https://arm.sputniknews.ru/20250702/khudatjany-patkeracum-chuni-te-vorqan-karzhena-hec-i-petakanacumy-petbjujei-hamar-90887165.html
Խուդաթյանը պատկերացում չունի, թե որքան կարժենա ՀԷՑ-ի պետականացումը պետբյուջեի համար
Խուդաթյանը պատկերացում չունի, թե որքան կարժենա ՀԷՑ-ի պետականացումը պետբյուջեի համար
Sputnik Արմենիա
Ընդդիմադիր պատգամավորը հստակ հարց էր ուղղել ՏԿԵ նախարարին, թե որքան է արժենալու պետականացման ամբողջ գործընթացը ՀՀ քաղաքացու համար։ 02.07.2025, Sputnik Արմենիա
2025-07-02T18:06+0400
2025-07-02T18:06+0400
2025-07-02T18:10+0400
դավիթ խուդաթյան
հայաստանի էլեկտրական ցանցեր (հէց)
հայաստան
ագնեսա խամոյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/01/09/84631767_0:84:1600:984_1920x0_80_0_0_497483503cfd6c3a1672fa526b55d7a8.jpg
ԵՐԵՎԱՆ, 2 հուլիսի – Sputnik․ Քանի դեռ գնահատում չի կատարվել, գուշակությունների դաշտում է, թե որքան կարժենա ՀԷՑ-ի, այսպես ասած, պետականացումը Հայաստանի պետբյուջեի համար։ Այսօր ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում ասաց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը՝ պատասխանել «Հայաստան» խմբակցության անդամ Ագնեսա Խամոյանի հարցին։«Կա հստակ սահմանված գնահատման կարգ, քանի դեռ գույքի, պարտավորությունների գնահատում չի արվել և այլն, գուշակությունների դաշտում է, թե ինչ արժեք կունենա»,- ասաց Խուդաթյանը։Արձագանքելով Խուդաթյանի պատասխանին՝ Ագնեսա Խամոյանը հավելեց՝ այս ամենը գալիս է ևս մեկ անգամ ապացուցելու, որ կատարվողը զուտ քաղաքական գործընթաց է և «քաղաքական կապրիզ»։Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 18–ին` գործարար, ՀԷՑ–ի սեփականատեր Սամվել Կարապետյանի կալանավորումից ժամեր առաջ, հայտարարեց` հասունացել է պահը, երբ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ–ն պետք է ազգայնացվի (պետականացվի)։ Փաշինյանը նաև սպառնաց ազատել ՀԷՑ-ի՝ պետության հետ չհամագործակցող աշխատակիցներին։ Հունիսի 24-ին նա հայտարարեց, որ ՀԷՑ–ի պետականացման պլանը պատրաստ է։Հուլիսի 2–ին ՀՀ Ազգային ժողովը 65 կողմ, 30 դեմ, 0 ձեռնպահ ձայներով առաջին ընթերցմամբ ընդունեց «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» և «Էներգետիկայի մասին» օրենքներում նախատեսված փոփոխությունների և լրացումների փաթեթը (այլ կերպ ասած՝ ՀԷՑ-ի պետականացման նախագիծը)։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/01/09/84631767_89:0:1512:1067_1920x0_80_0_0_577e5fb9d4fe6e07d94e139f3829c628.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
դավիթ խուդաթյան, հայաստանի էլեկտրական ցանցեր (հէց), հայաստան, ագնեսա խամոյան
դավիթ խուդաթյան, հայաստանի էլեկտրական ցանցեր (հէց), հայաստան, ագնեսա խամոյան
Խուդաթյանը պատկերացում չունի, թե որքան կարժենա ՀԷՑ-ի պետականացումը պետբյուջեի համար
18:06 02.07.2025 (Թարմացված է: 18:10 02.07.2025) Ընդդիմադիր պատգամավորը հստակ հարց էր ուղղել ՏԿԵ նախարարին, թե որքան է արժենալու պետականացման ամբողջ գործընթացը ՀՀ քաղաքացու համար։
ԵՐԵՎԱՆ, 2 հուլիսի – Sputnik․ Քանի դեռ գնահատում չի կատարվել, գուշակությունների դաշտում է, թե որքան կարժենա ՀԷՑ-ի, այսպես ասած, պետականացումը Հայաստանի պետբյուջեի համար։ Այսօր ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում ասաց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը՝ պատասխանել «Հայաստան» խմբակցության անդամ Ագնեսա Խամոյանի հարցին։
«Ասում եք, որ բյուջեի համար լրացուցիչ ծախսեր է առաջանալու, բայց որոնք անգամ դեռ չեք հաշվարկել, կարո՞ղ եք ասել, թե ՀՀ հպարտ քաղաքացիների համար որքան կարժենա այս ամբողջ գործընթացը»,- նախարարից հետաքրքրվել էր պատգամավորը։ Նա հստակեցրել էր՝ «ամբողջ գործընթացի արժեք» ասելով՝ նկատի ունի նաև այն ծախսերը, որոնք առաջանալու են Հայաստանի Հանրապետության համար արբիտրաժային դատարանում, հիշեցրեց, որ ՀԷՑ-ը վարկեր է վերցրել և՛ միջազգային բանկերից, և՛ ներպետական բանկերից և այլն։
«Կա հստակ սահմանված գնահատման կարգ, քանի դեռ գույքի, պարտավորությունների գնահատում չի արվել և այլն, գուշակությունների դաշտում է, թե ինչ արժեք կունենա»,- ասաց Խուդաթյանը։
Արձագանքելով Խուդաթյանի պատասխանին՝ Ագնեսա Խամոյանը հավելեց՝ այս ամենը գալիս է ևս մեկ անգամ ապացուցելու, որ կատարվողը զուտ քաղաքական գործընթաց է և «քաղաքական կապրիզ»։
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 18–ին` գործարար, ՀԷՑ–ի սեփականատեր Սամվել Կարապետյանի
կալանավորումից ժամեր առաջ, հայտարարեց` հասունացել է պահը, երբ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ–ն պետք է ազգայնացվի (պետականացվի)։
Փաշինյանը նաև սպառնաց ազատել ՀԷՑ-ի՝ պետության հետ չհամագործակցող աշխատակիցներին։ Հունիսի 24-ին նա
հայտարարեց, որ ՀԷՑ–ի պետականացման պլանը պատրաստ է։
Հուլիսի 2–ին ՀՀ Ազգային ժողովը 65 կողմ, 30 դեմ, 0 ձեռնպահ ձայներով
առաջին ընթերցմամբ ընդունեց «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» և «Էներգետիկայի մասին» օրենքներում նախատեսված փոփոխությունների և լրացումների փաթեթը (այլ կերպ ասած՝ ՀԷՑ-ի պետականացման նախագիծը)։