրթիռային համազարկերով և հարվածային անօդաչու թռչող սարքերի արձակմամբ:Հունիսի 22-ի լույս գիշերը ԱՄՆ հարվածեց Նաթանզում, Ֆորդոյում և Սպահանում գտնվող երեք միջուկային օբյեկտներին։ Գրոհը, ըստ Վաշինգտոնի, նախատեսված էր Իրանի միջուկային ծրագիրը ոչնչացնելու կամ լրջորեն թուլացնելու համար։ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց՝ Թեհրանը պետք է համաձայնի ավարտել այս պատերազմը, հակառակ դեպքում կբախվի շատ ավելի լուրջ հետևանքների։Հունիսի 24-ի գիշերը Թրամփը հայտարարեց, որ Իսրայելն ու Իրանը համաձայնության են եկել հրադադարի շուրջ, որը 24 ժամ անց պետք է դառնա «12-օրյա պատերազմի պաշտոնական ավարտը», իսկ առավոտյան հայտնեց, որ Իրանի և Իսրայելի միջև հրադադարի ռեժիմը ուժի մեջ է մտել՝ խնդրելով չխախտել այն:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/06/1b/90701219_250:0:1211:721_1920x0_80_0_0_fb42bb871416d6d641631d7798cbf38f.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
թաքեր կառլսոն
Իրանի նախագահը հայտարարել է, որ Իսրայելը փորձել է իր նկատմամբ մահափորձ կատարել
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հարցազրույց է տվել ամերիկացի լրագրող Թաքեր Կառլսոնին:
ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի - Sputnik. Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ Իսրայելը փորձել է իր դեմ մահափորձ իրականացնել:
«Այո, նրանք (Իսրայելը- խմբ.) փորձել են, գործել են համապատասխան կերպով, սակայն նրանց չի հաջողվել»,- հայտարարել է Փեզեշքիանը ամերիկացի լրագրող Թաքեր Կառլսոնին տված հարցազրույցում` պատասխանելով համապատասխան հարցին:
Հարցազրույցը հրապարակվել է X սոցցանցում Կառլսոնի էջում։
Հիշեցնենք` հունիսի 13-ին Իսրայելը
լայնածավալ գործողություն սկսեց Իրանի դեմ՝ Թեհրանին մեղադրելով գաղտնի ռազմամիջուկային ծրագիր իրականացնելու մեջ, որն իբր մոտեցել է անդառնալի կետի: Օդային ռմբակոծությունների և դիվերսիոն խմբերի թիրախներ դարձան միջուկային օբյեկտները, զինված ուժերի հրամկազմը, միջուկային ֆիզիկոսները, ավիաբազաները, հակաօդային պաշտպանության միջոցները, «երկիր-երկիր» դասի հրթիռները:
Իրանը, որը հերքում է իր միջուկային ծրագրի ռազմական բաղադրիչը,
պատասխանում էր հրթիռային համազարկերով և հարվածային անօդաչու թռչող սարքերի արձակմամբ:
Հունիսի 22-ի լույս գիշերը ԱՄՆ հարվածեց Նաթանզում, Ֆորդոյում և Սպահանում գտնվող երեք միջուկային օբյեկտներին։ Գրոհը, ըստ Վաշինգտոնի, նախատեսված էր Իրանի միջուկային ծրագիրը ոչնչացնելու կամ լրջորեն թուլացնելու համար։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց՝ Թեհրանը պետք է համաձայնի ավարտել այս պատերազմը, հակառակ դեպքում կբախվի շատ ավելի լուրջ հետևանքների։
Հունիսի 24-ի գիշերը
Թրամփը հայտարարեց, որ Իսրայելն ու Իրանը համաձայնության են եկել հրադադարի շուրջ, որը 24 ժամ անց պետք է դառնա «12-օրյա պատերազմի պաշտոնական ավարտը», իսկ առավոտյան
հայտնեց, որ Իրանի և Իսրայելի միջև հրադադարի ռեժիմը ուժի մեջ է մտել՝ խնդրելով չխախտել այն: