https://arm.sputniknews.ru/20250605/hhrd-haraberutjunnery-apdejti-kariq-unen-ghukasjany--anvtangutjan-hamakargi-masin-89766271.html
ՀՀ–ՌԴ հարաբերությունները «ափդեյթի» կարիք ունեն. Ղուկասյանը՝ անվտանգության համակարգի մասին
ՀՀ–ՌԴ հարաբերությունները «ափդեյթի» կարիք ունեն. Ղուկասյանը՝ անվտանգության համակարգի մասին
Sputnik Արմենիա
Քաղաքագետի կարծիքով՝ կուլիսային զրույցներում եվրաչինովնիկները ՀՀ իշխանություններին հասկացրել են, որ նախքան ԵՄ-ի հետ իրական մերձեցման կամ վիզային ռեժիմի... 05.06.2025, Sputnik Արմենիա
2025-06-05T22:58+0400
2025-06-05T22:58+0400
2025-06-05T22:58+0400
հայաստան
ռուսաստան
հայաստան-ռուսաստան համագործակցություն
գյումրու 102–րդ ռազմաբազա
եվրամիություն
անվտանգություն
շենգենյան վիզա
արման ղուկասյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0b/0b/82899265_0:0:1601:901_1920x0_80_0_0_07d4ab52916ac8fdf65d013360200fa2.jpg
ԵՐԵՎԱՆ, 5 հունիսի - Sputnik. Այսօր Հայաստանում բավարար ռեսուրսներ չկան թուրք-ադրբեջանական տանդեմին միայնակ դիմակայելու համար։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք է հայտնել քաղաքագետ Արման Ղուկասյանը։Նա հարց է բարձրացնում՝ Ռուսաստանի հետ հարաբերությունները փչացնող Հայաստանը ո՞ւմ հետ է այլընտրանքային կապեր հաստատել։ Եթե խոսքը Ֆրանսիայի մասին է, ապա ինչո՞ւ այն մինչ օրս այլընտրանք չի առաջարկել 102-րդ ռազմակայանին։«Ասենք հանեցիք 102-րդ բազան։ Տեղը ի՞նչ եք դնելու։ Եթե մի բան կոտրում ես, պիտի մի ուրիշ բան պատրաստ ունենաս։ Թե՞ մենք ուզում ենք ամեն ինչ ջարդել՝ եկեղեցին, դաշնակիցներին... Լավ, բա հետո՞։ ՆԱՏՕ-ն Թուրքիայի դեմ զորք պիտի մտցնի՞։ Թուրքիան ՆԱՏՕ–ի անդամ երկիր է։ Մոռացե՛ք, որ ՆԱՏՕ-ի երկրներն իրենց դաշնակցի դեմ բազա կբերեն-կդնեն։ Ինչո՞ւ։ Որովհետև ՆԱՏՕ-ի կանոնադրությամբ դա արգելված է։ Թողնենք այդ բոլոր ռոմանտիկ բաները` թե դե լավ, մեր «խաթր» Արևմուտքը Թուրքիայի հետ հարաբերությունները կվատացնի»,-ընդգծում է Ղուկասյանը։ՀՀ–ն մինչև 95% նվազեցրել է պաշտպանական ներկրումների կախվածությունը մեկ աղբյուրից. ՄիրզոյանՆրա խոսքով՝ ոչ ոք ոչինչ չի անում դիմացինի «սիրուն աչքերի» համար, պետք է հստակ հասկանալ, որ յուրաքանչյուր երկիր իր շահերից ելնելով է գործում և դադարել հուսալ, որ Եվրոպայում ինչ-որ մեկին հետաքրքրում են Հայաստանում մարդու իրավունքները։Ղուկասյանը հիշեցնում է, որ 2020-ին, երբ Արցախում ֆոսֆորային զենք էր կիրառվում, «միջազգային հանրությունը» սահմանափակվեց սոցցանցերում հայտարարություններով։ԵՄ–ին Հայաստանի անդամակցության գործընթացի մեկնարկի մասին օրենքը նա «բուտաֆորիկ» է անվանում։ Հայաստանը մինչ օրս ԵՄ-ին անդամակցելու հայտ չի ներկայացրել, ինչը նշանակում է, որ մեզ այնտեղ չեն սպասում: Ավելին` այդ թեմայով, Ղուկասյանի կարծիքով, արդեն իսկ Հայաստանի և Եվրամիության ներկայացուցիչների միջև ոչ պաշտոնական խոսակցություն է եղել, որի ընթացքում պաշտոնական Երևանին ակնարկել են, որ առաջին հերթին հայկական կողմը պետք է մի շարք պայմաններ կատարի, որոնց թվում է Ռուսաստանը տարածաշրջանից դուրս մղելը:«Հայաստանում օրենք ընդունեցին ԵՄ-ին անդամակցության գործընթաց սկսելու մասին։ Իսկ հետո մեր արտգործնախարարը հայտարարեց` մենք օրենքն ընդունեցինք, բայց վատ բան չմտածեք. մենք կոնկրետ բանակցություններ չենք վարում և հայտ չենք ներկայացրել։ Ի դեպ, որքան առաջ ենք գնում եվրաինտեգրման ճանապարհով, այնքան շենգենյան վիզա ստանալն ավելի է բարդանում։ Պետք է հեշտանար, բայց ավելի բարդացավ։ Այսինքն՝ Հայաստանին ասում են` դուք նախ ձեր հարցերը լուծեք, Ռուսաստանին դուրս հանեք, հետո կորոշենք` ինչ անել վիզաների հետ։ Թե չէ ԵՄ-ի ինչի՞ն է պետք այս ամենը»,-ասում է փորձագետը։Ղուկասյանի կարծիքով` որպեսզի հետագայում ևս ստիպված չլինենք հույսը դնել սոցիալական ցանցերում պաշտպանության, Մարս մոլորակի գոյություն չունեցող «բնակիչների» կամ արհեստական բանականության վրա, Հայաստանը պետք է մտածի «ափդեյթի»` հայ-ռուսական հարաբերությունների որոշակի ռեստարտի մասին։ԵԱՏՄ-ն և ԵՄ-ն անհամատեղելի են, ՀՀ նախագիծը երկրին ընտրության առաջ է կանգնեցնում. Օվերչուկ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0b/0b/82899265_83:0:1507:1068_1920x0_80_0_0_f2260716fa92f71674804685f5a8f035.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, ռուսաստան, հայաստան-ռուսաստան համագործակցություն, գյումրու 102–րդ ռազմաբազա, եվրամիություն, անվտանգություն, շենգենյան վիզա, արման ղուկասյան
հայաստան, ռուսաստան, հայաստան-ռուսաստան համագործակցություն, գյումրու 102–րդ ռազմաբազա, եվրամիություն, անվտանգություն, շենգենյան վիզա, արման ղուկասյան
ՀՀ–ՌԴ հարաբերությունները «ափդեյթի» կարիք ունեն. Ղուկասյանը՝ անվտանգության համակարգի մասին
Քաղաքագետի կարծիքով՝ կուլիսային զրույցներում եվրաչինովնիկները ՀՀ իշխանություններին հասկացրել են, որ նախքան ԵՄ-ի հետ իրական մերձեցման կամ վիզային ռեժիմի ազատականացման մասին խոսելը Երևանը պետք է կատարի մի շարք պայմաններ, որոնցից մեկը ՌԴ–ին տարածաշրջանից դուրս մղելն է:
ԵՐԵՎԱՆ, 5 հունիսի - Sputnik. Այսօր Հայաստանում բավարար ռեսուրսներ չկան թուրք-ադրբեջանական տանդեմին միայնակ դիմակայելու համար։
Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք է հայտնել քաղաքագետ Արման Ղուկասյանը։
«Պետք չէ ինքնախաբեությամբ զբաղվել։ Միևնույնն է, մեն-մենակ, առանց դաշնակիցների պայքարել հնարավոր չէ։ Իսրայելը որ Իսրայել է, էլի դաշնակիցներ ունի։ Այնքան խելացի է, որ ճիշտ է գծել խաղը և կարողանում է դաշնակիցների միջոցով շատ հարցեր լուծել։ Մենք փչացրել ենք Ռուսաստանի հետ հարաբերությունները, ասում ենք՝ վատն է, եկեք նրա հետ գործ չունենանք։ Որոշակի շրջանակներ կոչ են անում դուրս գալ ԵԱՏՄ-ից, ԵԱՀԿ-ից, դուրս բերել ռուսական բազան»,-նկատում է մեր զրուցակիցը։
Նա հարց է բարձրացնում՝ Ռուսաստանի հետ հարաբերությունները փչացնող Հայաստանը ո՞ւմ հետ է այլընտրանքային կապեր հաստատել։ Եթե խոսքը Ֆրանսիայի մասին է, ապա ինչո՞ւ այն մինչ օրս այլընտրանք չի առաջարկել 102-րդ ռազմակայանին։
«Ասենք հանեցիք 102-րդ բազան։ Տեղը ի՞նչ եք դնելու։ Եթե մի բան կոտրում ես, պիտի մի ուրիշ բան պատրաստ ունենաս։ Թե՞ մենք ուզում ենք ամեն ինչ ջարդել՝ եկեղեցին, դաշնակիցներին... Լավ, բա հետո՞։ ՆԱՏՕ-ն Թուրքիայի դեմ զորք պիտի մտցնի՞։ Թուրքիան ՆԱՏՕ–ի անդամ երկիր է։ Մոռացե՛ք, որ ՆԱՏՕ-ի երկրներն իրենց դաշնակցի դեմ բազա կբերեն-կդնեն։ Ինչո՞ւ։ Որովհետև ՆԱՏՕ-ի կանոնադրությամբ դա արգելված է։ Թողնենք այդ բոլոր ռոմանտիկ բաները` թե դե լավ, մեր «խաթր» Արևմուտքը Թուրքիայի հետ հարաբերությունները կվատացնի»,-ընդգծում է Ղուկասյանը։
Նրա խոսքով՝ ոչ ոք ոչինչ չի անում դիմացինի «սիրուն աչքերի» համար, պետք է հստակ հասկանալ, որ յուրաքանչյուր երկիր իր շահերից ելնելով է գործում և դադարել հուսալ, որ Եվրոպայում ինչ-որ մեկին հետաքրքրում են Հայաստանում մարդու իրավունքները։
Ղուկասյանը հիշեցնում է, որ 2020-ին, երբ Արցախում ֆոսֆորային զենք էր կիրառվում, «միջազգային հանրությունը» սահմանափակվեց սոցցանցերում հայտարարություններով։
«Հիմա ու՞մ է պետք, որ Հայաստանն այստեղ լինի, գոյություն ունենա ընդդեմ այդ հակառակորդների, որոնք կան։ Ես նկատի չունեմ այն, որ մեզ որպես զենք կօգտագործեն ինչ-որ մեկի դեմ։ Գետնի վրա հստակ ցուցիչներ կան՝ ում ռազմակայանն է և ինչ նպատակով է այստեղ ներկայացված։ Մտածեք՝ ինչու է այն Ռուսաստանինը, ոչ թե Ֆրանսիայինը»,-նշում է քաղաքագետը։
ԵՄ–ին Հայաստանի անդամակցության գործընթացի մեկնարկի մասին օրենքը նա «բուտաֆորիկ» է անվանում։ Հայաստանը մինչ օրս ԵՄ-ին անդամակցելու հայտ չի ներկայացրել, ինչը նշանակում է, որ մեզ այնտեղ չեն սպասում: Ավելին` այդ թեմայով, Ղուկասյանի կարծիքով, արդեն իսկ Հայաստանի և Եվրամիության ներկայացուցիչների միջև ոչ պաշտոնական խոսակցություն է եղել, որի ընթացքում պաշտոնական Երևանին ակնարկել են, որ առաջին հերթին հայկական կողմը պետք է մի շարք պայմաններ կատարի, որոնց թվում է Ռուսաստանը տարածաշրջանից դուրս մղելը:
«Հայաստանում
օրենք ընդունեցին ԵՄ-ին անդամակցության գործընթաց սկսելու մասին։ Իսկ հետո մեր արտգործնախարարը հայտարարեց` մենք օրենքն ընդունեցինք, բայց վատ բան չմտածեք. մենք
կոնկրետ բանակցություններ չենք վարում և հայտ չենք ներկայացրել։ Ի դեպ, որքան առաջ ենք գնում եվրաինտեգրման ճանապարհով, այնքան շենգենյան վիզա ստանալն ավելի է բարդանում։ Պետք է հեշտանար, բայց ավելի բարդացավ։ Այսինքն՝ Հայաստանին ասում են` դուք նախ ձեր հարցերը լուծեք, Ռուսաստանին դուրս հանեք, հետո կորոշենք` ինչ անել վիզաների հետ։ Թե չէ ԵՄ-ի ինչի՞ն է պետք այս ամենը»,-ասում է փորձագետը։
Ղուկասյանի կարծիքով` որպեսզի հետագայում ևս ստիպված չլինենք հույսը դնել սոցիալական ցանցերում պաշտպանության, Մարս մոլորակի գոյություն չունեցող «բնակիչների» կամ արհեստական բանականության վրա, Հայաստանը պետք է մտածի «ափդեյթի»` հայ-ռուսական հարաբերությունների որոշակի ռեստարտի մասին։