00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
2 ր
Ուղիղ եթեր
09:34
26 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
53 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
10 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:25
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:51
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Փաշինյանը գործում է որպես բռնապետ. Սասունյանը` Սամվել Կարապետյանին կալանավորելու մասին

Սամվել Կարապետյան
Սամվել Կարապետյան - Sputnik Արմենիա, 1920, 21.06.2025
Բաժանորդագրվել
Սասունյանի խոսքով` ՀՀ վարչապետը փորձում է օգտագործել եկեղեցին իր քաղաքական նպատակների համար և ցանկանում է Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին II-ին փոխարինել ավելի կախյալ կերպարով։
ԵՐԵՎԱՆ, 21 հունիսի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իրավունք չունի միջամտել Հայ առաքելական եկեղեցու գործերին, նա գործում է որպես բռնապետ։ ՌԻԱ Նովոստիին այս մասին ասել է «Կալիֆոռնիա Կուրիեր» թերթի խմբագիր Հարութ Սասունյանը՝ մեկնաբանելով գործարար և բարերար Սամվել Կարապետյանի ձերբակալությունը։

«Նա (Փաշինյանը–խմբ.) իրավունք չունի միջամտել եկեղեցու գործերին, քանի որ ՀՀ Սահմանադրության համաձայն՝ եկեղեցին անջատ է պետությունից», - ասել է Սասունյանը։

Ըստ նրա՝ վարչապետը փորձում է օգտագործել եկեղեցին իր քաղաքական նպատակների համար և ցանկանում է Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին II-ին փոխարինել ավելի կախյալ կերպարով։
Փաշինյանն ու կուսակրոնության թեման

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 29-ին կառավարության նիստի ժամանակքննադատեցեկեղեցիների վիճակը՝ անվանելով դրանք «չուլանացված և աղբով լի»։ Հունիսի 2–իննա հայտարարեց` եթե պարզվի, որ Գարեգին Բ–ն իսկապես խախտել է կուսակրոնության ուխտը և զավակ ունի, նա չի կարող լինել Ամենայն հայոց կաթողիկոս։

Հունիսի 9–ին Փաշինյանըհերթական գրառումնարեց` կրկնելով, որ Ամենայն հայոց կաթողիկոսը խախտել է կուսակրոնության ուխտը և զավակ ունի։ Նա «հավատավոր հետևորդներին» կոչ արեց համախմբվել վեհարանն ազատելու և նոր կաթողիկոս ընտրելու օրակարգի շուրջ։ Իսկ հունիսի 10-ին Փաշինյանը հայտարարեց, որ Գարեգին Բ–ին վեհարանից հեռացնելու համար համակարգող խումբ է պետք ստեղծել։

Հունիսի 10-ի լույս 11-ի գիշերը եկեղեցու դեմ սկսված արշավի ֆոնին հարյուրավոր մարդիկ օդանավակայանում «Վեհափառ, վեհափառ» վանկարկումներովդիմավորեցին Արաբական Միացյալ Էմիրություններից վերադարձող Ամենայն հայոց կաթողիկոսին՝ իրենց աջակցությունը հայտնելով նրան ու Հայ առաքելական եկեղեցուն։

Դիտել լիաէկրան ռեժիմովԴուրս գալ լիաէկրան ռեժիմից
«Եկեղեցին ունի իր 1700-ամյա ավանդույթները՝ թե ինչպես լուծել հոգևորականության հետ կապված խնդիրները։ Եվ վարչապետի գործը չէ դրանով զբաղվելը», - ասել է գործակալության զրուցակիցը։
Ըստ նրա՝ Փաշինյանը, այդպիսով խախտում է օրենքը։
«Նա շատ անհանդուրժող է։ «Չնայած նա իրեն դեմոկրատ է անվանում, նա դեմոկրատ չէ։ Նա բռնապետ է, որը չի հանդուրժում նրանց, ովքեր համաձայն չեն իր հետ», - ասել է Սասունյանը։
ԱՄՆ-ում հայկական սփյուռքի ներկայացուցչի տեսանկյունից՝ Փաշինյանի խոսքերը Հայ առաքելական եկեղեցու մասին վայել չեն վարչապետին։
«Բացի այն, որ վարչապետը ձեռնարկում է Սահմանադրությանը հակասող անօրինական գործողություններ, նա նաև շատ անպարկեշտ և կոպիտ արտահայտություններ է օգտագործում հոգևորականության նկատմամբ։ Սա անհարիր պահվածք է կառավարության ղեկավարի համար», - ասել է Սասունյանը։
Նրա խոսքով՝ Փաշինյանը պետք է օրինակ ծառայի, և եթե ինչ-որ բանի հետ համաձայն չէ, պետք է դա արտահայտի քաղաքավարի և ճիշտ, այլ ոչ թե կոպտորեն։
Հիշեցնենք` Կարապետյանի տանը հունիսի 17-ին խուզարկություն իրականացվեց այն բանից հետո, երբ նա հրապարակավ աջակցություն հայտնեց Հայ առաքելական եկեղեցուն՝ ընդգծելով, որ մի փոքրիկ խմբակ, մոռանալով հայոց պատմությունը, հայ եկեղեցու հազարավոր տարիների պատմությունը, հարձակվել է հայ եկեղեցու վրա, հայ ժողովրդի վրա:
Նրա հայտարարությունից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գործարարին ուղղված վիրավորական և սպառնալի գրառումներ արեց սոցցանցերում։
Ավելի ուշ ՔԿ–ն հայտնեց, որ 422-րդ հոդվածի 2-րդ մասով նախաձեռնվել է քրեական վարույթ այն կապակցությամբ, որ Սամվել Կարապետյանը զանգվածային լրատվության միջոցով հարցազրույց տալու ընթացքում հնչեցրել է իշխանությունը զավթելուն՝ ՀՀ սահմանադրությամբ չնախատեսված եղանակով ՀՀ կառավարության լիազորություններին տիրանալուն ուղղված հրապարակային կոչ:
Հունիսի 18-ին Սամվել Կարապետյանը 2 ամսով կալանավորվեց ու տեղափոխվեց «Արմավիր» ՔԿՀ, որտեղ պահվում են և՛ կալանավորները, և՛ դատապարտյալները։
Սամվել Կարապետյանի հետ տեսակցություններն արգելվել են. «Ժողովուրդ»
Լրահոս
0