https://arm.sputniknews.ru/20250625/bagrat-srbazani-tnic-tarel-en-mi-bur-mekh-ev-pvoli-shvori-dzvoghy-pastaban-90607905.html
Բագրատ սրբազանի տնից տարել են մի բուռ մեխ և «պոլի շորի» ձողը. փաստաբան
Բագրատ սրբազանի տնից տարել են մի բուռ մեխ և «պոլի շորի» ձողը. փաստաբան
Sputnik Արմենիա
Սերգեյ Հարությունյանն ընդգծեց, որ քննչական կոմիտեն ժյուլվեռնյան ֆանտաստիկ ինչ-որ բան էր տարածել `զանգվածային անկարգությունների, ահաբեկչության, իշխանության... 25.06.2025, Sputnik Արմենիա
2025-06-25T14:42+0400
2025-06-25T14:42+0400
2025-06-25T14:52+0400
հայաստան
բագրատ սրբազան
ձերբակալություն
սերգեյ հարությունյան
խուզարկություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/06/19/90595994_0:120:1280:840_1920x0_80_0_0_0885fdec03e038a9e2d3b51082af6eb3.jpg
ԵՐԵՎԱՆ, 25 հունիսի – Sputnik. «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանի տանը կատարված խուզարկությունը հերթական «մասկի շոուն» էր։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Սերգեյ Հարությունյանը։Նա ընդգծեց, որ այսօր առավոտյան քննչական կոմիտեն ժյուլվեռնյան ֆանտաստիկ ինչ-որ բան էր տարածել `զանգվածային անկարգությունների, ահաբեկչության, իշխանության զավթման փորձի և նմանատիպ բաների մասին, մինչդեռ ընդամենն այդքան բան են հայտնաբերել։«ԱԱԾ–ն մասնակցում էր դիմակավորված աշխատակիցներով՝ գործընթացն ապահովելու համար՝ մտածելով, որ ահաբեկիչներին ձերբակալելուց պետք է ավտոմատավորներ լինեն»,– ասաց փաստաբանը։Լրագրողի հարցին, թե ինչու է խուզարկությունը 6 ժամ տևել, փաստաբանը նշեց, որ ամեն մանրուքի վրա ժամանակ են վատնել, տարել են անգամ ճանապարհային երթևեկության եռանկյունի նշանը, «պոլի շորի» ձողը, իրեր, որոնք բոլորի տանն էլ կան։Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 24-ին ֆեյսբուքյան իր էջում տարածեց իշխանական կայքի մի հրապարակում, ըստ որի` իբր ընդդիմադիրները պետական հեղաշրջում են նախաձեռնել։ Այդ «բացառիկ թղթերում» արծարծվում էր նաև Բագրատ սրբազանի անունը։Այսօր առավոտյան հայտնի դարձավ, որ զանգվածային խուզարկություններ են սկսվել «Սրբազան պայքար» շարժման աջակիցների տներում, խուզարկություններ են իրականացվում նաև ՀՅԴ Հայաստանի գերագույն մարմնի անդամ Իգոր Սարգսյանի ՀՅԴ Աբովյանի կոմիտեի անդամ Վարդան Ավագյանի, Հրազդանի կոմիտեի անդամ Արտաշես Հունանյանի, Նոյեմբերյանի կոմիտեի անդամ Վարազդատ Ամիրաղյանի և «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանի տներում։ՀՀ քննչական կոմիտեն հայտարարեց, որ «Սրբազան պայքար» շարժման մասնակիցները և ղեկավարները պլանավորել էին ՀՀ-ում իրականացնել ահաբեկչական և իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ։ Ավելի ուշ իրավապահները բերման ենթարկեցին «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ սրբազանին։«Հեղաշրջման գործով» ձերբակալվածների ոչ պաշտոնական ցուցակ է հրապարակվել
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/06/19/90595994_0:0:1280:960_1920x0_80_0_0_61ce82ea5c9144772f20cba1b194c88f.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, բագրատ սրբազան, ձերբակալություն, սերգեյ հարությունյան, խուզարկություն
հայաստան, բագրատ սրբազան, ձերբակալություն, սերգեյ հարությունյան, խուզարկություն
Բագրատ սրբազանի տնից տարել են մի բուռ մեխ և «պոլի շորի» ձողը. փաստաբան
14:42 25.06.2025 (Թարմացված է: 14:52 25.06.2025) Սերգեյ Հարությունյանն ընդգծեց, որ քննչական կոմիտեն ժյուլվեռնյան ֆանտաստիկ ինչ-որ բան էր տարածել `զանգվածային անկարգությունների, ահաբեկչության, իշխանության զավթման փորձի և նմանատիպ բաների մասին, մինչդեռ Բագրատ սրբազանի տնից արել են իրեր, որոնք բոլորի տանն էլ կան։
ԵՐԵՎԱՆ, 25 հունիսի – Sputnik. «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանի տանը կատարված խուզարկությունը հերթական «մասկի շոուն» էր։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Սերգեյ Հարությունյանը։
«Երեկվա «պլանից» հետո պարզ էր, որ այսօր նմանատիպ գործողություն է կատարվելու։ Որևէ քրեորեն հետապնդելի իր, առարկա չեն հայտնաբերել։ Կոշիկի համար նախատեսված մի բուռ մեխ են տարել։ Ահաբեկչության հետ կապված, ահաբեկող միակ նյութը, որ կարող էին սրբազանի տանը հայտնաբերել, Հովհաննեսի հայտնության ապոկալիպսիսի նկարագրությունն է, այլ բան չէր կարող լինել։ Արկղերով տարան այն ծխերից, որ յուրաքանչյուր քաղաքական ակցիայի ժամանակ լինում է, մանուշակագույն, և որը, եթե հիշում եք, ներկայիս վարչախումբը 2018 թվականին կիրառել է Ազգային ժողովում»,– ասաց փաստաբանը։
Նա ընդգծեց, որ այսօր առավոտյան քննչական կոմիտեն ժյուլվեռնյան ֆանտաստիկ ինչ-որ բան էր տարածել `զանգվածային անկարգությունների, ահաբեկչության, իշխանության զավթման փորձի և նմանատիպ բաների մասին, մինչդեռ ընդամենն այդքան բան են հայտնաբերել։
«ԱԱԾ–ն մասնակցում էր դիմակավորված աշխատակիցներով՝ գործընթացն ապահովելու համար՝ մտածելով, որ ահաբեկիչներին ձերբակալելուց պետք է ավտոմատավորներ լինեն»,– ասաց փաստաբանը։
Լրագրողի հարցին, թե ինչու է խուզարկությունը 6 ժամ տևել, փաստաբանը նշեց, որ ամեն մանրուքի վրա ժամանակ են վատնել, տարել են անգամ ճանապարհային երթևեկության եռանկյունի նշանը, «պոլի շորի» ձողը, իրեր, որոնք բոլորի տանն էլ կան։
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 24-ին ֆեյսբուքյան իր էջում տարածեց իշխանական կայքի մի հրապարակում, ըստ որի` իբր ընդդիմադիրները պետական հեղաշրջում են նախաձեռնել։ Այդ «բացառիկ թղթերում» արծարծվում էր նաև Բագրատ սրբազանի անունը։
Այսօր առավոտյան հայտնի դարձավ, որ
զանգվածային խուզարկություններ են սկսվել «Սրբազան պայքար» շարժման աջակիցների տներում, խուզարկություններ են իրականացվում նաև ՀՅԴ Հայաստանի գերագույն մարմնի անդամ Իգոր Սարգսյանի ՀՅԴ Աբովյանի կոմիտեի անդամ Վարդան Ավագյանի, Հրազդանի կոմիտեի անդամ Արտաշես Հունանյանի, Նոյեմբերյանի կոմիտեի անդամ Վարազդատ Ամիրաղյանի և «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանի տներում։
ՀՀ քննչական կոմիտեն
հայտարարեց, որ «Սրբազան պայքար» շարժման մասնակիցները և ղեկավարները պլանավորել էին ՀՀ-ում իրականացնել ահաբեկչական և իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ։ Ավելի ուշ իրավապահները
բերման ենթարկեցին «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ սրբազանին։