https://arm.sputniknews.ru/20250627/mez-vra-gcely-kvorekt-che-hecy-hipermvoli-ev-nakhararutjan-hvosanqi-anjatumneri-masin-90704414.html
«Մեզ վրա գցելը կոռեկտ չէ». ՀԷՑ-ն արձագանքել է Փաշինյանի և նախարարի հայտարարություններին
«Մեզ վրա գցելը կոռեկտ չէ». ՀԷՑ-ն արձագանքել է Փաշինյանի և նախարարի հայտարարություններին
Sputnik Արմենիա
ՀԷՑ–ի մամուլի խոսնակը վստահեցնում է, որ աղմուկ հանած անջատումները դուրս են ՀԷՑ–ի պատասխանատվության գոտուց։ 27.06.2025, Sputnik Արմենիա
2025-06-27T17:14+0400
2025-06-27T17:14+0400
2025-06-27T17:58+0400
հայաստան
հայաստանի էլեկտրական ցանցեր (հէց)
էլեկտրաէներգիա
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0a/19/82325422_0:84:1600:984_1920x0_80_0_0_d12c9095b3fb5fa8baf8d613a3a60a8e.jpg
ԵՐԵՎԱՆ, 26 հունիսի – Sputnik. «Հոմպլեքս» առևտրի կենտրոնի և էկոնոմիկայի նախարարության` աղմուկ հանած անջատումները կապ չունեն «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության հետ։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց մամուլի խոսնակ Նատալիա Սարջանյանը` արձագանքելով ՀՀ վարչապետի և Էկոնոմիկայի նախարարի հայտարարություններին։Նիկոլ Փաշինյանը հունիսի 26-ին կառավարության նիստում ՀԷՑ–ի պետականացման անհրաժեշտության մասին իր խոսքում հայտնեց, որ «Հոմպլեքս» հիպերմոլը բացման արարողության ժամանակ հոսանքազրկվել է։ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն էլ ասաց, որ նախօրեին նախարարության շենքում հոսանքը կես ժամը մեկ անջատվում էր։Նա հավելեց` «Հոմպլեքսի» ղեկավարությունը քաջատեղյակ է, որ իրենց էլեկտրամատակարարման երկու գծերն էլ ՀԷՑ–ին չեն պատկանում, քանի որ իրենք են դիմել «Կարիտաս»–ին ու ՊԵԿ–ին` դրանցից օգտվելու համար։«Այդ ամենից հետ պատասխանատվությունը ՀԷՑ–ի վրա գցելը առնվազն կոռեկտ չէ։ Իմանալով, որ «Հոմպլեքսի» էլեկտրամատակարարումը ՀԷՑ–ի հետ ոչ մի կապ չունի, այնպիսի տպավորություն են ստեղծում, որ մենք մի մեծ միջոցառում ենք տապալել։ Հատկապես որ այս հայտնի իրադարձություների ֆոնին ՀԷՑ–ը բացարձակ շահագրգռված չէ իր աշխատանքի մեջ որևէ թերություն թույլ տալու»,– նշեց Սարջանյանը։Ինչ վերաբերում է էկոնոմիկայի նախարարության շենքի հոսանքազրկմանը, ՀԷՑ–ը նախարարի հիշատակած օրը տվյալ հասցեում վթար չի արձանագրել, ներկայացված անջատումը նախարարության ներքին խնդիրն է։ Չնայած դրան, նրա խոսքով, ՀԷՑ– ը պատրաստ է մասնագիտական խորհրդատվություն և օգնություն ցուցաբերել։«Ես հասկանում եմ, որ երբ հոսանքի անջատում է տեղի ունենում, բոլորի մոտ դա մեխանիկորեն ասոցացվում է ՀԷՑ–ի հետ։ Բայց այս բոլոր խոսակցությունների ֆոնին մենք շարունակում ենք աշխատել մեր ստանդարտ ռեժիմով և ամեն ինչ անում ենք, որ մեր բաժանորդները հուսալի և անխափան էլեկտրամատակարարում ունենան»,– ընդգծեց ընկերության խոսնակը։Նշենք, որ մեկ տարի առաջ Երևանում ու Աբովյանում էլեկտրաէներգիայի անջատումների որոշ դեպքեր ևս մեծ աղմուկ էին առաջացրել` արժանանալով կառավարության քննադատություններին։ ՀԷՑ–ի ղեկավարությունը այդ օրերին հրավիրած ասուլիսում ևս հայտարարել էր, որ այդ դեպքերը ընկերության հետ որևէ ուղիղ առնչություն չեն ունեցել։Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 18–ին` գործարար, ՀԷՑ–ի սեփականատեր Սամվել Կարապետյանի կալանավորումից ժամեր առաջ, հայտարարեց` հասունացել է պահը, երբ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ–ն պետք է ազգայնացվի (պետականացվի)։ Փաշինյանը նաև սպառնաց ազատել ՀԷՑ-ի՝ պետության հետ չհամագործակցող աշխատակիցներին։ Հունիսի 24-ին նա հայտարարեց, որ ՀԷՑ–ի պետականացման պլանը պատրաստ է։Այդուհանդերձ, ՀԷՑ–ի պետականացմանը վերաբերող օրենքի կամ որոշման որևէ նախագիծ հանրային քննարկման ո՛չ դրանից առաջ, ոչ էլ այդ ընթացքում չներկայացվեց։Փոխարենը հունիսի 26-ի նիստում կառավարությունը հաստատեց հուլիսի 1-ին ԱԺ արտահերթ նստաշրջան հրավիրելու նախագիծը, որի օրակարգում է նաև «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» և «Էներգետիկայի մասին» օրենքներում փոփոխությունների և լրացումների փաթեթը։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0a/19/82325422_89:0:1512:1067_1920x0_80_0_0_462cb8f35b57cbb8b3b4a0f154c43def.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, հայաստանի էլեկտրական ցանցեր (հէց), էլեկտրաէներգիա
հայաստան, հայաստանի էլեկտրական ցանցեր (հէց), էլեկտրաէներգիա
«Մեզ վրա գցելը կոռեկտ չէ». ՀԷՑ-ն արձագանքել է Փաշինյանի և նախարարի հայտարարություններին
17:14 27.06.2025 (Թարմացված է: 17:58 27.06.2025) ՀԷՑ–ի մամուլի խոսնակը վստահեցնում է, որ աղմուկ հանած անջատումները դուրս են ՀԷՑ–ի պատասխանատվության գոտուց։
ԵՐԵՎԱՆ, 26 հունիսի – Sputnik. «Հոմպլեքս» առևտրի կենտրոնի և էկոնոմիկայի նախարարության` աղմուկ հանած անջատումները կապ չունեն «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության հետ։
Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց մամուլի խոսնակ Նատալիա Սարջանյանը` արձագանքելով ՀՀ վարչապետի և Էկոնոմիկայի նախարարի հայտարարություններին։
Նիկոլ Փաշինյանը հունիսի 26-ին կառավարության նիստում ՀԷՑ–ի պետականացման անհրաժեշտության մասին իր խոսքում
հայտնեց, որ «Հոմպլեքս» հիպերմոլը բացման արարողության ժամանակ հոսանքազրկվել է։ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն էլ ասաց, որ նախօրեին նախարարության շենքում հոսանքը կես ժամը մեկ անջատվում էր։
««Հոմպլեքսը» սնվում է երկու գծից. Մի գիծը պատկանում է «Կարիտաս» ընկերությանը, մյուսը` ՊԵԿ–ին։ Երկու գիծն էլ ՀԷՑ–ի պատասխանատվության դաշտում չեն։ Անջատումից հետո, իհարկե, ՀԷՑ–ի մասնագետների 4 բրիգադ մեկնել են, տեղում ուսումնասիրել, պատճառը պարզել և տեղում վթարները վերացրել, թեև դրա համար բացարձակ պատասխանատու չէին»,– ասաց ՀԷՑ–ի մամուլի խոսնակը։
Նա հավելեց` «Հոմպլեքսի» ղեկավարությունը քաջատեղյակ է, որ իրենց էլեկտրամատակարարման երկու գծերն էլ ՀԷՑ–ին չեն պատկանում, քանի որ իրենք են դիմել «Կարիտաս»–ին ու ՊԵԿ–ին` դրանցից օգտվելու համար։
«Այդ ամենից հետ պատասխանատվությունը ՀԷՑ–ի վրա գցելը առնվազն կոռեկտ չէ։ Իմանալով, որ «Հոմպլեքսի» էլեկտրամատակարարումը ՀԷՑ–ի հետ ոչ մի կապ չունի, այնպիսի տպավորություն են ստեղծում, որ մենք մի մեծ միջոցառում ենք տապալել։ Հատկապես որ այս հայտնի իրադարձություների ֆոնին ՀԷՑ–ը բացարձակ շահագրգռված չէ իր աշխատանքի մեջ որևէ թերություն թույլ տալու»,– նշեց Սարջանյանը։
Ինչ վերաբերում է էկոնոմիկայի նախարարության շենքի հոսանքազրկմանը, ՀԷՑ–ը նախարարի հիշատակած օրը տվյալ հասցեում վթար չի արձանագրել, ներկայացված անջատումը նախարարության ներքին խնդիրն է։ Չնայած դրան, նրա խոսքով, ՀԷՑ– ը պատրաստ է մասնագիտական խորհրդատվություն և օգնություն ցուցաբերել։
«Ես հասկանում եմ, որ երբ հոսանքի անջատում է տեղի ունենում, բոլորի մոտ դա մեխանիկորեն ասոցացվում է ՀԷՑ–ի հետ։ Բայց այս բոլոր խոսակցությունների ֆոնին մենք շարունակում ենք աշխատել մեր ստանդարտ ռեժիմով և ամեն ինչ անում ենք, որ մեր բաժանորդները հուսալի և անխափան էլեկտրամատակարարում ունենան»,– ընդգծեց ընկերության խոսնակը։
Նշենք, որ մեկ տարի առաջ Երևանում ու Աբովյանում էլեկտրաէներգիայի անջատումների որոշ դեպքեր ևս մեծ աղմուկ էին առաջացրել` արժանանալով կառավարության քննադատություններին։ ՀԷՑ–ի ղեկավարությունը այդ օրերին հրավիրած ասուլիսում ևս
հայտարարել էր, որ այդ դեպքերը ընկերության հետ որևէ ուղիղ առնչություն չեն ունեցել։
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 18–ին` գործարար, ՀԷՑ–ի սեփականատեր Սամվել Կարապետյանի կալանավորումից ժամեր առաջ, հայտարարեց` հասունացել է պահը, երբ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ–ն պետք է ազգայնացվի (պետականացվի)։ Փաշինյանը նաև սպառնաց ազատել ՀԷՑ-ի՝ պետության հետ չհամագործակցող աշխատակիցներին։ Հունիսի 24-ին նա
հայտարարեց, որ ՀԷՑ–ի պետականացման պլանը պատրաստ է։
Այդուհանդերձ, ՀԷՑ–ի պետականացմանը վերաբերող օրենքի կամ որոշման որևէ նախագիծ հանրային քննարկման ո՛չ դրանից առաջ, ոչ էլ այդ ընթացքում չներկայացվեց։
Փոխարենը հունիսի 26-ի նիստում կառավարությունը հաստատեց հուլիսի 1-ին ԱԺ արտահերթ նստաշրջան հրավիրելու նախագիծը, որի օրակարգում է նաև «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» և «Էներգետիկայի մասին» օրենքներում փոփոխությունների և լրացումների
փաթեթը։