https://arm.sputniknews.ru/20250606/ekeghecun-verabervogh-drujtnery-karvogh-en-pvokhvel-miajn-sahmanadrakan-hanraqvevov-pvoghvosjan-89822487.html
Եկեղեցուն վերաբերող դրույթները կարող են փոխվել միայն սահմանադրական հանրաքվեով. Պողոսյան
Եկեղեցուն վերաբերող դրույթները կարող են փոխվել միայն սահմանադրական հանրաքվեով. Պողոսյան
Sputnik Արմենիա
Սահմանադրագետ Վարդան Պողոսյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել է, որ ՀՀ ցանկացած պաշտոնյայի անհարգալից արտահայտությունը Հայ Առաքելական եկեղեցու մասին ՀՀ... 06.06.2025, Sputnik Արմենիա
2025-06-06T22:30+0400
2025-06-06T22:30+0400
2025-06-06T22:30+0400
վարդան պողոսյան
սահմանադրություն
հայ առաքելական եկեղեցի
նիկոլ փաշինյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/04/1d/88383957_0:87:1670:1026_1920x0_80_0_0_64cd8e02cf330887e3a5bd3506bd9e17.jpg
ԵՐԵՎԱՆ, 6 հունիսի – Sputnik․ Եկեղեցի-պետություն հարաբերություններին վերաբերող դրույթները Սահմանադրության մեջ փոփոխելու համար անհրաժեշտ կլինի անցկացնել հանրաքվե. Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել է սահմանադրագետ Վարդան Պողոսյանը` մեկնաբանելով վերջին շրջանում իշխանությունների առաջ քաշած խոսույթը եկեղեցու կառավարման մեջ հանրության և պետության մասնակցության մասին։Հիշեցնենք` Հայ առաքելական եկեղեցու բարձրաստիճան հոգևորականների մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրապարակային հայտարարություններից հետո արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը հունիսի 6-ին լրագրողների հետ ճեպազրույցում չբացառեց եկեղեցի–պետություն հարաբերությունները նոր Սահմանադրության տեքստում վերանայելու հարցը` շեշտելով, որ այս պահին նման քննարկում չկա։ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ևս չէր բացառել եկեղեցի-պետություն հարաբերություններին ու պետության մասնակցությանը, այդ թվում` Ամենայն Հայոց կաթողիկոսի ընտրությանը վերաբերող դրույթները Սահմանադրության նոր տեքստում վերանայելու հավանականությունը։Անդրադառնալով Հայ Առաքելական եկեղեցու հոգևոր առաջնորդների բարեվարքության վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի հնչեցրած հայտարարություններին` Վարդան Պողոսյանը նկատում է, որ դրանք ինքնին բարեվարքության որևէ չափանիշների չեն համապատասխանում։Իսկ Հայ առաքելական եկեղեցու առաջնորդի թեկնածուների բարեվարքության ստուգում անցնելու մասին հայտարարությունը, նրա բնորոշմամբ, ընդհանրապես հակասահմանադրական է։«Նման պահանջներ ներկայացնելու իրավունք ՀՀ վարչապետը և ՀՀ որևէ այլ պաշտոնյա, չունի, որովհետև դա Սահմանադրությունն արգելել է։ Սահմանադրության 17–րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` կրոնական կազմակերպությունները անջատ են պետությունից։ Պետությունն իրավունք չունի միջամտել, խառնվել եկեղեցու գործերին։ Հետևաբար, պետական իշխանության մարմինների և պաշտոնատար անձանց խնդիրը չէ պահանջել, պարտադրել, թե ինչպես պետք է ընտրվի այս կամ այն եկեղեցու ղեկավարը, առավել ևս, երբ խոսքը Հայ առաքելական եկեղեցու մասին է»,– արձանագրում է սահմանադրագետը։Այս իրավական հիմքով, ըստ նրա, որևէ պաշտոնյայի անհարգալից արտահայտությունը ազգային եկեղեցու նկատմամբ արդեն իսկ ՀՀ Սահմանադրության խախտում է և չի կարող դառնալ քննարկման առարկա։ Փաշինյանի` քահանայի քեռակնոջ մասին գրառման հետ կապված ԿԿՀ-ում վարույթ է նախաձեռնվելՀիշեցնենք` ՀՀ վարչապետը մայիսի 29-ին կառավարության նիստի ժամանակ քննադատեց եկեղեցիների վիճակը՝ անվանելով դրանք «չուլանացված և աղբով լի»։ Փաշինյանի հայտարարությանն արձագանքեցին Մայր աթոռի թանգարանների ու արխիվների տնօրեն Հայր Ասողիկ քահանան, Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը, Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը և այլք։ Արշակ սրբազանն այդ հայտարարությունը որակեց որպես «նորաձև հռչակված» կրթության պակասի արդյունք։ Հաջորդ օրը Փաշինյանը տգեղ բառապաշարով գրառումներ արեց Հայ առաքելական եկեղեցու և բարձրաստիճան հոգևորականների մասին։ Եկեղեցուն վերաբերող վիրավորական գրառումներ արեց նաև նրա կինը` Աննա Հակոբյանը։Եկեղեցականների ու իշխող կուսակցության ներկայացուցիչների միջև «փոխհրաձգությունը» շարունակվում է մինչ օրս։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/04/1d/88383957_93:0:1577:1113_1920x0_80_0_0_54748923b7bdd8cebad0148ec5580b31.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
վարդան պողոսյան, սահմանադրություն, հայ առաքելական եկեղեցի, նիկոլ փաշինյան
վարդան պողոսյան, սահմանադրություն, հայ առաքելական եկեղեցի, նիկոլ փաշինյան
Եկեղեցուն վերաբերող դրույթները կարող են փոխվել միայն սահմանադրական հանրաքվեով. Պողոսյան
Սահմանադրագետ Վարդան Պողոսյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել է, որ ՀՀ ցանկացած պաշտոնյայի անհարգալից արտահայտությունը Հայ Առաքելական եկեղեցու մասին ՀՀ Սահմանադրության խախտում է, և չի կարող դառնալ քննարկման առարկա։
ԵՐԵՎԱՆ, 6 հունիսի – Sputnik․ Եկեղեցի-պետություն հարաբերություններին վերաբերող դրույթները Սահմանադրության մեջ փոփոխելու համար անհրաժեշտ կլինի անցկացնել հանրաքվե.
Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել է սահմանադրագետ Վարդան Պողոսյանը` մեկնաբանելով վերջին շրջանում իշխանությունների առաջ քաշած խոսույթը եկեղեցու կառավարման մեջ հանրության և պետության մասնակցության մասին։
«Որպեսզի Սահմանադրությունը փոփոխվի, անհրաժեշտ է իրականացնել հանրաքվե, որովհետև պետություն-Հայ առաքելական եկեղեցի հարաբերությունների վերաբերյալ հոդվածները ամրագրված են Սահմանադրության առաջին գլխում` 17-րդ և 18–րդ հոդվածներում։ Իսկ Սահմանադրության առաջին գլխի դրույթները փոփոխության ենթարկելու համար անհրաժեշտ է, որպեսզի իրականացվի հանրաքվե։ Դա ամրագրված է Սահմանադրության 202-րդ հոդվածի 1-ին մասում»,– նշում է մասնագետը։
Հիշեցնենք` Հայ առաքելական եկեղեցու բարձրաստիճան հոգևորականների մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրապարակային հայտարարություններից հետո արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը հունիսի 6-ին լրագրողների հետ ճեպազրույցում չբացառեց եկեղեցի–պետություն հարաբերությունները նոր Սահմանադրության տեքստում վերանայելու հարցը` շեշտելով, որ այս պահին նման
քննարկում չկա։ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ևս չէր բացառել եկեղեցի-պետություն հարաբերություններին ու պետության մասնակցությանը, այդ թվում` Ամենայն Հայոց կաթողիկոսի ընտրությանը վերաբերող դրույթները Սահմանադրության նոր տեքստում վերանայելու հավանականությունը։
Անդրադառնալով Հայ Առաքելական եկեղեցու հոգևոր առաջնորդների բարեվարքության վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի հնչեցրած հայտարարություններին` Վարդան Պողոսյանը նկատում է, որ դրանք ինքնին բարեվարքության որևէ չափանիշների չեն համապատասխանում։
Իսկ Հայ առաքելական եկեղեցու առաջնորդի թեկնածուների բարեվարքության ստուգում անցնելու մասին հայտարարությունը, նրա բնորոշմամբ, ընդհանրապես հակասահմանադրական է։
«Նման պահանջներ ներկայացնելու իրավունք ՀՀ վարչապետը և ՀՀ որևէ այլ պաշտոնյա, չունի, որովհետև դա Սահմանադրությունն արգելել է։ Սահմանադրության 17–րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` կրոնական կազմակերպությունները անջատ են պետությունից։ Պետությունն իրավունք չունի միջամտել, խառնվել եկեղեցու գործերին։ Հետևաբար, պետական իշխանության մարմինների և պաշտոնատար անձանց խնդիրը չէ պահանջել, պարտադրել, թե ինչպես պետք է ընտրվի այս կամ այն եկեղեցու ղեկավարը, առավել ևս, երբ խոսքը Հայ առաքելական եկեղեցու մասին է»,– արձանագրում է սահմանադրագետը։
Այս իրավական հիմքով, ըստ նրա, որևէ պաշտոնյայի անհարգալից արտահայտությունը ազգային եկեղեցու նկատմամբ արդեն իսկ ՀՀ Սահմանադրության խախտում է և չի կարող դառնալ քննարկման առարկա։
Հիշեցնենք` ՀՀ վարչապետը մայիսի 29-ին կառավարության նիստի ժամանակ
քննադատեց եկեղեցիների վիճակը՝ անվանելով դրանք «չուլանացված և աղբով լի»։ Փաշինյանի հայտարարությանն արձագանքեցին Մայր աթոռի թանգարանների ու արխիվների տնօրեն
Հայր Ասողիկ քահանան, Շիրակի թեմի առաջնորդ
Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը, Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ
Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը և այլք։ Արշակ սրբազանն այդ հայտարարությունը որակեց որպես
«նորաձև
հռչակված» կրթության պակասի արդյունք։ Հաջորդ օրը Փաշինյանը
տգեղ բառապաշարով գրառումներ արեց Հայ առաքելական եկեղեցու և բարձրաստիճան հոգևորականների մասին։ Եկեղեցուն վերաբերող վիրավորական գրառումներ արեց նաև նրա կինը` Աննա Հակոբյանը։
Եկեղեցականների ու իշխող կուսակցության ներկայացուցիչների միջև «փոխհրաձգությունը» շարունակվում է մինչ օրս։