https://arm.sputniknews.ru/20250606/ajs-pahin-qnnarkum-chka-galjany-sahmanadrutjan-mej-ekeghecun-arnchvvogh-pvopvokhutjan-masin-89799811.html
Այս պահին քննարկում չկա․ Գալյանը՝ Սահմանադրության մեջ եկեղեցուն առնչվող փոփոխության մասին
Այս պահին քննարկում չկա․ Գալյանը՝ Սահմանադրության մեջ եկեղեցուն առնչվող փոփոխության մասին
Sputnik Արմենիա
Նախօրեին ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը չբացառեց, որ կարող է քննարկվել նոր Սահմանադրության տեքստում եկեղեցի-պետություն հարաբերությունների համատեքստում... 06.06.2025, Sputnik Արմենիա
2025-06-06T13:15+0400
2025-06-06T13:15+0400
2025-06-06T13:45+0400
սրբուհի գալյան
եկեղեցի
ամենայն հայոց կաթողիկոս գարեգին բ
նիկոլ փաշինյան
տեր արշակ արքեպիսկոպոս խաչատրյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/01/0e/84750887_0:84:1600:984_1920x0_80_0_0_9c8023f1a799d34860b5d539061f0785.jpg
ԵՐԵՎԱՆ, 6 հունիսի – Sputnik․ Եկեղեցի–պետություն հարաբերությունները նոր Սահմանադրության տեքստում վերանայելու հարց այս պահին չի քննարկվում։ Աժ-ում լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը։Անդրադառնալով այն հարցին, թե արդյոք բացառու՞մ է նման քննարկումը՝ նախարարը նշեց՝ ոչինչ էլ չի բացառում։Հիշեցնենք` նախօրեին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը ևս չէր բացառել, որ եկեղեցի-պետություն հարաբերություններն ու պետության մասնակցության հնարավորությունը եկեղեցու գործունեությանը «թափանցիկության ապահովման» նպատակով կարող են վերանայվել նոր Սահմանադրության տեքստում։Պատասխանելով լրագողի ճշտող հարցին, թե արդյոք դա կարող է նաև վերաբերել վեհափառի ընտրությանը, Սիմոնյանը նշել էր՝ չի բացառում։ Միաժամանակ, խորհրդարանի նախագահը շեշտել էր, որ նման քննարկում այս պահին չկա, առնվազն ինքը նման քննարկման չի մասնակցել։Հիշեցնենք` ՀՀ վարչապետը մայիսի 29-ին կառավարության նիստի ժամանակ քննադատեց եկեղեցիների վիճակը՝ անվանելով դրանք «չուլանացված և աղբով լի»։ Փաշինյանի հայտարարությանն արձագանքեցին Մայր աթոռի թանգարանների ու արխիվների տնօրեն Հայր Ասողիկ քահանան, Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը, Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը և այլք։ Արշակ սրբազանն այդ հայտարարությունը որակեց որպես «նորաձև հռչակված» կրթության պակասի արդյունք։ Հաջորդ օրը Փաշինյանը տգեղ բառապաշարով գրառումներ արեց Հայ առաքելական եկեղեցու և բարձրաստիճան հոգևորականների մասին։ Եկեղեցուն վերաբերող վիրավորական գրառումներ արեց նաև նրա կինը` Աննա Հակոբյանը։Եկեղեցականների ու իշխող կուսակցության ներկայացուցիչների միջև «փոխհրաձգությունը» շարունակվում է մինչ օրս։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/01/0e/84750887_89:0:1512:1067_1920x0_80_0_0_7d91e2af57675553be318fd33c5f8cb9.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
սրբուհի գալյան, եկեղեցի, ամենայն հայոց կաթողիկոս գարեգին բ, նիկոլ փաշինյան, տեր արշակ արքեպիսկոպոս խաչատրյան
սրբուհի գալյան, եկեղեցի, ամենայն հայոց կաթողիկոս գարեգին բ, նիկոլ փաշինյան, տեր արշակ արքեպիսկոպոս խաչատրյան
Այս պահին քննարկում չկա․ Գալյանը՝ Սահմանադրության մեջ եկեղեցուն առնչվող փոփոխության մասին
13:15 06.06.2025 (Թարմացված է: 13:45 06.06.2025) Նախօրեին ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը չբացառեց, որ կարող է քննարկվել նոր Սահմանադրության տեքստում եկեղեցի-պետություն հարաբերությունների համատեքստում փոփոխություն անելու հարցը։
ԵՐԵՎԱՆ, 6 հունիսի – Sputnik․ Եկեղեցի–պետություն հարաբերությունները նոր Սահմանադրության տեքստում վերանայելու հարց այս պահին չի քննարկվում։ Աժ-ում լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը։
Անդրադառնալով այն հարցին, թե արդյոք բացառու՞մ է նման քննարկումը՝ նախարարը նշեց՝ ոչինչ էլ չի բացառում։
«Յուրաքանչյուր հնչեցված միտք գաղափար է, որը կարող է քննարկվել, և դրա շուրջ կարող է խորհրդի կողմից կոնսենսուս լինել կամ չլինել»,- ասաց նախարարը։
Հիշեցնենք` նախօրեին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը ևս չէր բացառել, որ եկեղեցի-պետություն հարաբերություններն ու պետության մասնակցության հնարավորությունը եկեղեցու գործունեությանը «թափանցիկության ապահովման» նպատակով կարող են վերանայվել նոր Սահմանադրության տեքստում։
Պատասխանելով լրագողի ճշտող հարցին, թե արդյոք դա կարող է նաև վերաբերել վեհափառի ընտրությանը, Սիմոնյանը նշել էր՝ չի բացառում։ Միաժամանակ, խորհրդարանի նախագահը շեշտել էր, որ նման քննարկում այս պահին չկա, առնվազն ինքը նման քննարկման չի մասնակցել։
Հիշեցնենք` ՀՀ վարչապետը մայիսի 29-ին կառավարության նիստի ժամանակ
քննադատեց եկեղեցիների վիճակը՝ անվանելով դրանք «չուլանացված և աղբով լի»։ Փաշինյանի հայտարարությանն արձագանքեցին Մայր աթոռի թանգարանների ու արխիվների տնօրեն
Հայր Ասողիկ քահանան, Շիրակի թեմի առաջնորդ
Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը, Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ
Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը և այլք։ Արշակ սրբազանն այդ հայտարարությունը որակեց որպես
«նորաձև հռչակված» կրթության պակասի արդյունք։ Հաջորդ օրը Փաշինյանը
տգեղ բառապաշարով գրառումներ արեց Հայ առաքելական եկեղեցու և բարձրաստիճան հոգևորականների մասին։ Եկեղեցուն վերաբերող վիրավորական գրառումներ արեց նաև նրա կինը` Աննա Հակոբյանը։
Եկեղեցականների ու իշխող կուսակցության ներկայացուցիչների միջև «փոխհրաձգությունը» շարունակվում է մինչ օրս։