https://arm.sputniknews.ru/20250625/dimakavvorvats-andzinq-berman-entarkecin-bagrat-srbazanin-90601359.html
Բագրատ սրբազանին բերման ենթարկեցին
Բագրատ սրբազանին բերման ենթարկեցին
Sputnik Արմենիա
Բագրատ սրբազանի կեցավայրի մոտ հավաքվածները սկսեցին վանկարկել. «Նիկոլ, դավաճա՛ն»։ 25.06.2025, Sputnik Արմենիա
2025-06-25T12:07+0400
2025-06-25T12:07+0400
2025-06-25T12:18+0400
հայաստան
բագրատ սրբազան
ձերբակալություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/06/19/90601593_0:0:1281:720_1920x0_80_0_0_83a2d0eea34da8b32431803ee3c4bce8.jpg
«Սրբազան շարժման» առաջնորդ Բագրատ սրբազանին բերման ենթարկեցին։ Sputnik Արմենիայի կադրերում երևում է, թե ինչպես է նա դիմակավորված անձանց ուղեկցությամբ դուրս գալիս իր կեցավայրից։«Չարի՛ք, լավ լսիր` ինչ էլ որ սարքես, քեզ շատ քիչ ժամանակ է մնացել, դիմացի՛ր, կգա՛նք»,–իրավապահների մեքենան նստելուց առաջ ասաց սրբազանը։Հավաքվածները սկսեցին վանկարկել. «Նիկոլ, դավաճա՛ն»։ Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 24-ին ֆեյսբուքյան իր էջում տարածեց իշխանական կայքի մի հրապարակում, ըստ որի` իբր ընդդիմադիրները պետական հեղաշրջում են նախաձեռնել։ Այդ «բացառիկ թղթերում» արծարծվում էր նաև Բագրատ սրբազանի անունը։Այսօր առավոտյան հայտնի դարձավ, որ զանգվածային խուզարկություններ են սկսվել «Սրբազան պայքար» շարժման աջակիցների տներում, խուզարկություններ են իրականացվում նաև ՀՅԴ Հայաստանի գերագույն մարմնի անդամ Իգոր Սարգսյանի ՀՅԴ Աբովյանի կոմիտեի անդամ Վարդան Ավագյանի, Հրազդանի կոմիտեի անդամ Արտաշես Հունանյանի, Նոյեմբերյանի կոմիտեի անդամ Վարազդատ Ամիրաղյանի և «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանի տներում։Խուզարկություններ են իրականացվում նաև Էջմիածնի` ընդդիմադիր հայացքներ ունեցող բնակիչների տներում։ Խուզարկությունների ենթարկվածների թվում են «Էջմիածին» խմբակցության անդամ Էդգար Թամազյանը, ինչպես նաև Արթուր Մակարյանը, Արսեն Քազարյանը, Արմեն Ալեքսանյանը։ՀՀ քննչական կոմիտեն հայտարարեց, որ «Սրբազան պայքար» շարժման մասնակիցները և ղեկավարները պլանավորել էին ՀՀ-ում իրականացնել ահաբեկչական և իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Архиепископа Баграта Галстяна увезли сотрудники СНБ после обысков в его доме
Sputnik Արմենիա
Архиепископа Баграта Галстяна увезли сотрудники СНБ после обысков в его доме
2025-06-25T12:07+0400
true
PT2M11S
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/06/19/90601593_63:0:1023:720_1920x0_80_0_0_e68c4a1263a11050f9bb1c9de39d7b72.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, բագրատ սրբազան, ձերբակալություն, видео
հայաստան, բագրատ սրբազան, ձերբակալություն, видео
Բագրատ սրբազանին բերման ենթարկեցին
12:07 25.06.2025 (Թարմացված է: 12:18 25.06.2025) Բագրատ սրբազանի կեցավայրի մոտ հավաքվածները սկսեցին վանկարկել. «Նիկոլ, դավաճա՛ն»։
«Սրբազան շարժման» առաջնորդ Բագրատ սրբազանին բերման ենթարկեցին։
Sputnik Արմենիայի կադրերում երևում է, թե ինչպես է նա դիմակավորված անձանց ուղեկցությամբ դուրս գալիս իր կեցավայրից։
«Չարի՛ք, լավ լսիր` ինչ էլ որ սարքես, քեզ շատ քիչ ժամանակ է մնացել, դիմացի՛ր, կգա՛նք»,–իրավապահների մեքենան նստելուց առաջ ասաց սրբազանը։
Հավաքվածները սկսեցին վանկարկել. «Նիկոլ, դավաճա՛ն»։
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 24-ին ֆեյսբուքյան իր էջում տարածեց իշխանական կայքի մի հրապարակում, ըստ որի` իբր ընդդիմադիրները պետական հեղաշրջում են նախաձեռնել։ Այդ «բացառիկ թղթերում» արծարծվում էր նաև Բագրատ սրբազանի անունը։
Այսօր առավոտյան հայտնի դարձավ, որ
զանգվածային խուզարկություններ են սկսվել «Սրբազան պայքար» շարժման աջակիցների տներում, խուզարկություններ են իրականացվում նաև ՀՅԴ Հայաստանի գերագույն մարմնի անդամ Իգոր Սարգսյանի ՀՅԴ Աբովյանի կոմիտեի անդամ Վարդան Ավագյանի, Հրազդանի կոմիտեի անդամ Արտաշես Հունանյանի, Նոյեմբերյանի կոմիտեի անդամ Վարազդատ Ամիրաղյանի և «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանի տներում։
Խուզարկություններ են իրականացվում նաև Էջմիածնի` ընդդիմադիր հայացքներ ունեցող բնակիչների տներում։ Խուզարկությունների ենթարկվածների թվում են «Էջմիածին» խմբակցության անդամ Էդգար Թամազյանը, ինչպես նաև Արթուր Մակարյանը, Արսեն Քազարյանը, Արմեն Ալեքսանյանը։
ՀՀ քննչական կոմիտեն
հայտարարեց, որ «Սրբազան պայքար» շարժման մասնակիցները և ղեկավարները պլանավորել էին ՀՀ-ում իրականացնել ահաբեկչական և իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ։