https://arm.sputniknews.ru/20250630/aram-a-n-garegin-b-in-e-pvokhancel-iravitshakic-durs-galu-ir-patkeracumnery-90807433.html
Արամ Ա-ն Գարեգին Բ-ին է փոխանցել իրավիճակից դուրս գալու իր պատկերացումները
Արամ Ա-ն Գարեգին Բ-ին է փոխանցել իրավիճակից դուրս գալու իր պատկերացումները
Sputnik Արմենիա
Երկու սրբազան հայրերը շեշտել են նաև հայ եկեղեցին իր հոգևոր առաքելության ու ազգային ծառայության մեջ ամուր ու կազմակերպ պահելու հրամայականը։ 30.06.2025, Sputnik Արմենիա
2025-06-30T20:42+0400
2025-06-30T20:42+0400
2025-07-09T15:37+0400
արամ առաջին կաթողիկոս
ամենայն հայոց կաթողիկոս գարեգին բ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/04/1e/75162372_0:31:600:369_1920x0_80_0_0_abe9f820435d832af527cf11ee61c7f3.jpg
ԵՐԵՎԱՆ, 30 հունիսի – Sputnik. Արամ Ա կաթողիկոսի ներկայացուցիչները հանդիպել են Գարեգին Բ կաթողիկոսի հետ և նրան փոխանցել Արամ Ա–ի պատկերացումները` իրավիճակից դուրս գալու վերաբերյալ։ Այդ մասին հայտնում են Կիլիկիայի հայոց կաթողիկոսությունից։Նշվում է, որ հունիսի 28–ին Արամ Ա վեհափառ հայրապետի ներկայացուցիչները` կաթողիկոսարանի «Կիլիկիա» մատենադարանի տեսուչ Շահան արքեպիսկոպոս Սարգիսյանը և կաթողիկոսարանի դիվանապետ Տաճատ եպիսկոպոս Աշըգյանը, Էջմիածինում հանդիպել են Գարեգին Բ վեհափառ հայրապետին հետ։Նշվում է, որ երկու սրբազան հայրերը շեշտել են նաև հայ եկեղեցին իր հոգևոր առաքելության ու ազգային ծառայության մեջ ամուր ու կազմակերպ պահելու հրամայականը։Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 29-ին կառավարության նիստի ժամանակ քննադատեց եկեղեցիների վիճակը՝ անվանելով դրանք «չուլանացված և աղբով լի»։ Հունիսի 2–ին նա հայտարարեց` եթե պարզվի, որ Գարեգին Բ–ն իսկապես խախտել է կուսակրոնության ուխտը և զավակ ունի, նա չի կարող լինել Ամենայն հայոց կաթողիկոս։ Նա գրեթե ամեն օր գրառումներ է անում սոցցանցում` պահանջելով, որ կաթողիկոսը հեռանա։Գարեգին Երկրորդը հունիսի 22-ին հայտարարեց, որ ՀՀ իշխանությունների սանձազերծած հակաեկեղեցական արշավը լրջագույն սպառնալիք է ազգային միաբանությանը, երկրի ներքին կայունությունն ու ուղիղ հարված հայոց պետականությանը:Հունիսի 25-ի լույս 26-ի գիշերը կալանավորվեց «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը («հեղաշրջման գործով»), իսկ հունիսի 28-ին կալանավորվեց Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը։ Նրա նկատմամբ քրեական գործ է հարուցվել իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի հոդվածով։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/04/1e/75162372_34:0:567:400_1920x0_80_0_0_7d649a0dc5ecec781ad6698b5e32bdae.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արամ առաջին կաթողիկոս, ամենայն հայոց կաթողիկոս գարեգին բ
արամ առաջին կաթողիկոս, ամենայն հայոց կաթողիկոս գարեգին բ
Արամ Ա-ն Գարեգին Բ-ին է փոխանցել իրավիճակից դուրս գալու իր պատկերացումները
20:42 30.06.2025 (Թարմացված է: 15:37 09.07.2025) Երկու սրբազան հայրերը շեշտել են նաև հայ եկեղեցին իր հոգևոր առաքելության ու ազգային ծառայության մեջ ամուր ու կազմակերպ պահելու հրամայականը։
ԵՐԵՎԱՆ, 30 հունիսի – Sputnik. Արամ Ա կաթողիկոսի ներկայացուցիչները հանդիպել են Գարեգին Բ կաթողիկոսի հետ և նրան փոխանցել Արամ Ա–ի պատկերացումները` իրավիճակից դուրս գալու վերաբերյալ։ Այդ մասին հայտնում են
Կիլիկիայի հայոց կաթողիկոսությունից։
Նշվում է, որ հունիսի 28–ին Արամ Ա վեհափառ հայրապետի ներկայացուցիչները` կաթողիկոսարանի «Կիլիկիա» մատենադարանի տեսուչ Շահան արքեպիսկոպոս Սարգիսյանը և կաթողիկոսարանի դիվանապետ Տաճատ եպիսկոպոս Աշըգյանը, Էջմիածինում հանդիպել են Գարեգին Բ վեհափառ հայրապետին հետ։
«Գարեգին Բ կաթողիկոսին նրանք փոխանցել են Արամ Ա վեհափառ հայրապետի մտահոգությունները և այս իրավիճակից դուրս գալու նրա պատկերացումները։ Արամ Ա կաթողիկոսի ներկայացուցիչները միաժամանակ լսել են Գարեգին Բ կաթողիկոսի մտահոգություններն ու տեսակետները»,– ասված է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ երկու սրբազան հայրերը շեշտել են նաև հայ եկեղեցին իր հոգևոր առաքելության ու ազգային ծառայության մեջ ամուր ու կազմակերպ պահելու հրամայականը։
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 29-ին կառավարության նիստի ժամանակ
քննադատեց եկեղեցիների վիճակը՝ անվանելով դրանք «չուլանացված և աղբով լի»։ Հունիսի 2–ին
նա հայտարարեց` եթե պարզվի, որ Գարեգին Բ–ն իսկապես խախտել է կուսակրոնության ուխտը և զավակ ունի, նա չի կարող լինել Ամենայն հայոց կաթողիկոս։ Նա գրեթե ամեն օր գրառումներ է անում սոցցանցում` պահանջելով, որ կաթողիկոսը հեռանա։
Գարեգին Երկրորդը հունիսի 22-ին
հայտարարեց, որ ՀՀ իշխանությունների սանձազերծած հակաեկեղեցական արշավը լրջագույն սպառնալիք է ազգային միաբանությանը, երկրի ներքին կայունությունն ու ուղիղ հարված հայոց պետականությանը:
Հունիսի 25-ի լույս 26-ի գիշերը
կալանավորվեց «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը («հեղաշրջման գործով»), իսկ հունիսի 28-ին
կալանավորվեց Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը։ Նրա նկատմամբ
քրեական գործ է հարուցվել իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի հոդվածով։