https://arm.sputniknews.ru/20250618/vor-marminn-e-zbaghvum-kusakrvonutjan-harcvov-gugarac-temi-arajnvordi-meknabanutjuny--90301126.html
Ո՞ր մարմինն է զբաղվում կուսակրոնության հարցով. Գուգարաց թեմի առաջնորդի մեկնաբանությունը
Ո՞ր մարմինն է զբաղվում կուսակրոնության հարցով. Գուգարաց թեմի առաջնորդի մեկնաբանությունը
Sputnik Արմենիա
Սրբազանը շեշտեց, որ նման հարցերը լուծվում են եկեղեցու ներսում՝ կարգապահական հանձնախմբի շրջանակներում։ 18.06.2025, Sputnik Արմենիա
2025-06-18T17:06+0400
2025-06-18T17:06+0400
2025-06-18T17:23+0400
կուսակրոն
կուսակրոնություն
նիկոլ փաշինյան
տեսանյութեր
տեսանյութ
հայ առաքելական եկեղեցի
ամենայն հայոց կաթողիկոս գարեգին բ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/06/12/90303235_41:0:1280:697_1920x0_80_0_0_ea516ed5bd835c2b4c4a33b76b2b4ff8.jpg
ԵՐԵՎԱՆ, 18 հունիսի – Sputnik․ Կուսակրոնության խնդիրը դիսցիպլինի, կանոնական հարց է, այլ ոչ թե աստվածաբանական դոկտրինա։ Ընդհանուր իրավասության դատարանի Ավանի նստավայրի մոտ լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Գուգարաց թեմի առաջնորդ Հովնան եպիսկոպոս Հակոբյանը։Ավելի վաղ հայտնել էինք, որ հայտնի գործարար Սամվել Կարապետյանի տանը հունիսի 17-ին խուզարկություն իրականացվեց այն բանից հետո, երբ նա հրապարակավ աջակցություն հայտնեց Հայ առաքելական եկեղեցուն։ Կեսգիշերն անց Սամվել և Կարեն Կարապետյան եղբայրները տեղափոխվեցին ՆԳՆ, որտեղից էլ Սամվել Կարապետյանը տեղափոխվեց ՔԿ։ Այժմ քննարկվում է Կարապետյանի խափանման միջոցի հարցը. նրան մեղադրանք է առաջադրվել իշխանությունը զավթելու հրապարակային կոչ անելու համար։Ինչ վերաբերում է Փաշինյանի հայտարարություններին, թե վեհարանը պետք է ազատել, հոգևորականը նշեց՝ դա ցնորամտություն է։ Նրա խոսքով՝ վեհարանը կեցավայր է, որևիցե մեկն իրավունք չունի այնտեղ մուտք գործելու։«Խոսում եք մի մարդու մասին, ում մասին գնահատական տալն ապաշնորհություն է»,- ասաց սրբազանը։Շեշտեց՝ բացառվում է, որ ստեղծված իրավիճակի հետևանքով Ամենայն հայոց կաթողիկոսը հրաժարական տա։Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 29-ին կառավարության նիստի ժամանակ քննադատեց եկեղեցիների վիճակը՝ անվանելով դրանք «չուլանացված և աղբով լի»։ Հունիսի 2–ին նա հայտարարեց` եթե պարզվի, որ Գարեգին Բ–ն իսկապես խախտել է կուսակրոնության ուխտը և զավակ ունի, նա չի կարող լինել Ամենայն հայոց կաթողիկոս։Հունիսի 9–ին Փաշինյանը հերթական գրառումն արեց` կրկնելով, որ Ամենայն հայոց կաթողիկոսը խախտել է կուսակրոնության ուխտը և զավակ ունի։ Նա «հավատավոր հետևորդներին» կոչ արեց համախմբվել վեհարանն ազատելու և նոր կաթողիկոս ընտրելու օրակարգի շուրջ։ Իսկ հունիսի 10-ին Փաշինյանը հայտարարեց, որ Գարեգին Բ–ին վեհարանից հեռացնելու համար համակարգող խումբ է պետք ստեղծել։Հունիսի 10-ի լույս 11-ի գիշերը եկեղեցու դեմ սկսված արշավի ֆոնին հարյուրավոր մարդիկ օդանավակայանում «Վեհափառ, վեհափառ» վանկարկումներով դիմավորեցին Արաբական Միացյալ Էմիրություններից վերադարձող Ամենայն հայոց կաթողիկոսին՝ իրենց աջակցությունը հայտնելով նրան ու Հայ առաքելական եկեղեցուն։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Հովնան եպիսկոպոս Հակոբյանը` կուսակրոնության մասին
Sputnik Արմենիա
Հովնան եպիսկոպոս Հակոբյանը` կուսակրոնության մասին
2025-06-18T17:06+0400
true
PT0M29S
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/06/12/90303235_235:0:1164:697_1920x0_80_0_0_4979a7b1f5ca03d2fd0eadf9a5715f42.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
կուսակրոն, կուսակրոնություն, նիկոլ փաշինյան, տեսանյութեր, տեսանյութ, հայ առաքելական եկեղեցի, ամենայն հայոց կաթողիկոս գարեգին բ, видео
կուսակրոն, կուսակրոնություն, նիկոլ փաշինյան, տեսանյութեր, տեսանյութ, հայ առաքելական եկեղեցի, ամենայն հայոց կաթողիկոս գարեգին բ, видео
Ո՞ր մարմինն է զբաղվում կուսակրոնության հարցով. Գուգարաց թեմի առաջնորդի մեկնաբանությունը
17:06 18.06.2025 (Թարմացված է: 17:23 18.06.2025) Սրբազանը շեշտեց, որ նման հարցերը լուծվում են եկեղեցու ներսում՝ կարգապահական հանձնախմբի շրջանակներում։
ԵՐԵՎԱՆ, 18 հունիսի – Sputnik․ Կուսակրոնության խնդիրը դիսցիպլինի, կանոնական հարց է, այլ ոչ թե աստվածաբանական դոկտրինա։ Ընդհանուր իրավասության դատարանի Ավանի նստավայրի մոտ լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Գուգարաց թեմի առաջնորդ Հովնան եպիսկոպոս Հակոբյանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ հայտնի գործարար
Սամվել Կարապետյանի տանը հունիսի 17-ին խուզարկություն իրականացվեց այն բանից հետո, երբ նա հրապարակավ աջակցություն հայտնեց Հայ առաքելական եկեղեցուն։ Կեսգիշերն անց Սամվել և Կարեն Կարապետյան եղբայրները տեղափոխվեցին ՆԳՆ, որտեղից էլ Սամվել Կարապետյանը տեղափոխվեց ՔԿ։ Այժմ քննարկվում է Կարապետյանի խափանման միջոցի հարցը. նրան
մեղադրանք է առաջադրվել իշխանությունը զավթելու հրապարակային կոչ անելու համար։
«Նման հարցերը լուծվում են բացառապես եկեղեցում գոյություն ունեցող կարգապահական հանձնախմբի շուրջ։ Այս ընթացքում բազմաթիվ կարգալուծություններ են եղել, դրանց պատասխանն է։ Բայց ամեն մերկապարանոց հարցերին մենք չենք կարող իրական պատասխանել»,- ասաց Գուգարաց թեմի առաջնորդը։
Ինչ վերաբերում է Փաշինյանի հայտարարություններին, թե վեհարանը պետք է ազատել, հոգևորականը նշեց՝ դա ցնորամտություն է։ Նրա խոսքով՝ վեհարանը կեցավայր է, որևիցե մեկն իրավունք չունի այնտեղ մուտք գործելու։
«Խոսում եք մի մարդու մասին, ում մասին գնահատական տալն ապաշնորհություն է»,- ասաց սրբազանը։
Շեշտեց՝ բացառվում է, որ ստեղծված իրավիճակի հետևանքով Ամենայն հայոց կաթողիկոսը հրաժարական տա։
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 29-ին կառավարության նիստի ժամանակ
քննադատեց եկեղեցիների վիճակը՝ անվանելով դրանք «չուլանացված և աղբով լի»։ Հունիսի 2–ին
նա հայտարարեց` եթե պարզվի, որ Գարեգին Բ–ն իսկապես խախտել է կուսակրոնության ուխտը և զավակ ունի, նա չի կարող լինել Ամենայն հայոց կաթողիկոս։
Հունիսի 9–ին Փաշինյանը
հերթական գրառումն արեց` կրկնելով, որ Ամենայն հայոց կաթողիկոսը խախտել է կուսակրոնության ուխտը և զավակ ունի։ Նա «հավատավոր հետևորդներին» կոչ արեց համախմբվել վեհարանն ազատելու և նոր կաթողիկոս ընտրելու օրակարգի շուրջ։ Իսկ հունիսի 10-ին Փաշինյանը
հայտարարեց, որ Գարեգին Բ–ին վեհարանից հեռացնելու համար համակարգող խումբ է պետք ստեղծել։
Հունիսի 10-ի լույս 11-ի գիշերը եկեղեցու դեմ սկսված արշավի ֆոնին հարյուրավոր մարդիկ օդանավակայանում «Վեհափառ, վեհափառ» վանկարկումներով
դիմավորեցին Արաբական Միացյալ Էմիրություններից վերադարձող Ամենայն հայոց կաթողիկոսին՝ իրենց աջակցությունը հայտնելով նրան ու Հայ առաքելական եկեղեցուն։