https://arm.sputniknews.ru/20250702/samvel-karapetjani-dem-qreakan-gvortsn-iravakan-absurd-e-pastaban-90865754.html
Սամվել Կարապետյանի դեմ քրեական գործն իրավական աբսուրդ է. փաստաբան
Սամվել Կարապետյանի դեմ քրեական գործն իրավական աբսուրդ է. փաստաբան
Sputnik Արմենիա
Սամվել Կարապետյանի դեմ քրեական հետապնդման հիմքում գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հաղորդումն է, ինչը, փաստաբանի համոզմամբ, իրավական տեսանկյունից բացառիկ... 02.07.2025, Sputnik Արմենիա
2025-07-02T11:31+0400
2025-07-02T11:31+0400
2025-07-02T15:08+0400
սամվել կարապետյան
քրեական գործ
արամ վարդևանյան
տաշիր
«տաշիր» ընկերությունների խումբ
փաստաբան
նիկոլ փաշինյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/07/02/90867198_0:67:1280:787_1920x0_80_0_0_c22cac1432e3234cf2b9b7f1b3bd1d59.jpg
ԵՐԵՎԱՆ, 2 հուլիսի – Sputnik. Գործարար Սամվել Կարապետյանի դեմ հարուցված քրեական գործը մի առանձնահատկություն ունի՝ այստեղ ընդհանրապես քրեական գործ չկա։ Այսօր լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Սամվել Կարապետյանի փաստաբանական խմբի անդամ Արամ Վարդևանյանը։ Նա նկատեց՝ հստակ մեղսագրվում է իշխանության զավթման կոչ, մինչդեռ կոչը գործում բացակայում է։Նա հիշեցրեց հունիսի 17-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան գրառումը, որտեղ, ըստ Վարդևանյանի, Սամվել Կարապետյանից հաշվեհարդար տեսնելու մասին էր գրված։Հիշեցրեց, որ հունիսի 17-ին գործադիրի ղեկավարը՝ Փաշինյանը, ֆեյսբուքյան գրառմամբ ներկայացրեց խոստումներ, որոնք, ըստ նրա, ուղղված էին Սամվել Կարապետյանի նկատմամբ հաշվեհարդար տեսնելուն։Սամվել Կարապետյանի դեմ քրեական հետապնդման հիմքում գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հաղորդումն է, ինչը, փաստաբանի համոզմամբ, իրավական տեսանկյունից բացառիկ դսրևորում է։«Ինքս նման դեպք չեմ հիշում, որ դատախազը հենց ինքը հաղորդում ներկայացնի քննչական կոմիտեին։ Ոչ թե հետապնդումը հարուցի, այլ ինքը հաղորդում ներկայացնի»,- ընդգծեց Արամ Վարդևանյանը։Հիշեցնենք` Սամվել Կարապետյանի տանը հունիսի 17-ին խուզարկություն իրականացվեց այն բանից հետո, երբ նա հրապարակավ աջակցություն հայտնեց Հայ առաքելական եկեղեցուն՝ ընդգծելով, որ մի փոքրիկ խմբակ, մոռանալով հայոց պատմությունը, հայ եկեղեցու հազարավոր տարիների պատմությունը, հարձակվել է հայ եկեղեցու վրա, հայ ժողովրդի վրա:Նրա հայտարարությունից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գործարարին ուղղված վիրավորական և սպառնալի գրառումներ արեց սոցցանցերում։Ավելի ուշ ՔԿ–ն հայտնեց, որ 422-րդ հոդվածի 2-րդ մասով նախաձեռնվել է քրեական վարույթ այն կապակցությամբ, որ Սամվել Կարապետյանը զանգվածային լրատվության միջոցով հարցազրույց տալու ընթացքում հնչեցրել է իշխանությունը զավթելուն՝ ՀՀ սահմանադրությամբ չնախատեսված եղանակով ՀՀ կառավարության լիազորություններին տիրանալուն ուղղված հրապարակային կոչ:Հունիսի 18-ին Սամվել Կարապետյանը 2 ամսով կալանավորվեց։ Այժմ նա «Երևան–Կենտրոն» ՔԿՀ–ում է։ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 18–ին` գործարար, ՀԷՑ–ի սեփականատեր Սամվել Կարապետյանի կալանավորումից ժամեր առաջ, հայտարարեց` հասունացել է պահը, երբ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ–ն պետք է ազգայնացվի (պետականացվի)։ Փաշինյանը նաև սպառնաց ազատել ՀԷՑ-ի՝ պետության հետ չհամագործակցող աշխատակիցներին։ Հունիսի 24-ին նա հայտարարեց, որ ՀԷՑ–ի պետականացման պլանը պատրաստ է։Հուլիսի 2–ին ՀՀ Ազգային ժողովը 65 կողմ, 30 դեմ, 0 ձեռնպահ ձայներով առաջին ընթերցմամբ ընդունեց «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» և «Էներգետիկայի մասին» օրենքներում նախատեսված փոփոխությունների և լրացումների փաթեթը (այլ կերպ ասած՝ ՀԷՑ-ի պետականացման նախագիծը)։
տաշիր
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/07/02/90867198_72:0:1209:853_1920x0_80_0_0_55e2c59c35521fc9925df588ef6fd98c.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
սամվել կարապետյան, քրեական գործ, արամ վարդևանյան, տաշիր, «տաշիր» ընկերությունների խումբ, փաստաբան, նիկոլ փաշինյան
սամվել կարապետյան, քրեական գործ, արամ վարդևանյան, տաշիր, «տաշիր» ընկերությունների խումբ, փաստաբան, նիկոլ փաշինյան
Սամվել Կարապետյանի դեմ քրեական գործն իրավական աբսուրդ է. փաստաբան
11:31 02.07.2025 (Թարմացված է: 15:08 02.07.2025) Սամվել Կարապետյանի դեմ քրեական հետապնդման հիմքում գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հաղորդումն է, ինչը, փաստաբանի համոզմամբ, իրավական տեսանկյունից բացառիկ դսրևորում է։
ԵՐԵՎԱՆ, 2 հուլիսի – Sputnik. Գործարար Սամվել Կարապետյանի դեմ հարուցված քրեական գործը մի առանձնահատկություն ունի՝ այստեղ ընդհանրապես քրեական գործ չկա։ Այսօր լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Սամվել Կարապետյանի փաստաբանական խմբի անդամ Արամ Վարդևանյանը։ Նա նկատեց՝ հստակ մեղսագրվում է իշխանության զավթման կոչ, մինչդեռ կոչը գործում բացակայում է։
«Այսինքն՝ քրեական գործ կոչին վերաբերող՝ կոչի բացակայության պայմաններում, սա իրավական աբսուրդ է»,– ասաց Վարդևանյանը։
Նա հիշեցրեց հունիսի 17-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան գրառումը, որտեղ, ըստ Վարդևանյանի, Սամվել Կարապետյանից հաշվեհարդար տեսնելու մասին էր գրված։
Հիշեցրեց, որ հունիսի 17-ին գործադիրի ղեկավարը՝ Փաշինյանը, ֆեյսբուքյան գրառմամբ ներկայացրեց խոստումներ, որոնք, ըստ նրա, ուղղված էին Սամվել Կարապետյանի նկատմամբ հաշվեհարդար տեսնելուն։
«Միջնորդությունում, որը ներկայացվել է դատարանին, բառացի առկա է ձևակերպում, որ Սամվել Կարապետյանի կողմից հնչեցված գործողություններին նախորդել են իրադարձություններ, այն է՝ ՀՀ գործադիր իշխանության դիրքորոշումը Ամենայն հայոց կաթողիկոսի փոփոխության վերաբերյալ»,– շարունակեց Վարդևանյանը։
Սամվել Կարապետյանի դեմ քրեական հետապնդման հիմքում գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հաղորդումն է, ինչը, փաստաբանի համոզմամբ, իրավական տեսանկյունից բացառիկ դսրևորում է։
«Ինքս նման դեպք չեմ հիշում, որ դատախազը հենց ինքը հաղորդում ներկայացնի քննչական կոմիտեին։ Ոչ թե հետապնդումը հարուցի, այլ ինքը հաղորդում ներկայացնի»,- ընդգծեց Արամ Վարդևանյանը։
Հիշեցնենք` Սամվել Կարապետյանի տանը հունիսի 17-ին
խուզարկություն իրականացվեց այն բանից հետո, երբ նա հրապարակավ
աջակցություն հայտնեց Հայ առաքելական եկեղեցուն՝ ընդգծելով, որ մի փոքրիկ խմբակ, մոռանալով հայոց պատմությունը, հայ եկեղեցու հազարավոր տարիների պատմությունը, հարձակվել է հայ եկեղեցու վրա, հայ ժողովրդի վրա:
Նրա հայտարարությունից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գործարարին ուղղված վիրավորական և սպառնալի գրառումներ արեց սոցցանցերում։
Ավելի ուշ ՔԿ–ն հայտնեց, որ 422-րդ հոդվածի 2-րդ մասով նախաձեռնվել է քրեական վարույթ այն կապակցությամբ, որ Սամվել Կարապետյանը զանգվածային լրատվության միջոցով հարցազրույց տալու ընթացքում հնչեցրել է իշխանությունը զավթելուն՝ ՀՀ սահմանադրությամբ չնախատեսված եղանակով ՀՀ կառավարության լիազորություններին տիրանալուն ուղղված հրապարակային կոչ:
Հունիսի 18-ին Սամվել Կարապետյանը
2 ամսով կալանավորվեց։ Այժմ նա
«Երևան–Կենտրոն» ՔԿՀ–ում է։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 18–ին` գործարար, ՀԷՑ–ի սեփականատեր Սամվել Կարապետյանի
կալանավորումից ժամեր առաջ, հայտարարեց` հասունացել է պահը, երբ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ–ն պետք է ազգայնացվի (պետականացվի)։
Փաշինյանը նաև սպառնաց ազատել ՀԷՑ-ի՝ պետության հետ չհամագործակցող աշխատակիցներին։ Հունիսի 24-ին նա
հայտարարեց, որ ՀԷՑ–ի պետականացման պլանը պատրաստ է։
Հուլիսի 2–ին ՀՀ Ազգային ժողովը 65 կողմ, 30 դեմ, 0 ձեռնպահ ձայներով
առաջին ընթերցմամբ ընդունեց «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» և «Էներգետիկայի մասին» օրենքներում նախատեսված փոփոխությունների և լրացումների փաթեթը (այլ կերպ ասած՝ ՀԷՑ-ի պետականացման նախագիծը)։