00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:23
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:50
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ստեղծվել է անձնիշխան կառավարման համակարգ, որին միայն եկեղեցին չի ենթարկվում. Բադալյան

© Sputnik / Aram NersesyanԱրմեն Բադալյան
Արմեն Բադալյան - Sputnik Արմենիա, 1920, 12.06.2025
Բաժանորդագրվել
Ադրբեջանն ամեն ինչ անում է, որ Հայաստանը որպես գործոն պարզապես գոյություն չունենա, իսկ դրան խանգարում է Հայ առաքելական եկեղեցին։
ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի – Sputnik․ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2018 թվականից իր առաջ մեկ խնդիր է դրել՝ ամեն ինչ ենթարկեցնել իրեն։ Sputnik Արմենիայի մուլտիմեդիոն կենտրոնում մամուլի ասուլիսի ժամանակ նման տեսակետ հայտնեց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը։
«Հայաստանում ստեղծվեց անձնիշխան կառավարման համակարգ, երբ պետական և ոչ պետական բոլոր կառույցներն անցան 1 անձի շահերի սպասարկմանը՝ Ազգային ժողով, կառավարություն, դատարաններ, իրավապահ համակարգ, անգամ Ֆուտբոլի ֆեդերացիա, համալսարան, ընտրական հանձնաժողովներ․ բոլորն անցան մեկ անձի ու քաղաքական ուժի շահերի սպասարկմանը, բացի եկեղեցուց»,- ասաց Բադալյանը։
Ի՞նչ է փոխվել 2018-ից հետո։ Ըստ քաղտեխնոլոգի` այն ժամանակ վարչապետն ուներ բարձր վարկանիշ, իսկ հիմա չունի։ Նախկինում վարչապետը եկեղեցին իրեն ենթարկեցնելու խնդիր չուներ, իսկ այսօր Փաշինյանը մի կողմից հայտարարում է՝ Արցախի էջը փակված է, վստահեցնում է Ալիևին ու Էրդողանին, մյուս կողմից կաթողիկոսը Շվեյցարիայում Արցախին նվիրված միջազգային համաժողով է նախաձեռնում՝ ցույց տալով, որ Արցախի հարցը փակված չէ։ Դրանից հետո էլ Ադրբեջանի կրոնական առաջնորդ Փաշազադեն սկսում է պայքարն ընդդեմ Հայ առաքելական եկեղեցու։
«Ադրբեջանն ամեն ինչ անում է, որ Հայաստանը որպես գործոն պարզապես գոյություն չունենա, դրան խանգարում է Հայ առաքելական եկեղեցին։ Իսկ Հայաստանի իշխանությունները ստեղծում են մի պատկեր, թե Արցախի հարցը փակ է, իսկ Արցախի հարցն իրականում փակ չէ։ Իշխող քաղաքական ուժի համար խիստ անհրաժեշտ խաղաղության պայմանագիրը չի ստացվում, որովհետև Ադրբեջանն ասում է՝ ինչի՞ կնքեմ պայմանագիր, եթե Արցախի հարցը փակ չէ»,- ասում է Բադալյանը։
Եկեղեցին միակ ինստիտուտն է, որ ՀՀ–ի շահերը ներկայացնում է միջազգային հարթակներում. Աշոտյան
Նրա խոսքով՝ սա էլ առիթ դարձավ, որ Փաշինյանը նոր արշավ նախաձեռնի եկեղեցու դեմ։ Ինչ վերաբերում է արշավը սկսելու պատճառին՝ Բադալյանի կարծիքով Փաշինյանն ուզում է չեզոքացնել այն կառույցը, որն իր մատուցած տեղեկատվությունից տարբերվող, այլընտրանքային տեղեկատվություն է տարածում։ Եկեղեցին քահանաների, սպասավորների միջոցով ներկայություն և ազդեցություն ունի ամբողջ երկրի տարածքում։
ՔՊ-ն մտավախություն ունի, որ եկեղեցին իր ազդեցությամբ կարող է իշխանության արդեն իսկ ցածր վարկանիշն ավելի իջեցնել, իսկ այսօր ՔՊ-ն այն վիճակում է, որ ամեն ձայնը նշանակություն ունի։ Դրա համար էլ Փաշինյանը փորձում է իրեն ենթարկեցրած կաթողիկոս՝ եկեղեցու առաջնորդ ունենալ։ Միաժամանակ քաղտեխնոլոգը շեշտում է՝ Փաշինյանին չի հաջողվելու կաթողիկոսի փոփոխություն անել, որովհետև դա հակասահմանադրական ու հակապետական գործողություն է։
Ըստ Բադալյանի՝ առավելագույնը, որ կարող է արվել, օրինակ` ՔՊ-ականների ինչ-որ խմբեր ստեղծվեն, որոնք կգնան և վեհափառի մուտքը կարգելեն վեհարան կամ խանգարիչ գործողություն կիրականացնեն։ Շեշտում է՝ նման դեպքում կարող է վեհափառը գնալ, օրինակ, Թիֆլիս և այնտեղից առաջնորդել եկեղեցին։
«Ինքը ոչ մի ձևով ոչ մի բան եկեղեցուն չի կարող անել, բացի զուտ ֆիզիկական տեղաշարժը խանգարելուց։ Մի քաղաքական ուժ, որը հնարավոր բոլոր մեթոդները կիրառեց, բայց Գյումրիում անգամ չկարողացավ իր ուզած քաղաքապետին դնել, կարողանալու՞ է կաթողիկոս փոխել։ Մի քիչ լուրջ չէ»,- շեշտում է Բադալյանը։
Նա վստահ է, որ այս արշավը չի կարող հաջողություն ունենալ։
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 29-ին կառավարության նիստի ժամանակ քննադատեց եկեղեցիների վիճակը՝ անվանելով դրանք «չուլանացված և աղբով լի»։ Հունիսի 2–ին նա հայտարարեց` եթե պարզվի, որ Գարեգին Բ–ն իսկապես խախտել է կուսակրոնության ուխտը և զավակ ունի, նա չի կարող լինել Ամենայն հայոց կաթողիկոս։
Հունիսի 9–ին Փաշինյանը հերթական գրառումն արեց` կրկնելով, որ Ամենայն հայոց կաթողիկոսը խախտել է կուսակրոնության ուխտը և զավակ ունի։ Նա «հավատավոր հետևորդներին» կոչ արեց համախմբվել վեհարանն ազատելու և նոր կաթողիկոս ընտրելու օրակարգի շուրջ։ Իսկ հունիսի 10-ին Փաշինյանը հայտարարեց, որ Գարեգին Բ–ին վեհարանից հեռացնելու համար համակարգող խումբ է պետք ստեղծել։
Հունիսի 10-ի լույս 11-ի գիշերը եկեղեցու դեմ սկսված արշավի ֆոնին հարյուրավոր մարդիկ օդանավակայանում «Վեհափառ, վեհափառ» վանկարկումներով դիմավորեցին Արաբական Միացյալ Էմիրություններից վերադարձող Ամենայն հայոց կաթողիկոսին՝ իրենց աջակցությունը հայտնելով նրան ու Հայ առաքելական եկեղեցուն։
Լրահոս
0