https://arm.sputniknews.ru/20250610/nikvol-pashinjany-hamakargvogh--khumb-e-steghtsum-garegin-bin-veharanic-heracnelu-hamar--89917627.html
Նիկոլ Փաշինյանը համակարգող խումբ է ստեղծում Գարեգին Բ–ին վեհարանից հեռացնելու համար
Նիկոլ Փաշինյանը համակարգող խումբ է ստեղծում Գարեգին Բ–ին վեհարանից հեռացնելու համար
Sputnik Արմենիա
Համակարգող խմբի առաջին 10 անդամներին կընտրի անձամբ ինքը` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ 10.06.2025, Sputnik Արմենիա
2025-06-10T09:38+0400
2025-06-10T09:38+0400
2025-06-10T09:43+0400
նիկոլ փաշինյան
ամենայն հայոց կաթողիկոս գարեգին բ
հայ առաքելական եկեղեցի
վարչապետ
հոգևորական
https://cdn.am.sputniknews.ru/img/2095/67/20956797_0:0:1601:901_1920x0_80_0_0_8e1fe3c2a7f3b3db32326e351bc2fb45.jpg
ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցցանցերում հայտարարել է, որ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ–ին վեհարանից հեռացնելու համար համակարգող խումբ է պետք ստեղծել։Նա նշել է պարտադիր պայմանները, որոնց պետք է համապատախանեն այդ խմբի անդամները։ Դրանք պետք է լինեն մարդիկ, որոնքՆա նշել է, որ համակարգող խմբի անդամ կարող են լինել թե՛ տղամարդիկ, թե՛ կանայք, թե՛ աշխարհիկներ, թե՛ հոգևորականներ։«Կուսակրոն հոգեւորականների դեպքում պարտադիր է, որ նրանք խախտած չլինեն կուսակրոնության ուխտը»,–շեշտել է Փաշինյանը։Նա նշել է, որ համակարգող խմբի առաջին 10 անդամներին կընտրի ինքը` վերը նշված չափանիշների հիման վրա, իսկ հետագայում խումբն ինքը կորոշի ընդլայնման ընթացակարգերը, իր կառուցվածքը և այլ հնարավոր հարցեր։ՀՀ վարչապետը ցանկացողներին խնդրում է տվյալներն ուղարկել անձամբ իր էլեկտրոնային հասցեին։Վարչապետն այսօր ցուցադրեց «նորաձև» հռչակված կրթության պակասը․ Արշակ սրբազանՀիշեցնենք` ՀՀ վարչապետը մայիսի 29-ին կառավարության նիստի ժամանակ քննադատեց եկեղեցիների վիճակը՝ անվանելով դրանք «չուլանացված և աղբով լի»։ Փաշինյանի հայտարարությանն արձագանքեցին մի շարք հոգևորականներ` դատապարտելով նրա հայտարարությունը։Հունիսի 2–ին ՀՀ վարչապետը հայտարարեց` եթե պարզվի, որ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ–ն իսկապես խախտել է կուսակրոնության ուխտը և զավակ ունի, նա չի կարող լինել Ամենայն հայոց կաթողիկոս։Հունիսի 9–ին Փաշինյանը հերթական գրառումն արեց` կրկնելով, Ամենայն հայոց կաթողիկոսը խախտել է կուսակրոնության ուխտը և զավակ ունի։ Նրա խոսքով՝ Գարեգին Բ–ն այսպիսով չէր կարող լինել եպիսկոպոս, արքեպիսկոպոս ու ընտրվել կաթողիկոս։ Նա կոչ էր արել «հավատավոր հետևորդներին» համախմբվել՝ վեհարանն ազատելու և նոր կաթողիկոս ընտրելու օրակարգի շուրջ։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/2095/67/20956797_0:0:1421:1066_1920x0_80_0_0_a71b803a9264f91f6d5df8f52b21dee0.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
նիկոլ փաշինյան, ամենայն հայոց կաթողիկոս գարեգին բ, հայ առաքելական եկեղեցի, վարչապետ, հոգևորական
նիկոլ փաշինյան, ամենայն հայոց կաթողիկոս գարեգին բ, հայ առաքելական եկեղեցի, վարչապետ, հոգևորական
Նիկոլ Փաշինյանը համակարգող խումբ է ստեղծում Գարեգին Բ–ին վեհարանից հեռացնելու համար
09:38 10.06.2025 (Թարմացված է: 09:43 10.06.2025) Համակարգող խմբի առաջին 10 անդամներին կընտրի անձամբ ինքը` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը
սոցցանցերում հայտարարել է, որ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ–ին վեհարանից հեռացնելու համար համակարգող խումբ է պետք ստեղծել։
Նա նշել է պարտադիր պայմանները, որոնց պետք է համապատախանեն այդ խմբի անդամները։ Դրանք պետք է լինեն մարդիկ, որոնք
1.
Իրենց ամբողջ հոգով հավատում են մեր կենդանի Տիրոջը՝ Հիսուս Քրիստոսին։
2.
Գոնե մեկ անգամ սկզբից մինչեւ վերջ կարդացել են Աստվածաշունչը։
3.
Վերջին հինգ տարում գոնե մեկ անգամ պահել են Մեծ պահքը։
5.
Հավատում են, որ Մայր աթոռի նորոգման օրակարգը բխում է Հայ առաքելական եկեղեցու, մեր ժողովրդի, մեր պետության շահերից և համապատասխան է մեր նախնիների սուրբ ավանդին։
Նա նշել է, որ համակարգող խմբի անդամ կարող են լինել թե՛ տղամարդիկ, թե՛ կանայք, թե՛ աշխարհիկներ, թե՛ հոգևորականներ։
«Կուսակրոն հոգեւորականների դեպքում պարտադիր է, որ նրանք խախտած չլինեն կուսակրոնության ուխտը»,–շեշտել է Փաշինյանը։
Նա նշել է, որ համակարգող խմբի առաջին 10 անդամներին կընտրի ինքը` վերը նշված չափանիշների հիման վրա, իսկ հետագայում խումբն ինքը կորոշի ընդլայնման ընթացակարգերը, իր կառուցվածքը և այլ հնարավոր հարցեր։
«Հասկանում եմ, որ համակարգող խմբի անդամության վերը նշված չափանիշների մեծ մասը օբյեկտիվորեն հնարավոր չէ ստուգել, բայց շփումներում, զրույցներում Աստծո օգնությամբ հնարավոր է պարզել, հնարավոր է տեսնել հոգու աչքերով»,–գրել է Փաշինյանը։
ՀՀ վարչապետը ցանկացողներին խնդրում է տվյալներն ուղարկել անձամբ իր էլեկտրոնային հասցեին։
Հիշեցնենք` ՀՀ վարչապետը մայիսի 29-ին կառավարության նիստի ժամանակ
քննադատեց եկեղեցիների վիճակը՝ անվանելով դրանք «չուլանացված և աղբով լի»։ Փաշինյանի հայտարարությանն արձագանքեցին մի շարք հոգևորականներ` դատապարտելով նրա հայտարարությունը։
Հունիսի 2–ին
ՀՀ վարչապետը հայտարարեց` եթե պարզվի, որ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ–ն իսկապես խախտել է կուսակրոնության ուխտը և զավակ ունի, նա չի կարող լինել Ամենայն հայոց կաթողիկոս։
Հունիսի 9–ին Փաշինյանը
հերթական գրառումն արեց` կրկնելով, Ամենայն հայոց կաթողիկոսը խախտել է կուսակրոնության ուխտը և զավակ ունի։ Նրա խոսքով՝ Գարեգին Բ–ն այսպիսով չէր կարող լինել եպիսկոպոս, արքեպիսկոպոս ու ընտրվել կաթողիկոս։ Նա կոչ էր արել «հավատավոր հետևորդներին» համախմբվել՝ վեհարանն ազատելու և նոր կաթողիկոս ընտրելու օրակարգի շուրջ։