https://arm.sputniknews.ru/20250607/levvon-terpetrvosjany-gnacel-e-majr-atvor-ev-liakatar-ajakcutjun-hajtnel-garegin-b-in-89860279.html
Լևոն Տեր–Պետրոսյանը գնացել է Մայր աթոռ և լիակատար աջակցություն հայտնել Գարեգին Բ –ին
Լևոն Տեր–Պետրոսյանը գնացել է Մայր աթոռ և լիակատար աջակցություն հայտնել Գարեգին Բ –ին
Sputnik Արմենիա
Առաջին նախագահը խստորեն դատապարտել է հայոց 1700-ամյա եկեղեցու նկատմամբ ՀՀ իշխանությունների հակասահմանադրական ոտնձգությունը։ 07.06.2025, Sputnik Արմենիա
2025-06-07T19:07+0400
2025-06-07T19:07+0400
2025-06-12T18:17+0400
մայր աթոռ սուրբ էջմիածին
հայ առաքելական եկեղեցի
լևոն տեր–պետրոսյան
ամենայն հայոց կաթողիկոս գարեգին բ
նիկոլ փաշինյան
հոգևորական
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/06/07/89859577_0:21:810:477_1920x0_80_0_0_29ae1075244867c8daf52d10a1d22c14.jpg
ԵՐԵՎԱՆ, 7 հունիսի - Sputnik. ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանն իր լիակատար աջակցությունն է հայտնել Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ –ին։ Այս մասին հայտնում է Մայր աթոռի մամուլի ծառայությունը։Նշվում է, որ Տեր-Պետրոսյանն այցելել է Մայր Աթոռ սուրբ Էջմիածին և առանձնազրույց ունեցել վեհափառ հայրապետի հետ` խստիվ դատապարտելով հայոց 1700-ամյա եկեղեցու նկատմամբ «ՀՀ իշխանությունների հակասահմանադրական ոտնձգությունը»։Հիշեցնենք` ՀՀ վարչապետը մայիսի 29-ին կառավարության նիստի ժամանակ քննադատեց եկեղեցիների վիճակը՝ անվանելով դրանք «չուլանացված և աղբով լի»։ Փաշինյանի հայտարարությանն արձագանքեցին Մայր աթոռի թանգարանների ու արխիվների տնօրեն Հայր Ասողիկ քահանան, Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը, Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը և այլք։ Արշակ սրբազանն այդ հայտարարությունը որակեց որպես «նորաձև հռչակված» կրթության պակասի արդյունք։ Հաջորդ օրը Փաշինյանը տգեղ բառապաշարով գրառումներ արեց Հայ առաքելական եկեղեցու և բարձրաստիճան հոգևորականների մասին։ Եկեղեցուն վերաբերող վիրավորական գրառումներ արեց նաև նրա կինը` Աննա Հակոբյանը։ Հունիսի 2–ին ՀՀ վարչապետը հայտարարեց` եթե պարզվի, որ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ–ն իսկապես խախտել է կուսակրոնության ուխտը և զավակ ունի, նա չի կարող լինել Ամենայն հայոց կաթողիկոս։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/06/07/89859577_62:0:782:540_1920x0_80_0_0_534bc9049fb4f3d7347a38a1a61d6ee8.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
մայր աթոռ սուրբ էջմիածին, հայ առաքելական եկեղեցի, լևոն տեր–պետրոսյան, ամենայն հայոց կաթողիկոս գարեգին բ, նիկոլ փաշինյան, հոգևորական
մայր աթոռ սուրբ էջմիածին, հայ առաքելական եկեղեցի, լևոն տեր–պետրոսյան, ամենայն հայոց կաթողիկոս գարեգին բ, նիկոլ փաշինյան, հոգևորական
Լևոն Տեր–Պետրոսյանը գնացել է Մայր աթոռ և լիակատար աջակցություն հայտնել Գարեգին Բ –ին
19:07 07.06.2025 (Թարմացված է: 18:17 12.06.2025) Առաջին նախագահը խստորեն դատապարտել է հայոց 1700-ամյա եկեղեցու նկատմամբ ՀՀ իշխանությունների հակասահմանադրական ոտնձգությունը։
ԵՐԵՎԱՆ, 7 հունիսի - Sputnik. ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանն իր լիակատար աջակցությունն է հայտնել Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ –ին։ Այս մասին հայտնում է
Մայր աթոռի մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ Տեր-Պետրոսյանն այցելել է Մայր Աթոռ սուրբ Էջմիածին և առանձնազրույց ունեցել վեհափառ հայրապետի հետ` խստիվ դատապարտելով հայոց 1700-ամյա եկեղեցու նկատմամբ «ՀՀ իշխանությունների հակասահմանադրական ոտնձգությունը»։
Հիշեցնենք` ՀՀ վարչապետը մայիսի 29-ին կառավարության նիստի ժամանակ
քննադատեց եկեղեցիների վիճակը՝ անվանելով դրանք «չուլանացված և աղբով լի»։ Փաշինյանի հայտարարությանն արձագանքեցին Մայր աթոռի թանգարանների ու արխիվների տնօրեն
Հայր Ասողիկ քահանան, Շիրակի թեմի առաջնորդ
Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը, Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ
Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը և այլք։ Արշակ սրբազանն այդ հայտարարությունը որակեց որպես
«նորաձև
հռչակված» կրթության պակասի արդյունք։ Հաջորդ օրը Փաշինյանը
տգեղ բառապաշարով գրառումներ արեց Հայ առաքելական եկեղեցու և բարձրաստիճան հոգևորականների մասին։ Եկեղեցուն վերաբերող վիրավորական գրառումներ արեց նաև նրա կինը` Աննա Հակոբյանը։ Հունիսի 2–ին
ՀՀ վարչապետը հայտարարեց` եթե պարզվի, որ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ–ն իսկապես խախտել է կուսակրոնության ուխտը և զավակ ունի, նա չի կարող լինել Ամենայն հայոց կաթողիկոս։