https://arm.sputniknews.ru/20250627/tsanucum-chem-stacel-miqajel-srbazany-ir-shurj-tsavalvats-iradardzutjunneri-masin-90710700.html
Ծանուցում չեմ ստացել. Միքայել սրբազանը` իր շուրջ ծավալված իրադարձությունների մասին
Ծանուցում չեմ ստացել. Միքայել սրբազանը` իր շուրջ ծավալված իրադարձությունների մասին
Sputnik Արմենիա
Շիրակի թեմի առաջնորդը վստահեցրեց` այն, ինչ տարել են առաջնորդարանից, միայն հիասթափեցնելու է իրավապահներին։ 27.06.2025, Sputnik Արմենիա
2025-06-27T16:52+0400
2025-06-27T16:52+0400
2025-06-27T16:56+0400
հայաստան
մայր աթոռ սուրբ էջմիածին
միքայել արքեպիսկոպոս աջապահյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/06/1b/90708946_0:48:1117:676_1920x0_80_0_0_b76239bf5c75a84ce107b8bac4cd174b.jpg
ԵՐԵՎԱՆ, 27 հունիսի – Sputnik. Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Աջապահյանը որևէ ծանուցում չի ստացել։ Նա այդ մասին ասաց Sputnik Արմենիային` անդրադառնալով առավոտյան առաջնորդարանում տեղի ունեցած դեպքերին։ՀՀ ազգային անվտանգության ծառայության հատուկջոկատայիններն այսօր մտել էին Մայր աթոռ Սուրբ Էջմիածին` Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի հետևից։ Սրբազանը հայտարարել էր, որ պատրաստվում է գնալ իրավապահների հետ։ Նա մոտեցավ մեքենային, սակայն ժողովուրդը թույլ չտվեց նստել մեքենա։ Սրբազանը Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ գնաց վեհարան։ Այս պահին նա Էջմիածնից գալիս է Երևան` ՀՀ քննչական կոմիտե։Հարցին` ի՞նչ կարող էին փնտրել առաջնորդարանում, Շիրակի թեմի առաջնորդը պատասխանեց. «Ի՞նչ իմանամ, երևի զենք–զինամթերք»։Լրագրողներից մեկը հուշեց` գուցե «հեղաշրջման պլա՞նը»։«Հա էլի, կարող է` գցել են»,– ասաց նա` կրկին ընդգծելով` իրավապահներին դառը հիասթափություն է սպասում։Հիշեցնենք` Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի հոդվածով։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/06/1b/90708946_0:0:1117:837_1920x0_80_0_0_56fa9a50d17228680fdd089ae409f2c3.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, մայր աթոռ սուրբ էջմիածին, միքայել արքեպիսկոպոս աջապահյան
հայաստան, մայր աթոռ սուրբ էջմիածին, միքայել արքեպիսկոպոս աջապահյան
Ծանուցում չեմ ստացել. Միքայել սրբազանը` իր շուրջ ծավալված իրադարձությունների մասին
16:52 27.06.2025 (Թարմացված է: 16:56 27.06.2025) Շիրակի թեմի առաջնորդը վստահեցրեց` այն, ինչ տարել են առաջնորդարանից, միայն հիասթափեցնելու է իրավապահներին։
ԵՐԵՎԱՆ, 27 հունիսի – Sputnik. Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Աջապահյանը որևէ ծանուցում չի ստացել։ Նա այդ մասին ասաց
Sputnik Արմենիային` անդրադառնալով առավոտյան առաջնորդարանում տեղի ունեցած դեպքերին։
ՀՀ ազգային անվտանգության ծառայության հատուկջոկատայիններն այսօր մտել էին Մայր աթոռ Սուրբ Էջմիածին` Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի հետևից։ Սրբազանը
հայտարարել էր, որ պատրաստվում է գնալ իրավապահների հետ։ Նա մոտեցավ մեքենային, սակայն ժողովուրդը թույլ չտվեց նստել մեքենա։ Սրբազանը Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ
գնաց վեհարան։ Այս պահին նա Էջմիածնից գալիս է Երևան` ՀՀ քննչական կոմիտե։
«Առավոտյան հայտնվել են առաջնորդարանում, մտել են, ջարդուփշուր արել, տարել են լափթոփ, դիսկեր, կրիչներ, որոնցից նրանք միայն դառը հիասթափություն են ապրելու»,– պատմեց սրբազանը` հավելելով, որ այդ պահին այնտեղ եղել են պահակն ու հավաքարարը։
Հարցին` ի՞նչ կարող էին փնտրել առաջնորդարանում, Շիրակի թեմի առաջնորդը պատասխանեց. «Ի՞նչ իմանամ, երևի զենք–զինամթերք»։
Լրագրողներից մեկը հուշեց` գուցե «հեղաշրջման պլա՞նը»։
«Հա էլի, կարող է` գցել են»,– ասաց նա` կրկին ընդգծելով` իրավապահներին դառը հիասթափություն է սպասում։
Հիշեցնենք` Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի նկատմամբ
քրեական գործ է հարուցվել իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի հոդվածով։