00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:23
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:50
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Թրամփը հայտարարել է, որ Իրանն ու Իսրայելը հրադադար են հաստատել, Թեհրանը չի հաստատում

© AP Photo / Alex BrandonПрезидент США Дональд Трамп
Президент США Дональд Трамп - Sputnik Արմենիա, 1920, 24.06.2025
Բաժանորդագրվել
ԱՄՆ առաջնորդն արդեն շնորհավորել է կողմերին հրադադարի համաձայնագրի հասնելու կապակցությամբ։ Իրանի արտաքին գործերի նախարարության ղեկավարը հանդես է եկել պարզաբանումներով։
ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի – Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իսրայելն ու Իրանը համաձայնության են եկել հրադադարի մասին, որը 24 ժամվա ընթացքում պետք է դառնա «12-օրյա պատերազմի պաշտոնական ավարտը»։
«Շնորհավորում եմ բոլորին: Իսրայելն ու Իրանը համաձայնեցին, որ կլինի ամբողջական և համընդհանուր հրադադար (մոտ վեց ժամ անց, երբ Իսրայելն ու Իրանը կավարտեն իրենց ընթացիկ, վերջին առաքելությունները) 12 ժամով, որից հետո պատերազմը կհամարվի ավարտված», - գրել է նա Truth Social սոցցանցում։
Նրա խոսքով՝ Իրանն առաջինը կդադարեցնի կրակը, մինչդեռ Իսրայելը նմանատիպ գործողություններ կձեռնարկի 12 ժամից։ ԱՄՆ նախագահը հավելել է, որ 24-ժամյա հրադադարի ժամկետի լրանալուն պես աշխարհը կտեսնի «12-օրյա պատերազմի պաշտոնական ավարտը»։ Թրամփը նաև շնորհակալություն է հայտնել Իսրայելին և Իրանին «դիմակայունության, քաջության և խելամտության» համար, որոնք թույլ են տվել նրանց ավարտել «12-օրյա պատերազմը»։
Իր հերթին Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ այս պահին կրակի դադարեցման կամ ռազմական գործողությունների վերաբերյալ ոչ մի համաձայնություն չկա, Այնուամենայնիվ, եթե Իսրայելը դադարեցնի «ագրեսիան» ոչ ուշ, քան առավոտյան ժամը 4-ը (Երևանի ժամանակով 4:30-ին), ապա Թեհրանն այլևս հարվածներ չի հասցնի:
«Այս պահին կրակի կամ մարտական գործողությունների դադարեցման մասին որևէ համաձայնություն չկա։ Այնուամենայնիվ, եթե իսրայելական ռեժիմը դադարեցնի իր անօրինական ագրեսիան Իրանի ժողովրդի դեմ ոչ ուշ, քան Թեհրանի ժամանակով առավոտյան ժամը 4-ը, մենք չենք շարունակի պատասխան գործողությունները», – գրել Է Իրանի ԱԳ նախարարը X սոցցանցում։
Արաղչին հավելել է, որ ռազմական գործողությունների դադարեցման մասին վերջնական որոշումը կկայացվի ավելի ուշ:
Հիշեցնենք` հունիսի 13-ին Իսրայելը լայնածավալ գործողություն սկսեց Իրանի դեմ՝ Թեհրանին մեղադրելով գաղտնի ռազմամիջուկային ծրագիր իրականացնելու մեջ, որն իբր մոտեցել է անդառնալի կետի: Օդային ռմբակոծությունների և դիվերսիոն խմբերի թիրախներ դարձան միջուկային օբյեկտները, զինված ուժերի հրամկազմը, միջուկային ֆիզիկոսները, ավիաբազաները, հակաօդային պաշտպանության միջոցները, «երկիր-երկիր» դասի հրթիռները:
Իրանը, որը հերքում է իր միջուկային ծրագրի ռազմական բաղադրիչը, պատասխանում է հրթիռային համազարկերով և հարվածային անօդաչու թռչող սարքերի արձակմամբ: Երկու կողմից էլ աճում է բնակելի շինություններին ուղղված հարվածների և քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի թիվը։
Հունիսի 22-ի լույս գիշերը ԱՄՆ հարվածեց Նաթանզում, Ֆորդոյում և Սպահանում գտնվող երեք միջուկային օբյեկտներին։ Գրոհը, ըստ Վաշինգտոնի, նախատեսված էր Իրանի միջուկային ծրագիրը ոչնչացնելու կամ լրջորեն թուլացնելու համար։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց՝ Թեհրանը պետք է համաձայնի ավարտել այս պատերազմը, հակառակ դեպքում կբախվի շատ ավելի լուրջ հետևանքների։
Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին ԱՄՆ–ի հարվածներից հետո հայտարարեց, որ դիվանագիտության դուռը միշտ պետք է բաց լինի, բայց հիմա այդ դեպքը չէ, և Իրանը կձեռնարկի բոլոր միջոցներն իր անվտանգությունը և երկրի շահերը պաշտպանելու համար։
Լրահոս
0