00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
2 ր
Ուղիղ եթեր
09:34
26 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
53 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
10 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:25
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:51
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը զորակցում է Ամենայն հայոց կաթողիկոսին. հայտարարություն

© Photo : Cilicia TVԱրամ և Գարեգին կաթողիկոսները
Արամ և Գարեգին կաթողիկոսները - Sputnik Արմենիա, 1920, 16.06.2025
Արամ և Գարեգին կաթողիկոսները. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Ժողովի ժամանակ խստորեն դատապարտվել է եկեղեցական հարցերը հրապարակային քննարկման համար իշխանությունների կողմից օգտագործած ոճը։
ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի – Sputnik․ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը զորակցում է Ամենայն հայոց կաթողիկոսությանը՝ մերժելով նրա դեմ կատարված որևէ ոտնձգություն։ Այդ մասին նշվել է Արամ Ա. կաթողիկոսի նախագահությամբ Անթիլիասի Մայրավանքում կայացած Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության Ազգային կենտրոնական վարչության կրոնական ու քաղաքական ժողովների լիակատար նիստի ժամանակ։
Նշվում է, որ ժողովի ժամանակ հատուկ քննարկվել է Հայաստանի իշխանությունների ձեռնարկած հարձակողական վերաբերմունքը Ամենայն հայոց կաթողիկոսի և Սուրբ Էջմիածնի բարձրաստիճան հոգևորականների դեմ։
Այդ առումով ժողովն արձանագրել է, որ պետություն–եկեղեցի հարաբերությունների մասին ՀՀ Սահմանադրության համապատասխան կետերը սահմանել են դրանց անջատ լինելը, հետևաբար, նաև եկեղեցու անկախությունը։
«Եկեղեցուն և եկեղեցականներին վերաբերող հարցերը քննվում են եկեղեցական կանոնադրության համաձայն։ Հետևաբար, եկեղեցուն և եկեղեցականներին առնչվող հարցերին միջամտելու որևէ իրավական հիմք պետությունը չունի: Խստորեն դատապարտելի է եկեղեցական հարցերը հրապարակային քննարկման համար օգտագործած ոճը»,– նշված է հայտարարության մեջ։
Ժողովի մասնակիցները նաև ընդգծել են, որ հայրենիքին դիմագրաված գոյաբանական խնդիրների և անվտանգությանը սպառնացող իրավիճակի դիմաց անհրաժեշտ է նպատակաուղղված աշխատել հայրենիքի գոյությանը սպառնացող վտանգները դիմակայելու ուղղությամբ՝ մերժելով նման բաժանարար և պառակտիչ փորձերը։
Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 29-ին կառավարության նիստի ժամանակ քննադատեց եկեղեցիների վիճակը՝ անվանելով դրանք «չուլանացված և աղբով լի»։ Հունիսի 2–ին նա հայտարարեց` եթե պարզվի, որ Գարեգին Բ–ն իսկապես խախտել է կուսակրոնության ուխտը և զավակ ունի, նա չի կարող լինել Ամենայն հայոց կաթողիկոս։
Հունիսի 9–ին Փաշինյանը հերթական գրառումն արեց` կրկնելով, որ Ամենայն հայոց կաթողիկոսը խախտել է կուսակրոնության ուխտը և զավակ ունի։ Նա «հավատավոր հետևորդներին» կոչ արեց համախմբվել վեհարանն ազատելու և նոր կաթողիկոս ընտրելու օրակարգի շուրջ։ Իսկ հունիսի 10-ին Փաշինյանը հայտարարեց, որ Գարեգին Բ–ին վեհարանից հեռացնելու համար համակարգող խումբ է պետք ստեղծել։
Հունիսի 10-ի լույս 11-ի գիշերը եկեղեցու դեմ սկսված արշավի ֆոնին հարյուրավոր մարդիկ օդանավակայանում «Վեհափառ, վեհափառ» վանկարկումներով դիմավորեցին Արաբական Միացյալ Էմիրություններից վերադարձող Ամենայն հայոց կաթողիկոսին՝ իրենց աջակցությունը հայտնելով նրան ու Հայ առաքելական եկեղեցուն։
Լրահոս
0