https://arm.sputniknews.ru/20250625/heghashrjman-gvortsvov-dzerbakalvatsneri-voch-pashtvonakan-cucak-e-hraparakvel-90606178.html
«Հեղաշրջման գործով» ձերբակալվածների ոչ պաշտոնական ցուցակ է հրապարակվել
«Հեղաշրջման գործով» ձերբակալվածների ոչ պաշտոնական ցուցակ է հրապարակվել
Sputnik Արմենիա
ԱԱԾ–ն խուզարկություն է իրականացրել նաև Սյունիքի նախկին մարզպետի տանը։ 25.06.2025, Sputnik Արմենիա
2025-06-25T14:03+0400
2025-06-25T14:03+0400
2025-06-25T14:05+0400
հայաստան
հեղաշրջում
բագրատ սրբազան
ձերբակալություն
աած նախկին տնօրեն գեորգի կուտոյանի մահվան դեպքը
վահե հակոբյան
արցախ
պատգամավոր
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/06/19/90605219_0:240:1280:960_1920x0_80_0_0_a04e83a8ec33dd53e8ebde1a7ca69487.jpg
ԵՐԵՎԱՆ, 25 հունիսի – Sputnik. Այս պահին, ըստ նախնական տվյալների, ընդդիմադիր գործիչների տներում իրականացված այսօրվա խուզարկությունների արդյունքում կա 8 ձերբակալված։Համացանցում ոչ պաշտոնական ցուցակ է հրապարակվել, ըստ որի` Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանից բացի, ձերբակալվել են Արցախի ԱԺ պատգամավոր Դավիթ Գալստյանը, պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը, ՀՅԴ գերագույն մարմնի անդամ Իգոր Սարգսյանը, գործարար Տիգրան Գալստյանը, ակտիվիստ և Արցախյան պատերազմի զոհված հերոսի հայր Արա Ռոստոմյանը, Բագրատ սրբազանի կողմնակից Մովսեսը, բլոգեր Արմեն Ալեքսանյանը:Ըստ ԶԼՄ–ների հրապարակումների` ԱԱԾ–ն ներխուժել է նաև Արցախի խորհրդարանի նախագահ Աշոտ Դանիելյանի տուն:Բացի այդ, ԱԱԾ–ն խուզարկություն է իրականացրել Սյունիքի նախկին մարզպետ և նախկին պատգամավոր Վահե Հակոբյանի ու նրա կնոջ՝ Para TV-ի տնօրեն Էլիզաբեթ Պետրոսյանի տանը: Առգրավվել են հեռախոսները, իսկ Էլիզաբեթ Պետրոսյանին տարել են Էրեբունու քննչական բաժին` հարցաքննության։Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 24-ին ֆեյսբուքյան իր էջում տարածեց իշխանական կայքի մի հրապարակում, ըստ որի` իբր ընդդիմադիրները պետական հեղաշրջում են նախաձեռնել։ Այդ «բացառիկ թղթերում» արծարծվում էր նաև Բագրատ սրբազանի անունը։Այսօր առավոտյան հայտնի դարձավ, որ զանգվածային խուզարկություններ են սկսվել «Սրբազան պայքար» շարժման աջակիցների տներում, խուզարկություններ են իրականացվում նաև ՀՅԴ Հայաստանի գերագույն մարմնի անդամ Իգոր Սարգսյանի ՀՅԴ Աբովյանի կոմիտեի անդամ Վարդան Ավագյանի, Հրազդանի կոմիտեի անդամ Արտաշես Հունանյանի, Նոյեմբերյանի կոմիտեի անդամ Վարազդատ Ամիրաղյանի և «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանի տներում։ՀՀ քննչական կոմիտեն հայտարարեց, որ «Սրբազան պայքար» շարժման մասնակիցները և ղեկավարները պլանավորել էին ՀՀ-ում իրականացնել ահաբեկչական և իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ։ Ավելի ուշ իրավապահները բերման ենթարկեցին «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ սրբազանին։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/06/19/90605219_0:0:1280:960_1920x0_80_0_0_b36c5f703117381d2d6e3edcf87642b5.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, հեղաշրջում, բագրատ սրբազան, ձերբակալություն, աած նախկին տնօրեն գեորգի կուտոյանի մահվան դեպքը, վահե հակոբյան, արցախ, պատգամավոր
հայաստան, հեղաշրջում, բագրատ սրբազան, ձերբակալություն, աած նախկին տնօրեն գեորգի կուտոյանի մահվան դեպքը, վահե հակոբյան, արցախ, պատգամավոր
«Հեղաշրջման գործով» ձերբակալվածների ոչ պաշտոնական ցուցակ է հրապարակվել
14:03 25.06.2025 (Թարմացված է: 14:05 25.06.2025) ԱԱԾ–ն խուզարկություն է իրականացրել նաև Սյունիքի նախկին մարզպետի տանը։
ԵՐԵՎԱՆ, 25 հունիսի – Sputnik. Այս պահին, ըստ նախնական տվյալների, ընդդիմադիր գործիչների տներում իրականացված այսօրվա խուզարկությունների արդյունքում կա 8 ձերբակալված։
Համացանցում ոչ պաշտոնական ցուցակ է հրապարակվել, ըստ որի` Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանից բացի, ձերբակալվել են Արցախի ԱԺ պատգամավոր Դավիթ Գալստյանը, պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը, ՀՅԴ գերագույն մարմնի անդամ Իգոր Սարգսյանը, գործարար Տիգրան Գալստյանը, ակտիվիստ և Արցախյան պատերազմի զոհված հերոսի հայր Արա Ռոստոմյանը, Բագրատ սրբազանի կողմնակից Մովսեսը, բլոգեր Արմեն Ալեքսանյանը:
Ըստ ԶԼՄ–ների հրապարակումների` ԱԱԾ–ն ներխուժել է նաև Արցախի խորհրդարանի նախագահ Աշոտ Դանիելյանի տուն:
Բացի այդ, ԱԱԾ–ն խուզարկություն է իրականացրել Սյունիքի նախկին մարզպետ և նախկին պատգամավոր Վահե Հակոբյանի ու նրա կնոջ՝ Para TV-ի տնօրեն Էլիզաբեթ Պետրոսյանի տանը: Առգրավվել են հեռախոսները, իսկ Էլիզաբեթ Պետրոսյանին տարել են Էրեբունու քննչական բաժին` հարցաքննության։
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 24-ին ֆեյսբուքյան իր էջում տարածեց իշխանական կայքի մի հրապարակում, ըստ որի` իբր ընդդիմադիրները պետական հեղաշրջում են նախաձեռնել։ Այդ «բացառիկ թղթերում» արծարծվում էր նաև Բագրատ սրբազանի անունը։
Այսօր առավոտյան հայտնի դարձավ, որ
զանգվածային խուզարկություններ են սկսվել «Սրբազան պայքար» շարժման աջակիցների տներում, խուզարկություններ են իրականացվում նաև ՀՅԴ Հայաստանի գերագույն մարմնի անդամ Իգոր Սարգսյանի ՀՅԴ Աբովյանի կոմիտեի անդամ Վարդան Ավագյանի, Հրազդանի կոմիտեի անդամ Արտաշես Հունանյանի, Նոյեմբերյանի կոմիտեի անդամ Վարազդատ Ամիրաղյանի և «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանի տներում։
ՀՀ քննչական կոմիտեն
հայտարարեց, որ «Սրբազան պայքար» շարժման մասնակիցները և ղեկավարները պլանավորել էին ՀՀ-ում իրականացնել ահաբեկչական և իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ։ Ավելի ուշ իրավապահները
բերման ենթարկեցին «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ սրբազանին։