https://arm.sputniknews.ru/20250615/israjel-iran-pvokhadardz-hrtirakvotsutjuny-sharunakvel-e-kan-averatsutjunner-ev-zvoher-90133243.html
Իսրայել-Իրան փոխադարձ հրթիռակոծությունը շարունակվել է, կան ավերածություններ և զոհեր
Իսրայել-Իրան փոխադարձ հրթիռակոծությունը շարունակվել է, կան ավերածություններ և զոհեր
Sputnik Արմենիա
Փրկարարները Բաթ Յամում շտապում են գտնել փլատակների տակ մնացածներին, քանի որ մտավախություն կա, որ շենքը կարող է փլուզվել։ 15.06.2025, Sputnik Արմենիա
2025-06-15T09:59+0400
2025-06-15T09:59+0400
2025-06-15T11:33+0400
իսրայել
իրանի իսլամական հանրապետություն
հրթիռակոծություն
պատերազմ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/06/0f/90132418_0:54:1024:630_1920x0_80_0_0_b2d649b80f03b5ce4f88a72570f26f44.jpg
ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի - Sputnik. Այս գիշեր Իրանը հրթիռակոծել է Իսրայելի մի քանի բնակավայրեր։ Վեց մարդ զոհվել է Բաթ Յամում շենքին հասցված ուղիղ հարվածի հետևանքով, ևս չորսը՝ երկրի հյուսիսում գտնվող Թամրա քաղաքի վրա հրթիռային հարվածից, հայտնում են իսրայելական լրատվամիջոցները։Հիվանդանոց է տեղափոխվել 135 մարդ, 35-ը համարվում է անհետ կորած։Փրկարարները Բաթ Յամում շտապում են գտնել փլատակների տակ մնացածներին, քանի որ մտավախություն կա, որ շենքը կարող է փլուզվել։Իրանը հարվածել է նաև իսրայելական Ռեհովոտ քաղաքում գտնվող Վայցմանի գիտահետազոտական ինստիտուտին, ավիացիոն վառելիքի արտադրության օբյեկտների և էներգետիկ կենտրոններին՝ կիրառելով անօդաչու թռչող սարքեր և հրթիռներ: Իսրայելական աղբյուրների տվյալներով՝ երկրի տարածքի վրա արձակվել է առնվազն 70 բալիստիկ հրթիռ, որոնց մի մասը արձակվել է Եմենի տարածքից: Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) կիրառել է «Հաջ Քասեմ» տակտիկական և կառավարվող պինդ վառելիքային բալիստիկ հրթիռներ, հայտնում է Fars գործակալությունը:Միաժամանակ հութիները մի շարք հարվածներ են հասցրել Թել Ավիվին «Պաղեստին-2» հիպերձայնային հրթիռների կիրառմամբ։ Տեղի ունեցածի ֆոնին Իսրայելի վարչապետը ռազմական աջակցություն է խնդրել ԱՄՆ-ից։Իսրայելի ռազմաօդային ուժերը ավելի վաղ ավիահարվածներ են հասցրել Թեհրանի արևմուտքում գտնվող բենզինի և նավթի պահեստներին, ընդ որում տուժել է նաև բնակելի հատվածը: Կրակի տակ են հայտնվել նաև Իրանի պաշտպանության նախարարության կենտրոնակայանը մայրաքաղաքում, օբյեկտներ Սպահանում, Քարաջում, ինչպես նաև երկրի կենտրոնական և արևմտյան շրջաններում:Հիշեցնենք` հունիսի 13-ի վաղ առավոտյան Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) Իրանի դեմ լայնածավալ գործողություն սկսեց։ Իսրայելի իշխանությունները հայտարարեցին, որ գործողության նպատակն է կանխել հրեական պետության գոյությանը սպառնացող վտանգը, քանի որ, ըստ իրենց զինվորականների և հետախուզության տվյալների, Իրանը կարճ ժամանակում միջուկային զենք ստեղծելու հարցում անդառնալի կետի է մոտեցել։ Հարվածների հետևանքով զոհվեցին 6 միջուկային ֆիզիկոսներ և 6 բարձրաստիճան գեներալներ։Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին հայտարարեց, որ Իսրայելին դառը և սարսափելի ճակատագիր է սպասում։Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Իրանը հրթիռային հակահարձակում է սկսել Իսրայելի վրա՝ արձակելով հարյուրավոր հրթիռներ:
իսրայել
իրանի իսլամական հանրապետություն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/06/0f/90132418_57:0:968:683_1920x0_80_0_0_ab231204d8229fa934c3e05ce99c3c72.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
իսրայել, իրանի իսլամական հանրապետություն, հրթիռակոծություն, պատերազմ
իսրայել, իրանի իսլամական հանրապետություն, հրթիռակոծություն, պատերազմ
Իսրայել-Իրան փոխադարձ հրթիռակոծությունը շարունակվել է, կան ավերածություններ և զոհեր
09:59 15.06.2025 (Թարմացված է: 11:33 15.06.2025) Փրկարարները Բաթ Յամում շտապում են գտնել փլատակների տակ մնացածներին, քանի որ մտավախություն կա, որ շենքը կարող է փլուզվել։
ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի - Sputnik. Այս գիշեր Իրանը հրթիռակոծել է Իսրայելի մի քանի բնակավայրեր։ Վեց մարդ զոհվել է Բաթ Յամում շենքին հասցված ուղիղ հարվածի հետևանքով, ևս չորսը՝ երկրի հյուսիսում գտնվող Թամրա քաղաքի վրա հրթիռային հարվածից, հայտնում են իսրայելական լրատվամիջոցները։
Հիվանդանոց է տեղափոխվել 135 մարդ, 35-ը համարվում է անհետ կորած։
Փրկարարները Բաթ Յամում շտապում են գտնել փլատակների տակ մնացածներին, քանի որ մտավախություն կա, որ շենքը կարող է փլուզվել։
Իրանը հարվածել է նաև իսրայելական Ռեհովոտ քաղաքում գտնվող Վայցմանի գիտահետազոտական ինստիտուտին, ավիացիոն վառելիքի արտադրության օբյեկտների և էներգետիկ կենտրոններին՝ կիրառելով անօդաչու թռչող սարքեր և հրթիռներ: Իսրայելական աղբյուրների տվյալներով՝ երկրի տարածքի վրա արձակվել է առնվազն 70 բալիստիկ հրթիռ, որոնց մի մասը արձակվել է Եմենի տարածքից: Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) կիրառել է «Հաջ Քասեմ» տակտիկական և կառավարվող պինդ վառելիքային բալիստիկ հրթիռներ, հայտնում է Fars գործակալությունը:
Միաժամանակ հութիները մի շարք հարվածներ են հասցրել Թել Ավիվին «Պաղեստին-2» հիպերձայնային հրթիռների կիրառմամբ։
Տեղի ունեցածի ֆոնին Իսրայելի վարչապետը ռազմական աջակցություն է խնդրել ԱՄՆ-ից։
Իսրայելի ռազմաօդային ուժերը ավելի վաղ ավիահարվածներ են հասցրել Թեհրանի արևմուտքում գտնվող բենզինի և նավթի պահեստներին, ընդ որում տուժել է նաև բնակելի հատվածը: Կրակի տակ են հայտնվել նաև Իրանի պաշտպանության նախարարության կենտրոնակայանը մայրաքաղաքում, օբյեկտներ Սպահանում, Քարաջում, ինչպես նաև երկրի կենտրոնական և արևմտյան շրջաններում:
Հիշեցնենք` հունիսի 13-ի վաղ առավոտյան Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) Իրանի դեմ լայնածավալ
գործողություն սկսեց։ Իսրայելի իշխանությունները հայտարարեցին, որ գործողության նպատակն է կանխել հրեական պետության գոյությանը սպառնացող վտանգը, քանի որ, ըստ իրենց զինվորականների և հետախուզության տվյալների, Իրանը կարճ ժամանակում միջուկային զենք ստեղծելու հարցում անդառնալի կետի է մոտեցել։ Հարվածների հետևանքով զոհվեցին 6 միջուկային ֆիզիկոսներ և 6 բարձրաստիճան գեներալներ։
Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին հայտարարեց, որ Իսրայելին դառը և սարսափելի ճակատագիր է սպասում։
Ավելի ուշ հայտնի դարձավ, որ
Իրանը հրթիռային հակահարձակում է սկսել Իսրայելի վրա՝ արձակելով հարյուրավոր հրթիռներ: