00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
2 ր
Ուղիղ եթեր
09:34
26 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
53 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
10 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:25
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:51
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Բագրատ սրբազանին կալանավորելու միջնորդություն կներկայացնեն դատարան. փաստաբան

© Sputnik Բագրատ սրբազան
 Բագրատ սրբազան - Sputnik Արմենիա, 1920, 25.06.2025
Բաժանորդագրվել
Փաստաբանը կասկածներ ունի, որ քաղաքական հետապնդման հաջորդ թիրախում, և ավելի լուրջ ձևով, հայտնվելու է Հայ առաքելական եկեղեցին։
ԵՐԵՎԱՆ, 25 հունիսի – Sputnik. Այս պահին Բագրատ սրբազանին ներկայացված է մեղադրանք, որը նա չի ընդունում։ 24 ժամվա ընթացքում կալանքի միջնորդություն կներկայացնեն դատարան։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց փաստաբան Սերգեյ Հարությունյանը։
Նրա խոսքով` երեկվա պլանի հետ կապված պարզ էր, որ այսօր նմանատիպ գործողություն կատարվելու էր։
«Ցավոք սրտի, ես մտավախություն ունեմ, որ այս ժյուլվեռնյան ֆանտաստիկ միֆերից հետո հաջորդ թիրախում, և ավելի լուրջ ձևով, հայտնվելու է եկեղեցին։ Բագրատ սրբազանին հարցաքննել են, բայց նա ցուցմունք չի տվել, նրա համար անորոշ է մեղադրանքը, այս ամենին վերաբերվում է որպես քաղաքական հետապնդման և բնականաբար այդ մեղադրանքը չի ընդունում»,–ասաց Հարությունյանը։
Նա ընդգծեց, որ մնացածն արդեն դատարանի տիրույթում է, թե արդյոք կալանքը որպես խափանման միջոց կընտրեն, թե ոչ, և ինչ շարունակություն կունենա այս քաղաքական հետապնդման հերթական ֆարսը։
Ավելի վաղ Հարությունյանը լրագրողների հետ զրույցում ասել էր, որ Բագրատ սրբազանի տան խուզարկությամբ որևէ քրեորեն հետապնդելի իր, առարկա չեն հայտնաբերել, որը ներկայացված մեղադրանքները կհիմնավորեր։
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 24-ին ֆեյսբուքյան իր էջում տարածեց իշխանական կայքի մի հրապարակում, ըստ որի` իբր ընդդիմադիրները պետական հեղաշրջում են նախաձեռնել։ Այդ «բացառիկ թղթերում» արծարծվում էր նաև Բագրատ սրբազանի անունը։
Այսօր առավոտյան հայտնի դարձավ, որ զանգվածային խուզարկություններ են սկսվել «Սրբազան պայքար» շարժման աջակիցների տներում, խուզարկություններ են իրականացվում նաև ՀՅԴ Հայաստանի գերագույն մարմնի անդամ Իգոր Սարգսյանի ՀՅԴ Աբովյանի կոմիտեի անդամ Վարդան Ավագյանի, Հրազդանի կոմիտեի անդամ Արտաշես Հունանյանի, Նոյեմբերյանի կոմիտեի անդամ Վարազդատ Ամիրաղյանի և «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանի տներում։
ՀՀ քննչական կոմիտեն հայտարարեց, որ «Սրբազան պայքար» շարժման մասնակիցները և ղեկավարները պլանավորել էին ՀՀ-ում իրականացնել ահաբեկչական և իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ։ Ավելի ուշ իրավապահները բերման ենթարկեցին «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ սրբազանին։
«Հեղաշրջման գործով» ձերբակալվածների ոչ պաշտոնական ցուցակ է հրապարակվել
Լրահոս
0