https://arm.sputniknews.ru/20250630/becy-chvorvov-chi-hajtararum-heci-ghekavary-hajtni-hvosanqazrkman-irakan-meghavvori-masin-90783624.html
ԲԷՑ–ը «չորով» չի հայտարարում. ՀԷՑ–ի ղեկավարը` հայտնի հոսանքազրկման իրական մեղավորի մասին
ԲԷՑ–ը «չորով» չի հայտարարում. ՀԷՑ–ի ղեկավարը` հայտնի հոսանքազրկման իրական մեղավորի մասին
Sputnik Արմենիա
ՀԷՑ գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Ղազինյանն այսօր ասուլիսում հայտարարեց, որ անհարկի մեղադրանքներից խուսափելու համար հանձնարարել է այսուհետ... 30.06.2025, Sputnik Արմենիա
2025-06-30T12:48+0400
2025-06-30T12:48+0400
2025-06-30T12:48+0400
հայաստանի էլեկտրական ցանցեր (հէց)
հոսանքազրկում
բարձրավոլտ էլեկտրացանցեր (բէց)
երևան
մայր աթոռ սուրբ էջմիածին
էջմիածին
դավիթ ղազինյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/06/1e/90780968_0:57:1080:664_1920x0_80_0_0_bc86374c84c012534ca0062546556072.jpg
ԵՐԵՎԱՆ, 30 հունիսի – Sputnik. Հունիսի 27-ին Երևանի և Աշտարակի հատվածում տեղի ունեցած լայնամասշտաբ հոսանքազրկումից 4 օր անց ԲԷՑ–ը դեռևս որևէ հայտարարություն չի արել անջատման մեջ իր ունեցած պատասխանատվության մասին։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀԷՑ–ի գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Ղազինյանը։Ինչպես հայտնի է, օրեր առաջ Մայր աթոռում տեղի ունեցող դրամատիկ իրադարձություններին զուգահեռ Երևանի 30-40 տոկոսը հոսանքազրկվել էր, գրեթե կես ժամ մայրաքաղաքի բնակչության մի մասը զրկված էր Էջմիածնում կատարվող իրադարձություններին հետևելու հնարավորությունից, ինչն էլ հոսանքի անջատմանը մեծ հնչեղություն էր հաղորդել։ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության մամուլի խոսնակ Նատալյա Սարջանյանը Sputnik Արմենիային հայտնել էր, որ ՀԷՑ–ը պատասխանատվություն չի կրում էլեկտրամատակարարման լայնամասշտաբ խափանման համար. անջատվել է «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ընկերության «Շահումյան 2» ենթակայանը, որից սնվում են նաև ՀԷՑ–ի ենթակայանները։«Երևի արգելել են, կամ իրենց ձեռք չի տալիս, որ ԲԷՑ–ը` որպես ՏԿԵՆ–ի ենթակայության տակ գտնվող պետական կազմակերպություն, հայտարարությթուն անի։ Ուղղակի, քաղաքային ժարգոնով ասած` «չորով չի հայտարարում», որ իրենք են մեղավոր։ Այստեղ մեղավորության խնդիր էլ չէ, ուղղակի իրենց մոտից է եղել»,– ասաց Ղազինյանը։ՀԷՑ–ի գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը հայտարարեց, որ անհարկի մեղադրանքներից խուսափելու համար հանձնարարել է այսուհետ տարանջատել բոլոր անջատումների պատճառները և ծագումը և ներկայացնել պաշտոնական հաղորդագրություններում։Ի դեպ, հունիսի 26-ի կառավարության նիստում էլ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էր հայտարարել, որ երբ մասնակցում էր«Հոմպլեքս» առևտրի կենտրոնի բացման արարողությանը, հիպերմարկետը ժամանակ հոսանքազրկվել է։ Նրա բնորոշմամբ` ՀԷՑ–ը սաբոտաժի է ենթարկել միջոցառումը։Նույն օրը էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն էլ ասել էր, որ նախօրեին նախարարության շենքում հոսանքը կես ժամը մեկ անջատվում էր։ՀԷՑ–ն այս դեպքերն էլ էր պարզաբանել` նշելով, որ «Հոմպլեքսը» սնվում է երկու գծից. մի գիծը պատկանում է «Կարիտաս» ընկերությանը, մյուսը` ՊԵԿ–ին։ Երկու գիծն էլ ՀԷՑ–ի պատասխանատվության դաշտում չեն, իսկ էկոնոմիկայի նախարարության շենքի հոսանքազրկման պարագայում, ՀԷՑ–ը նախարարի հիշատակած օրը տվյալ հասցեում վթար չի արձանագրել, ինչը նշանակում է, որ անջատումը նախարարության ներքին խնդիրն է։
երևան
էջմիածին
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/06/1e/90780968_60:0:1019:719_1920x0_80_0_0_7e7f252b7b309cd81967fae267c25774.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստանի էլեկտրական ցանցեր (հէց), հոսանքազրկում, բարձրավոլտ էլեկտրացանցեր (բէց), երևան, մայր աթոռ սուրբ էջմիածին, էջմիածին, դավիթ ղազինյան
հայաստանի էլեկտրական ցանցեր (հէց), հոսանքազրկում, բարձրավոլտ էլեկտրացանցեր (բէց), երևան, մայր աթոռ սուրբ էջմիածին, էջմիածին, դավիթ ղազինյան
ԲԷՑ–ը «չորով» չի հայտարարում. ՀԷՑ–ի ղեկավարը` հայտնի հոսանքազրկման իրական մեղավորի մասին
ՀԷՑ գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Ղազինյանն այսօր ասուլիսում հայտարարեց, որ անհարկի մեղադրանքներից խուսափելու համար հանձնարարել է այսուհետ տարանջատել բոլոր անջատումների պատճառները և ծագումը և ներկայացնել դրանք պաշտոնական հաղորդագրությունների մեջ։
ԵՐԵՎԱՆ, 30 հունիսի – Sputnik. Հունիսի 27-ին Երևանի և Աշտարակի հատվածում տեղի ունեցած լայնամասշտաբ հոսանքազրկումից 4 օր անց ԲԷՑ–ը դեռևս որևէ հայտարարություն չի արել անջատման մեջ իր ունեցած պատասխանատվության մասին։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀԷՑ–ի գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Ղազինյանը։
Ինչպես հայտնի է, օրեր առաջ Մայր աթոռում տեղի ունեցող դրամատիկ
իրադարձություններին զուգահեռ Երևանի 30-40 տոկոսը հոսանքազրկվել էր, գրեթե կես ժամ մայրաքաղաքի բնակչության մի մասը զրկված էր Էջմիածնում կատարվող իրադարձություններին հետևելու հնարավորությունից, ինչն էլ հոսանքի անջատմանը մեծ հնչեղություն էր հաղորդել։ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության մամուլի խոսնակ Նատալյա Սարջանյանը
Sputnik Արմենիային հայտնել էր, որ ՀԷՑ–ը պատասխանատվություն չի կրում էլեկտրամատակարարման լայնամասշտաբ խափանման համար. անջատվել է «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ընկերության «Շահումյան 2» ենթակայանը, որից սնվում են նաև ՀԷՑ–ի ենթակայանները։
«Երևի արգելել են, կամ իրենց ձեռք չի տալիս, որ ԲԷՑ–ը` որպես ՏԿԵՆ–ի ենթակայության տակ գտնվող պետական կազմակերպություն, հայտարարությթուն անի։ Ուղղակի, քաղաքային ժարգոնով ասած` «չորով չի հայտարարում», որ իրենք են մեղավոր։ Այստեղ մեղավորության խնդիր էլ չէ, ուղղակի իրենց մոտից է եղել»,– ասաց Ղազինյանը։
ՀԷՑ–ի գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը հայտարարեց, որ անհարկի մեղադրանքներից խուսափելու համար հանձնարարել է այսուհետ տարանջատել բոլոր անջատումների պատճառները և ծագումը և ներկայացնել պաշտոնական հաղորդագրություններում։
«Մեր բնակչությունը գիտի` հոսանքի համար վճարեց` գնում է Սամվել Կարապետյանի գրպանը, հոսանքը անջատվեց` մեղավոր է ՀԷՑ–ը։ Տարանջատելու պարագայում արդեն պարզ կերևա, թե ով է պատասխանատուն»,– ասաց նա։
Ի դեպ, հունիսի 26-ի կառավարության նիստում էլ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էր հայտարարել, որ երբ մասնակցում էր«Հոմպլեքս» առևտրի կենտրոնի բացման արարողությանը, հիպերմարկետը ժամանակ հոսանքազրկվել է։ Նրա բնորոշմամբ` ՀԷՑ–ը սաբոտաժի է ենթարկել միջոցառումը։
Նույն օրը էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն էլ ասել էր, որ նախօրեին նախարարության շենքում հոսանքը կես ժամը մեկ անջատվում էր։
ՀԷՑ–ն այս դեպքերն էլ էր պարզաբանել` նշելով, որ «Հոմպլեքսը» սնվում է երկու գծից. մի գիծը պատկանում է «Կարիտաս» ընկերությանը, մյուսը` ՊԵԿ–ին։ Երկու գիծն էլ ՀԷՑ–ի պատասխանատվության դաշտում չեն, իսկ էկոնոմիկայի նախարարության շենքի հոսանքազրկման պարագայում, ՀԷՑ–ը նախարարի հիշատակած օրը տվյալ հասցեում վթար չի արձանագրել, ինչը նշանակում է, որ անջատումը նախարարության ներքին խնդիրն է։