https://arm.sputniknews.ru/20250627/ajapahjany-vorvoshec-pastabanneri-het-majr-atvoric-gnal-qk-mardik-dardzjal-tujl-chtvecin-90706070.html
Աջապահյանը որոշեց փաստաբանների հետ Մայր աթոռից գնալ ՔԿ. մարդիկ դարձյալ թույլ չտվեցին
Աջապահյանը որոշեց փաստաբանների հետ Մայր աթոռից գնալ ՔԿ. մարդիկ դարձյալ թույլ չտվեցին
Sputnik Արմենիա
Երբ Աջապահյանը և փաստաբանը փորձեցին նստել մեքենա` ՔԿ գնալու համար, հավաքվածները կրկին սկսեցին վանկարկել, որ դա թույլ չեն տա ու արգելեցին, որ նրանց մեքենան... 27.06.2025, Sputnik Արմենիա
2025-06-27T15:58+0400
2025-06-27T15:58+0400
2025-06-27T17:03+0400
միքայել արքեպիսկոպոս աջապահյան
մայր աթոռ սուրբ էջմիածին
փաստաբան
հհ ազգային անվտանգության ծառայություն. աած
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/06/1b/90696195_0:0:1280:720_1920x0_80_0_0_192f8b5251d74e2ff1359fc637876a95.jpg
ԵՐԵՎԱՆ, 27 հունիսի – Sputnik. Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու նրա փաստաբանական թիմի հետ որոշեցին գնալ ՀՀ քննչական կոմիտե։ Այս մասին Մայր աթոռի տարածքում լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Արա Զոհրաբյանը։«Այսօր նախատեսված էր քահանայական ժողով, որը համակարգելու էր Աջապահյանը։ Այդ ժողովը պլանավորված էր ավելի քան մեկ ամիս առաջ։ ԱԱԾ–ն, իմանալով այդ ժողովի մասին, եկավ ու պահանջեց, որ սրբազանը ներկայանա ՔԿ։ Լավ է, որ բախումներ չեղան, չեղան բացասական հետևանքներ։ Սրբազանը ցանկացավ մոտենալ մեքենային, որպեսզի գնա, բայց չհաջողվեց։ Մարդիկ չթողեցին։ Հիմա Աջապահյանի հետ մեկնում ենք ՔԿ` ներկայանալու ու քննչական գործողություններին մասնակցելու»,– հայտարարեց Զոհրաբյանը։Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն իր հերթին նշեց, որ երեք անգամ ցանկացել է դուրս գալ Մայր աթոռից ու գնալ ՔԿ, սակայն մարդիկ չեն թողել։Երբ Աջապահյանը և փաստաբանը փորձեցին նստել մեքենա` ՔԿ գնալու համար, հավաքվածները կրկին սկսեցին վանկարկել, որ դա թույլ չեն տա ու արգելեցին, որ նրանց մեքենան շարժվի, ապա ծափահարություններով և «սրբազան» վանկարկելով Աջապահյանին կրկին ուղեկցեցին վեհարան։Հիշեցնենք` Շիրակի թեմի առաջնորդի նկատմամբ քրեական գործ է հարուցվել իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի հոդվածով։ ՀՀ ազգային անվտանգության ծառայության հատուկջոկատայիններն այսօր մտել էին Մայր աթոռ Սուրբ Էջմիածին` տանելու Աջապահյանին։ Սրբազանը հայտարարել էր, որ պատրաստվում է գնալ իրավապահների հետ, բայց ի աջակցություն Հայ առաքելական եկեղեցու հավաքված մարդիկ թույլ չտվեցին դա, և նա Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ գնաց վեհարան։ԱԱԾ-ն հայտարարեց, որ ելնելով անվտանգության նկատառումներից և կանխելով իրավիճակի հնարավոր և դիտավորյալ սրումը` որոշվել է դուրս գալ Մայր աթոռի տարածքից։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/06/1b/90696195_264:0:1224:720_1920x0_80_0_0_721e9c8b8a961210239cc82d6357c0c7.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
միքայել արքեպիսկոպոս աջապահյան, մայր աթոռ սուրբ էջմիածին, փաստաբան, հհ ազգային անվտանգության ծառայություն. աած
միքայել արքեպիսկոպոս աջապահյան, մայր աթոռ սուրբ էջմիածին, փաստաբան, հհ ազգային անվտանգության ծառայություն. աած
Աջապահյանը որոշեց փաստաբանների հետ Մայր աթոռից գնալ ՔԿ. մարդիկ դարձյալ թույլ չտվեցին
15:58 27.06.2025 (Թարմացված է: 17:03 27.06.2025) Երբ Աջապահյանը և փաստաբանը փորձեցին նստել մեքենա` ՔԿ գնալու համար, հավաքվածները կրկին սկսեցին վանկարկել, որ դա թույլ չեն տա ու արգելեցին, որ նրանց մեքենան շարժվի։
ԵՐԵՎԱՆ, 27 հունիսի – Sputnik. Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու նրա փաստաբանական թիմի հետ որոշեցին գնալ ՀՀ քննչական կոմիտե։ Այս մասին Մայր աթոռի տարածքում լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Արա Զոհրաբյանը։
«Այսօր նախատեսված էր քահանայական ժողով, որը համակարգելու էր Աջապահյանը։ Այդ ժողովը պլանավորված էր ավելի քան մեկ ամիս առաջ։ ԱԱԾ–ն, իմանալով այդ ժողովի մասին, եկավ ու պահանջեց, որ սրբազանը ներկայանա ՔԿ։ Լավ է, որ բախումներ չեղան, չեղան բացասական հետևանքներ։ Սրբազանը ցանկացավ մոտենալ մեքենային, որպեսզի գնա, բայց չհաջողվեց։ Մարդիկ չթողեցին։ Հիմա Աջապահյանի հետ մեկնում ենք ՔԿ` ներկայանալու ու քննչական գործողություններին մասնակցելու»,– հայտարարեց Զոհրաբյանը։
Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն իր հերթին նշեց, որ երեք անգամ ցանկացել է դուրս գալ Մայր աթոռից ու գնալ ՔԿ, սակայն մարդիկ չեն թողել։
«Կարծում եմ` իրավապահները հասկացան ու նահանջեցին։ Կարող էին ինձ շատ հանգիստ ու մեկուսի ձերբակալել, սակայն նրանք գիտակցաբար այս քայլին գնացին, որ ցույց տան իրենց ուժը Մայր աթոռի պատերից ներս։ Իրավապահները դժվար թե չիմանային, որ քահանայական ժողով էր այսօր, ու ես 20 տարուց ավելի է` համակարգում եմ այն։ Սակայն նրանք ուզեցին այս «մասկի շոուն» կազմակերպել, որը չստացվեց։ Շնորհակալություն բոլորին` աջակցելու համար։ Մենք` հոգևորականներով, ապրում ենք որպես աքսորյալ, հիմա բանտում կլինի, թե բանտից դուրս, ամեն տեղ էլ մեզ համար բանտ է, քանի որ ամենուր Աստված մոտ է։ Թույլ տվեք` իրենց ապացուցեմ, որ ես իրենցից չեմ թաքնվում»,– ասաց Աջապահյանը։
Երբ Աջապահյանը և փաստաբանը փորձեցին նստել մեքենա` ՔԿ գնալու համար, հավաքվածները կրկին սկսեցին վանկարկել, որ դա թույլ չեն տա ու արգելեցին, որ նրանց մեքենան շարժվի, ապա ծափահարություններով և «սրբազան» վանկարկելով Աջապահյանին կրկին ուղեկցեցին վեհարան։
Հիշեցնենք` Շիրակի թեմի առաջնորդի նկատմամբ
քրեական գործ է հարուցվել իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի հոդվածով։
ՀՀ ազգային անվտանգության ծառայության հատուկջոկատայիններն այսօր
մտել էին Մայր աթոռ Սուրբ Էջմիածին` տանելու Աջապահյանին։ Սրբազանը
հայտարարել էր, որ պատրաստվում է գնալ իրավապահների հետ, բայց ի աջակցություն Հայ առաքելական եկեղեցու հավաքված մարդիկ թույլ չտվեցին դա, և նա Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ
գնաց վեհարան։
ԱԱԾ-ն հայտարարեց, որ ելնելով անվտանգության նկատառումներից և կանխելով իրավիճակի հնարավոր և դիտավորյալ սրումը` որոշվել է դուրս գալ Մայր աթոռի տարածքից։