https://arm.sputniknews.ru/20250609/surb-ekeghecu-bakn-arjamb-eq-uzum-lcnel-ter-asvoghiky-pataskhanel-e-pashinjanin-89892477.html
Սուրբ եկեղեցու բակն արյա՞մբ եք ուզում լցնել․ Հայր Ասողիկը պատասխանել է Փաշինյանին
Սուրբ եկեղեցու բակն արյա՞մբ եք ուզում լցնել․ Հայր Ասողիկը պատասխանել է Փաշինյանին
Sputnik Արմենիա
Հոգևորականը վստահ է, որ որևէ եկեղեցական՝ ամենախոնարհ սպասավորից մինչև բարձրաստիճան, թույլ չի տա սուր բարձրացնել վեհափառ հայրապետի դեմ։ 09.06.2025, Sputnik Արմենիա
2025-06-09T13:27+0400
2025-06-09T13:27+0400
2025-06-09T13:33+0400
հոգեշնորհ հայր ասողիկ աբեղա
ամենայն հայոց կաթողիկոս գարեգին բ
նիկոլ փաշինյան
կուսակրոնություն
հոգևորական
https://cdn.am.sputniknews.ru/img/546/29/5462920_0:0:1501:844_1920x0_80_0_0_6acd504c8d6f93468aad5df544369730.jpg
ԵՐԵՎԱՆ, 9 հունիսի – Sputnik․ Հայաստանի Հանրապետությունում բացահայտ կերպով ահաբեկչություն է ծրագրվում՝ պետական մակարդակով: «Ֆեյսբուքի» իր էջում այս մասին գրել է Մայր աթոռի թանգարանների ու արխիվների տնօրեն Հայր Ասողիկ քահանան՝ արձագանքելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հերթական գրառմանը։Փաշինյանն այսօր հերթական գրառումն էր կատարել Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ–ի վերաբերյալ՝ կրկնելով, թե նա խախտել է կուսակրոնության ուխտը և զավակ ունի։ Նրա խոսքով՝ Գարեգին Բ–ն այսպիսով չէր կարող լինել եպիսկոպոս, արքեպիսկոպոս ու ընտրվել կաթողիկոս։ Նա կոչ էր արել «հավատավոր հետևորդներին» համախմբվել՝ վեհարանն ազատելու և նոր կաթողիկող ընտրելու օրակարգի շուրջ։Հոգևորականը շեշտում է՝ որևէ եկեղեցական՝ ամենախոնարհ սպասավորից մինչև բարձրաստիճան, թույլ չի տա սուր բարձրացնել վեհափառի դեմ։«Հայոց Եկեղեցում հուդաներ չկան, որ վաճառվեն և Տիրոջ Օծյալի դեմ ամբոխի ուղեկցեն: Հայոց Եկեղեցում ամեն մի սպասավոր առաքյալ է՝ պատրաստ նահատակվելու»,- ամփոփել է Հայր Ասողիկը։Հիշեցնենք` ՀՀ վարչապետը մայիսի 29-ին կառավարության նիստի ժամանակ քննադատեց եկեղեցիների վիճակը՝ անվանելով դրանք «չուլանացված և աղբով լի»։ Փաշինյանի հայտարարությանն արձագանքեցին Մայր աթոռի թանգարանների ու արխիվների տնօրեն Հայր Ասողիկ քահանան, Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը, Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը և այլք։ Արշակ սրբազանն այդ հայտարարությունը որակեց որպես «նորաձև հռչակված» կրթության պակասի արդյունք։ Հաջորդ օրը Փաշինյանը տգեղ բառապաշարով գրառումներ արեց Հայ առաքելական եկեղեցու և բարձրաստիճան հոգևորականների մասին։ Եկեղեցուն վերաբերող վիրավորական գրառումներ արեց նաև նրա կինը` Աննա Հակոբյանը։ Հունիսի 2–ին ՀՀ վարչապետը հայտարարեց` եթե պարզվի, որ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ–ն իսկապես խախտել է կուսակրոնության ուխտը և զավակ ունի, նա չի կարող լինել Ամենայն հայոց կաթողիկոս։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/546/29/5462920_56:0:1389:1000_1920x0_80_0_0_11979c62d94fc93bd90a13b5a7b5d74d.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հոգեշնորհ հայր ասողիկ աբեղա, ամենայն հայոց կաթողիկոս գարեգին բ, նիկոլ փաշինյան, կուսակրոնություն, հոգևորական
հոգեշնորհ հայր ասողիկ աբեղա, ամենայն հայոց կաթողիկոս գարեգին բ, նիկոլ փաշինյան, կուսակրոնություն, հոգևորական
Սուրբ եկեղեցու բակն արյա՞մբ եք ուզում լցնել․ Հայր Ասողիկը պատասխանել է Փաշինյանին
13:27 09.06.2025 (Թարմացված է: 13:33 09.06.2025) Հոգևորականը վստահ է, որ որևէ եկեղեցական՝ ամենախոնարհ սպասավորից մինչև բարձրաստիճան, թույլ չի տա սուր բարձրացնել վեհափառ հայրապետի դեմ։
ԵՐԵՎԱՆ, 9 հունիսի – Sputnik․ Հայաստանի Հանրապետությունում բացահայտ կերպով ահաբեկչություն է ծրագրվում՝ պետական մակարդակով:
«Ֆեյսբուքի» իր էջում այս մասին գրել է Մայր աթոռի թանգարանների ու արխիվների տնօրեն Հայր Ասողիկ քահանան՝ արձագանքելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հերթական
գրառմանը։
Փաշինյանն այսօր հերթական գրառումն էր կատարել Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ–ի վերաբերյալ՝ կրկնելով, թե նա խախտել է կուսակրոնության ուխտը և զավակ ունի։ Նրա խոսքով՝ Գարեգին Բ–ն այսպիսով չէր կարող լինել եպիսկոպոս, արքեպիսկոպոս ու ընտրվել կաթողիկոս։ Նա կոչ էր արել «հավատավոր հետևորդներին» համախմբվել՝ վեհարանն ազատելու և նոր կաթողիկող ընտրելու օրակարգի շուրջ։
«Ո՞ւր եք, երկրի համապատասխան կառույցներ, որտե՞ղ եք, պետական ներկա ու նախկին գործիչներ, պատգամավորներ և մնացյալ հանգամանավոր անձեր... Մի՞թե այդքան կույր եք և այդքան խուլ: Մի՞թե այդքան նվաստ եք, այդքան վաճառված հոգիներ, որ Ձեր նենգ խաղերի սլաքներն ուղղում եք Սուրբ Եկեղեցուն և Սրբություն Սրբոց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին: Ինչ է, ժողովրդին բախմա՞ն եք տանում: Սուրբ Եկեղեցու բակն արյա՞մբ եք ուզում լցնել...»,- գրել է Հայր Ասողիկը։
Հոգևորականը շեշտում է՝ որևէ եկեղեցական՝ ամենախոնարհ սպասավորից մինչև բարձրաստիճան, թույլ չի տա սուր բարձրացնել վեհափառի դեմ։
«Հայոց Եկեղեցում հուդաներ չկան, որ վաճառվեն և Տիրոջ Օծյալի դեմ ամբոխի ուղեկցեն: Հայոց Եկեղեցում ամեն մի սպասավոր առաքյալ է՝ պատրաստ նահատակվելու»,- ամփոփել է Հայր Ասողիկը։
Հիշեցնենք` ՀՀ վարչապետը մայիսի 29-ին կառավարության նիստի ժամանակ
քննադատեց եկեղեցիների վիճակը՝ անվանելով դրանք «չուլանացված և աղբով լի»։ Փաշինյանի հայտարարությանն արձագանքեցին Մայր աթոռի թանգարանների ու արխիվների տնօրեն
Հայր Ասողիկ քահանան, Շիրակի թեմի առաջնորդ
Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը, Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ
Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը և այլք։ Արշակ սրբազանն այդ հայտարարությունը որակեց որպես
«նորաձև
հռչակված» կրթության պակասի արդյունք։ Հաջորդ օրը Փաշինյանը
տգեղ բառապաշարով գրառումներ արեց Հայ առաքելական եկեղեցու և բարձրաստիճան հոգևորականների մասին։ Եկեղեցուն վերաբերող վիրավորական գրառումներ արեց նաև նրա կինը` Աննա Հակոբյանը։ Հունիսի 2–ին
ՀՀ վարչապետը հայտարարեց` եթե պարզվի, որ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ–ն իսկապես խախտել է կուսակրոնության ուխտը և զավակ ունի, նա չի կարող լինել Ամենայն հայոց կաթողիկոս։