https://arm.sputniknews.ru/20250627/erevani-30-40-tvokvosi-hvosanqazrkman-pataskhanatun-hecy-che-parzabanum-90712544.html
Երևանի 30–40 տոկոսի հոսանքազրկման պատասխանատուն ՀԷՑ–ը չէ. պարզաբանում
Երևանի 30–40 տոկոսի հոսանքազրկման պատասխանատուն ՀԷՑ–ը չէ. պարզաբանում
Sputnik Արմենիա
ՀԷՑ–ի մամուլի խոսնակը չի բացառում, որ տեխնիկական ինչ–որ առանձնահատկություններով պայմանավորված` էլեկտրաէներգիայի անջատման ժամանակ ԱԺ–ի միկրոֆոնները որոշ ժամանակ... 27.06.2025, Sputnik Արմենիա
2025-06-27T17:29+0400
2025-06-27T17:29+0400
2025-06-27T17:35+0400
հայաստան
հայաստանի էլեկտրական ցանցեր (հէց)
երևան
աժ (ազգային ժողով)
էլեկտրաէներգիա
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/05/19/42451437_0:84:1600:984_1920x0_80_0_0_91c4a7555d70231e2ab6afb7ac6fb4e8.jpg
ԵՐԵՎԱՆ, 27 հունիսի – Sputnik. «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը պատասխանատվություն չի կրում հունիսի 27-ի ցերեկը մայրաքաղաքում տեղի ունեցած էլեկտրամատակարարման լայնամասշտաբ խափանման համար։ Sputnik Արմենիային այս մասին ասաց ընկերության մամուլի խոսնակ Նատալիա Սարջանյանը։ Նրա խոսքով` կատարվածի համար պատասխանատուն «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» պետական ընկերությունն է։Մայր աթոռում այսօր տեղի ունեցող դրամատիկ իրադարձություններին զուգահեռ Երևանի 30-40 տոկոսը հոսանքազրկվել էր, գրեթե կես ժամ մայրաքաղաքի բնակչության մեծ մասը զրկված էր Էջմիածնում կատարվող իրադարձություններին հետևելու հնարավորությունից, ինչն էլ հոսանքի անջատմանը մեծ հնչեղություն է հաղորդել։Երևանից բացի, նույն ժամին և նույն պատճառով հոսանքազրկվել է նաև Աշտարակի մի հատվածը։Թե ինչն է եղել ԲԷՑ–ի ենթակայանում էլեկտրամատակարարման անջատման պատճառը, առայժմ հայտնի չէ։ ՀԷՑ–ի մասնագետների այս հարցին ԲԷՑ–ից առայժմ պարզաբանում չեն ներկայացրել։Զանգվածային հոսանքազրկմանը զուգահեռ համացանցում ԱԺ–ից տեսանյութ տարածվեց, որում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի ելույթի ժամանակ հոսանքն անջատվում է։ Նախարարը, սակայն, արձանագրում է, որ միկրոֆոնները շարունակում են աշխատել։ Այս հանգամանքը տարաբնույթ մեկնաբանությունների առիթ է դարձել` կասկածներ հարուցելով, թե անջատումն իրականում բեմադրված է` որպես ՀԷՑ–ի վատ աշխատանքի օրինակ։ՀԷՑ–ի մամուլի խոսնակը չբացառեց, որ տեխնիկական ինչ–որ առանձնահատկություններով պայմանավորված` խորհրդարանի միկրոֆոններն իսկապես առանց էլեկտրական հոսանքի որոշ ժամանակ կարողանան աշխատել։ Նա միաժամանակ նշեց, որ վերջին օրերի անջատումները ՀԷՑ–ում էլ որոշակի կասկածներ հարուցել են, սակայն, քանի որ չկան հստակ փաստեր, ձեռնպահ են մնում միանշանակ պնդումներ անելուց։
երևան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/05/19/42451437_89:0:1512:1067_1920x0_80_0_0_287b4d9ce5c468f6f8ec92ae491fb33b.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, հայաստանի էլեկտրական ցանցեր (հէց), երևան, աժ (ազգային ժողով), էլեկտրաէներգիա
հայաստան, հայաստանի էլեկտրական ցանցեր (հէց), երևան, աժ (ազգային ժողով), էլեկտրաէներգիա
Երևանի 30–40 տոկոսի հոսանքազրկման պատասխանատուն ՀԷՑ–ը չէ. պարզաբանում
17:29 27.06.2025 (Թարմացված է: 17:35 27.06.2025) ՀԷՑ–ի մամուլի խոսնակը չի բացառում, որ տեխնիկական ինչ–որ առանձնահատկություններով պայմանավորված` էլեկտրաէներգիայի անջատման ժամանակ ԱԺ–ի միկրոֆոնները որոշ ժամանակ շարունակեն աշխատել։ Այդուհանդերձ, վերջին օրերի անջատումները ՀԷՑ–ում ևս որոշակի կասկածներ են հարուցել։
ԵՐԵՎԱՆ, 27 հունիսի – Sputnik. «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը պատասխանատվություն չի կրում հունիսի 27-ի ցերեկը մայրաքաղաքում տեղի ունեցած էլեկտրամատակարարման լայնամասշտաբ խափանման համար։
Sputnik Արմենիային այս մասին ասաց ընկերության մամուլի խոսնակ Նատալիա Սարջանյանը։ Նրա խոսքով` կատարվածի համար պատասխանատուն «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» պետական ընկերությունն է։
Մայր աթոռում այսօր տեղի ունեցող դրամատիկ
իրադարձություններին զուգահեռ Երևանի 30-40 տոկոսը հոսանքազրկվել էր, գրեթե կես ժամ մայրաքաղաքի բնակչության մեծ մասը զրկված էր Էջմիածնում կատարվող իրադարձություններին հետևելու հնարավորությունից, ինչն էլ հոսանքի անջատմանը մեծ հնչեղություն է հաղորդել։
«Անջատվել է «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ընկերության «Շահումյան 2» ենթակայանը, որից սնվում են նաև մեր ենթակայանները։ Արդյունքում Երևանի բաժանորդների 30-40 տոկոսի մոտ էլեկտրամատակարարման ընդհատում է տեղի ունեցել։ Այս դեպքը ՀԷՑ–ի պատասխանատվության շրջանակից դուրս է»,– ասաց Սարջանյանը։
Երևանից բացի, նույն ժամին և նույն պատճառով հոսանքազրկվել է նաև Աշտարակի մի հատվածը։
Թե ինչն է եղել ԲԷՑ–ի ենթակայանում էլեկտրամատակարարման անջատման պատճառը, առայժմ հայտնի չէ։ ՀԷՑ–ի մասնագետների այս հարցին ԲԷՑ–ից առայժմ պարզաբանում չեն ներկայացրել։
Զանգվածային հոսանքազրկմանը զուգահեռ համացանցում ԱԺ–ից տեսանյութ տարածվեց, որում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի ելույթի ժամանակ հոսանքն անջատվում է։ Նախարարը, սակայն, արձանագրում է, որ միկրոֆոնները շարունակում են աշխատել։ Այս հանգամանքը տարաբնույթ մեկնաբանությունների առիթ է դարձել` կասկածներ հարուցելով, թե անջատումն իրականում բեմադրված է` որպես ՀԷՑ–ի վատ աշխատանքի օրինակ։
ՀԷՑ–ի մամուլի խոսնակը չբացառեց, որ տեխնիկական ինչ–որ առանձնահատկություններով պայմանավորված` խորհրդարանի միկրոֆոններն իսկապես առանց էլեկտրական հոսանքի որոշ ժամանակ կարողանան աշխատել։ Նա միաժամանակ նշեց, որ վերջին օրերի անջատումները ՀԷՑ–ում էլ որոշակի կասկածներ հարուցել են, սակայն, քանի որ չկան հստակ փաստեր, ձեռնպահ են մնում միանշանակ պնդումներ անելուց։