00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Արամ Ա կաթողիկոս
Երբ Հայաստանում անարդարություն է կատարվում, Անթիլիասը ո՛չ է ասում. Արամ Ա
09:05
1 ր
Էդմոն Մարուքյան
Այն, ինչ տեղի է ունեցել Գյումրիում, Մայր տաճարը զավթելու «ռեպետիցիան» է․ Էդմոն Մարուքյան
09:07
9 ր
Կիրո Մանոյան
Հնարավոր չէ պառակտել եկեղեցին և հակաթոռ ստեղծել. Կիրո Մանոյան
09:17
5 ր
Ստեփան Դանիելյան
Հայ Առաքելական եկեղեցին փորձ է արվում դարձնել ավետարանական կամ բողոքական եկեղեցի. Ստեփան Դանիելյան
09:23
11 ր
Հրանտ Միքայելյան
Եվրամիությունը փորձում է Հայաստանը դարձնել իրեն կից պետություն. Հրանտ Միքայելյան
09:35
3 ր
Ուղիղ եթեր
09:38
21 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
55 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Սրբուհի Գալյան
Ինչ–որ մեկը հերքո՞ւմ է, որ եկեղեցին հիմնադվել է պետության կողմից. Սրբուհի Գալյան
19:06
5 ր
Ծովինար Թադևոսյան
Սրբազաններն ու Սամվել Կարապետյանը պահվում են նույն պայմաններում, ինչ մյուս ազատազրկված անձիք. Ծովինար Թադևոսյան
19:41
1 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:30
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:57
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Արևմուտքի երկրները համարձակություն չգտան ՄԱԿ-ի ԱԽ-ում դատապարտել ԱՄՆ-ի հարվածներն Իրանին

© Getty Images / Michael M. SantiagoՄԱԿ-ի ԱԽ-ի նիստը
ՄԱԿ-ի ԱԽ-ի նիստը - Sputnik Արմենիա, 1920, 23.06.2025
Բաժանորդագրվել
Միևնույն ժամանակ, նրանք հայտարարել են, որ Իրանը չպետք է միջուկային զենք ունենա, և Թեհրանը պետք է վերադառնա բանակցությունների սեղանի շուրջ և երաշխավորի իրանական միջուկային ծրագրի վերահսկողությունը։
ԵՐԵՎԱՆ, 23 հունիսի – Sputnik. ՄԱԿ-ում Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի ներկայացուցիչներն ԱՄՆ-ի հարվածներից հետո կոչ են արել Իրանին զսպվածություն ցուցաբերել։ Այդ մասին նրանք հայտարարել են Իրան-Իսրայել հակամարտությանը նվիրված ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հերթական արտակարգ նիստի ժամանակ։
Ինչպես հայտարարել է ՄԱԿ-ում Մեծ Բրիտանիայի մշտական ​​ներկայացուցիչ Բարբարա Վուդվարդը, բոլոր ջանքերը պետք է ուղղվեն լարվածության թուլացմանը։
Սակայն, նա հավելել է, որ Մեծ Բրիտանիան միշտ հայտարարել է, որ Իրանը չպետք է միջուկային զենք ունենա, և երկրի միջուկային ծրագիրը «լուրջ սպառնալիք է ներկայացնում միջազգային խաղաղության և անվտանգության համար»։
Բրիտանիայի և Ֆրանսիայի ներկայացուցիչները նշել են, որ իրենց երկրները չեն մասնակցել իրանական միջուկային օբյեկտների վրա ԱՄՆ–ի այսօրվա հարվածներին և հղում են կատարել «եվրոեռյակի» առաջնորդների (Ֆրանսիայի նախագահ, Գերմանիայի կանցլեր և Մեծ Բրիտանիայի վարչապետ) կողմից հնչեցված դիվանագիտական ​​երկխոսության կոչերին։
Ի դեպ, Վուդվարդը որոշել էր կոչ անել զսպվածության և բանակցություններին վերադառնալու հատկապես Իրանին, այլ ոչ թե ԱՄՆ–ին և Իսրայելին։ Նա շարունակել է. «Իրանի հրաժարումը ՄԱԳԱՏԷ–ի հետ համագործակցելուց հղի է հետագա ռիսկերով»։
ՄԱԿ-ում ՌԴ–ի մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան - Sputnik Արմենիա, 1920, 23.06.2025
ԱՄՆ-ն բացել է «Պանդորայի արկղը», և անհասկանալի է` ինչ հետևանքներ կարող են լինել. Նեբենզյա
ՄԱԿ-ում Ֆրանսիայի ներկայացուցիչ Ժերոմ Բոնաֆոնը նույնպես կոչ է արել Իրանին «զերծ մնալ պատասխան հարվածներից և դադարեցնել միջուկային ծրագիրը և շարժվել դիվանագիտության ճանապարհով»։ Միևնույն ժամանակ, նա մտահոգություն է հայտնել Իրանի միջուկային ծրագրի զարգացման վերաբերյալ։ Նրա խոսքով՝ «ՄԱԳԱՏԷ–ն հնարավորություն չի ունեցել երաշխավորելու այս ծրագրի խաղաղ բնույթը»։ Փարիզը կրկնել է Լոնդոնի դիրքորոշումը՝ Իրանը չպետք է միջուկային զենք ունենա։ Դրա համար, Բոնաֆոնի խոսքով, անհրաժեշտ է համաձայնագիր, որը երաշխավորում է իրանական միջուկային ծրագրի նկատմամբ վերահսկողությունը։
ԱՄՆ ներկայացուցիչ Լինդա Թոմաս-Գրինֆիլդը Իրանին նույնիսկ անվանել է «ահաբեկչության գլխավոր հովանավոր–պետություն», հայտարարելով, որ Թեհրանը «միջուկային սպառնալիք է ներկայացնում»։ Նրա խոսքով` Իրանը 40 տարի շարունակ վանկարկել է «Մահ Ամերիկային» և «Մահ Իսրայելին»։ Նա հավելել է, որ Իրանը հարյուրավոր բալիստիկ հրթիռներով հարձակվել է Իսրայելի վրա՝ առանց հիշատակելու, որ վերջին սրացումն Իսրայելն է սկսել։
Նրա խոսքով` Իրանը երկար ժամանակ «սաբոտաժի էր ենթարկում բարի կամքի դրսևորումները» միջուկային ծրագրի շուրջ բանակցություններում։ Նա հայտարարել է, որ ԱՄՆ-ի կարծիքով իրանական ռեժիմը ​​չի կարող միջուկային զենք ունենալ և մեջբերել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խոսքերը, որն ասել է, որ Ամերիկայի կամ ամերիկյան բազաների նկատմամբ Իրանի ցանկացած գրոհ «ավերիչ պատասխան» կառաջացնի։
Նա պնդում է, որ Թեհրանը շարունակում է արագացնել իր միջուկային ծրագիրը՝ առանց «հիմնավորելու դրա խաղաղ բնույթը»։
Հիշեցնենք` ԱՄՆ-ն հունիսի 22–ի գիշերը հարվածներ է հասցրել Իրանի երեք միջուկային օբյեկտներին Նաթանզում, Ֆորդոյում և Սպահանում: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խոսքով՝ հարվածի նպատակը երկրի միջուկային հնարավորությունների սահմանափակումն է: Նա հայտարարել է, որ Թեհրանը պետք է համաձայնի «ավարտել այս պատերազմը», կամ Իրանին շատ ավելի լուրջ հետևանքներ են սպասվում:
Իրանի խորհրդարանը հայտարարել է, որ Թեհրանը սպասում էր, որ Ֆորդոյի միջուկային օբյեկտի վրա կհարձակվեն, այդ պատճառով տարհանում է իրականացրել, օբյեկտին անդառնալի վնաս չի հասցվել: Երկրի Ատոմային էներգիայի կազմակերպությունն ընդգծել է, որ Թեհրանը մտադիր չէ դադարեցնել միջուկային ոլորտի զարգացումը հարվածներից հետո:
ՄԱԿ-ում Իրանի դեսպան Ամիր Սաիդ Իրավանին - Sputnik Արմենիա, 1920, 23.06.2025
Թեհրանն իրավունք ունի պաշտպանվել ամերիկյան կոպիտ ագրեսիայից. ՄԱԿ-ում Իրանի դեսպան
ԱՄՆ-ի հարձակումն արդեն բացասական արձագանք է առաջացրել միջազգային ասպարեզում։ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշն այն անվանել է վտանգավոր էսկալացիա տարածաշրջանում և ուղղակի սպառնալիք միջազգային խաղաղության և անվտանգության համար:
Հունիսի 13-ին Իսրայելը լայնածավալ գործողություն է սկսել Իրանի դեմ՝ այդ երկրին մեղադրելով գաղտնի ռազմամիջուկային ծրագիր իրականացնելու մեջ, որն իբր մոտեցել է անդառնալի կետի: Օդային ռմբակոծությունների և դիվերսիոն խմբերի թիրախներ են դարձել միջուկային օբյեկտները, զինված ուժերի հրամկազմը, միջուկային ֆիզիկոսները, ավիաբազաները, հակաօդային պաշտպանության միջոցները, «երկիր-երկիր» դասի հրթիռները:
Իրանը, որը հերքում է իր միջուկային ծրագրի ռազմական բաղադրիչը, պատասխանում է հրթիռային համազարկերով և հարվածային անօդաչու թռչող սարքերի արձակմամբ: Թեհրանում հարվածների թիրախ են նշում Իսրայելի ռազմական և ռազմարդյունաբերական օբյեկտները։ Երկու կողմից էլ աճում է բնակելի շինություններին ուղղված հարվածների և քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի թիվը։
Լրահոս
0