00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:17
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ԱՄՆ-ն բացել է «Պանդորայի արկղը», և անհասկանալի է` ինչ հետևանքներ կարող են լինել. Նեբենզյա

© Sputnik / Нэнси Сисель / Անցնել մեդիապահոցՄԱԿ-ում ՌԴ–ի մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան
ՄԱԿ-ում ՌԴ–ի մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան - Sputnik Արմենիա, 1920, 23.06.2025
ՄԱԿ-ում ՌԴ–ի մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
ԵՐԵՎԱՆ, 23 հունիսի — Sputnik. Իր գործողություններով ԱՄՆ-ն բացել է «Պանդորայի արկղը», և անհասկանալի է, թե ինչ հետևանքների կարող է դա հանգեցնել։ Այս մասին ասել է ՄԱԿ-ում ՌԴ–ի մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան` Իրանի շուրջ ստեղծված իրավիճակին նվիրված Անվտանգության խորհրդի նիստում
Նա հիշեցրել է, որ ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Գրոսին զգուշացրել է, որ հարվածները կարող են սպառնալիք լինել ոչ միայն Իրանի, այլև ամբողջ տարածաշրջանի համար, սակայն, ինչպես նշել է ՌԴ ներկայացուցիչը, Վաշինգտոնը մտահոգված չէ ճառագայթային հետևանքներով կամ մեծ թվով խաղաղ բնակիչների կյանքով և առողջությամբ։
«Աշխարհում իր գերիշխանությունը պահպանելու համար ԱՄՆ-ն պատրաստ է միջազգային իրավունքի ցանկացած խախտման։ Ռուսաստանը ամենախիստ կերպով դատապարտում է ԱՄՆ-ի անպատասխանատու, վտանգավոր և սադրիչ գործողությունները։ Մենք համառորեն առաջարկել ենք մեր միջնորդական ծառայությունները»,- ընդգծել է կազմակերպությունում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչը։
Նա ընդգծել է, որ ԱՄՆ-ն անտեսել է ամբողջ համաշխարհային հանրության դիրքորոշումը, հետևել է Իսրայելի օրինակին՝ փոխանակ նրան զսպելու և ստիպելու փուլացնել լարվածության սրացումը։
«Այսօր մենք կրկին ԱՄՆ–ից կլսենք բանակցություններին վերադառնալու կոչեր, կարծես գիշերային հարվածների շարք չի եղել։ Ակնհայտ է, որ սա արվում է Իրանին որպես բանակցային գործընթացը փչացնող ներկայացնելու համար, իբրև թե նա խաթարում է Մերձավոր Արևելքի կայունությունը։ Այսօր այս դահլիճում ներկաներից ոմանք համարձակություն չգտան դատապարտելու Միացյալ Նահանգների գործողությունները։ Մեզ համար տարօրինակ է մասնակցել աբսուրդի և ցինիզմի այս թատրոնին։ Միացյալ Թագավորության ներկայացուցիչը կոչ է անում Իրանին զսպվածություն ցուցաբերել. սա այն երկիրն է, որը ենթարկվել է չհրահրված հարձակման»,–ասել է նա։
Հիշեցնենք` ԱՄՆ-ն հունիսի 22–ի գիշերը հարվածներ է հասցրել Իրանի երեք միջուկային օբյեկտներին Նաթանզում, Ֆորդոյում և Սպահանում: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խոսքով՝ հարվածի նպատակը երկրի միջուկային հնարավորությունների սահմանափակումն է: Նա հայտարարել է, որ Թեհրանը պետք է համաձայնի «ավարտել այս պատերազմը», կամ Իրանին շատ ավելի լուրջ հետևանքներ են սպասվում:
Իրանի խորհրդարանը հայտարարել է, որ Թեհրանը սպասում էր, որ Ֆորդոյի միջուկային օբյեկտի վրա կհարձակվեն, այդ պատճառով տարհանում է իրականացրել, օբյեկտին անդառնալի վնաս չի հասցվել: Երկրի Ատոմային էներգիայի կազմակերպությունն ընդգծել է, որ Թեհրանը մտադիր չէ դադարեցնել միջուկային ոլորտի զարգացումը հարվածներից հետո:
ԱՄՆ-ի հարձակումն արդեն բացասական արձագանք է առաջացրել միջազգային ասպարեզում։ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշն այն անվանել է վտանգավոր էսկալացիա տարածաշրջանում և ուղղակի սպառնալիք միջազգային խաղաղության և անվտանգության համար:
Լրահոս
0