00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Վահե Հովհաննիսյան
«Կլիներ նույնը՝ առանց զոհերի» Փաշինյանի հայտարարությունն ապացուցեցին հրապարակված փաստաթղթերը․ Վահե Հովհաննիսյան
09:05
9 ր
Մեսրոպ Առաքելյան
Անտրամաբանական է 63 տարեկանում բիսնես սկսելու հայտարարությունը․ Մեսրոպ Առաքելյան
09:16
9 ր
Ուղիղ եթեր
09:27
9 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
56 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:04
45 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:01
6 ր
Ուղիղ եթեր
19:01
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Թեհրանը պատրաստ է կնքել միջուկային զենքի բացակայությունը երաշխավորող համաձայնագիրը. Արաղչի

© Photo : пресс-служба МИД РФԱբբաս Արաղչի
Աբբաս Արաղչի - Sputnik Արմենիա, 1920, 15.06.2025
Բաժանորդագրվել
Արաղչին ընդգծել է, որ երկիրը պատրաստ չէ ստորագրել պայմանագիրը, եթե դրա նպատակն է Իրանին զրկել օրինական միջուկային իրավունքներից:
ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի - Sputnik. Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Իսլամական Հանրապետությունը պատրաստ է համաձայնագիր կնքել, որը կերաշխավորի միջուկային զենքի բացակայությունը: Նրա խոսքով՝ այսօր Մասկատում պետք է կայանար միջուկային բանակցությունների 6-րդ փուլը: Օմանում նախատեսվող և չեղարկված բանակցությունների ժամանակ Իրանը մտադիր էր ԱՄՆ-ին ներկայացնել առաջարկներ, որոնք կարող էին հանգեցնել միջուկային գործարքին։
Նախարարը պնդում է, որ Թեհրանը միջուկային զենքի տարածումն արգելելու դիրքորոշման կողմնակից է: Իրանը պատրաստ էր հաստատել, որ միջուկային ծրագիրը խաղաղ բնույթ է կրում, ինչն արձանագրվել է 2015 թվականի գործարքում: Արաղչին միաժամանակ ընդգծել է, որ եթե պայմանագրի նպատակը Իրանին օրինական միջուկային իրավունքներից զրկելն է, ապա երկիրը պատրաստ չէ դրան:
Նրա խոսքով՝ ԱՄՆ-ին հետ բանակցությունների հինգ փուլ այդ տրամաբանությամբ է ընթացել։ Վեցերորդ փուլում Թեհրանը պետք է ամերիկյան կողմին ներկայացներ հնարավոր համաձայնագրի ծրագիրը։
«Մենք պատրաստ ենք ցանկացած համաձայնության, որն ուղղված է Իրանում միջուկային զենքի հայտնվելը թույլ չտալուն, քանի որ դա մեր սեփական դոկտրինն է և մեր համոզմունքը, որ միջուկային զենքն արգելված է։ Իհարկե, եթե համաձայնագրի նպատակը Իրանին միջուկային իրավունքներից զրկելն է, ապա բնական է, որ մենք պատրաստ չենք նման համաձայնության»,-ասել է Արաղչին։
Իրանի ԱԳ նախարարը նաև հայտարարել է, որ իրենք կդադարեցնեն հարվածներն Իսրայելին, եթե վերջինս դադարեցնի ագրեսիան Իսլամական Հանրապետության նկատմամբ:
«Մենք պաշտպանվում ենք, դա ինքնապաշտպանություն է։ Բնականաբար, եթե դադարեցվի, մենք էլ կդադարենք պատասխանել»,-ասել է նա դեսպանների հետ հանդիպմանը, որը հեռարձակվել է իրանական հեռուստատեսությամբ։
Արաղչին հայտնել է, որ Իրանն ԱՄՆ-ից տարբեր խողովակներով ուղերձներ է ստացել, որոնցում պնդում են, թե Վաշինգտոնը չի մասնակցել և չի մասնակցի Իսրայելի հարձակումներին: Նախարարը հայտարարել է, որ Թեհրանը չի հավատում դրան։
Իսրայել-Իրան փոխադարձ հրթիռակոծությունը շարունակվել է, կան ավերածություններ և զոհեր
Այս պատճառով, Արաղչիի խոսքով, Իրանն ԱՄՆ-ից սպասում է իրանական միջուկային ենթակառուցվածքի վրա Իսրայելի հարձակումների դատապարտում։
«Անհրաժեշտ է, որ ԱՄՆ-ն հստակ հայտարարի իր դիրքորոշումըև անկեղծորեն դատապարտի միջուկային ենթակառուցվածքի վրա հարձակումը»,-ասել է նա իրանական հեռուստատեսության եթերում:
Նրա խոսքով՝ Իսրայելը Իրանի միջուկային ծրագրին վերաբերող որևէ համաձայնագիր չի ուզում:
«Մենք կարծում ենք, որ մեր առաջարկը կարող էր ուղի հարթել համաձայնագրի համար, և միանգամայն ակնհայտ է, որ իսրայելական ռեժիմը միջուկային խնդրի շուրջ որևէ համաձայնագիր չի ուզում, բանակցություններ չի ուզում, դիվանագիտություն չի ուզում, իսկ Իրանից դեմ ագրեսիան միջուկային բանակցությունների թեժ պահին վկայում է իսրայելական ռեժիմի՝ ցանկացած բանակցության հակազդելու մասին»,-նշել է Արաղչին։
Հիշեցնենք` հունիսի 13-ի վաղ առավոտյան Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) Իրանի դեմ լայնածավալ գործողություն սկսեց։ Իսրայելի իշխանությունները հայտարարեցին, որ գործողության նպատակն է կանխել հրեական պետության գոյությանը սպառնացող վտանգը, քանի որ, ըստ իրենց զինվորականների և հետախուզության տվյալների, Իրանը կարճ ժամանակում միջուկային զենք ստեղծելու հարցում անդառնալի կետի է մոտեցել։ Դրան հաջորդեց Իրանի հակահարձակումը Իսրայելի վրա։
Այդ օրվանից փոխադարձ հրթիռակոծությունները շարունակվում են։
Լրահոս
0