https://arm.sputniknews.ru/20250521/hhn-em-andamakcutjan-hajt-chi-nerkajacrel-banakcutjunner-chen-varvum-ararat-mirzvojan-89186242.html
ՀՀ–ն ԵՄ անդամակցության հայտ չի ներկայացրել, բանակցություններ չեն վարվում. Արարատ Միրզոյան
ՀՀ–ն ԵՄ անդամակցության հայտ չի ներկայացրել, բանակցություններ չեն վարվում. Արարատ Միրզոյան
Sputnik Արմենիա
ՀՀ արտգործնախարարը նշեց, որ հարցը տեղին չէ։ 21.05.2025, Sputnik Արմենիա
2025-05-21T14:15+0400
2025-05-21T14:15+0400
2025-05-21T14:18+0400
հայաստան
եվրամիություն
արարատ միրզոյան
ռուսաստան
եվրասիական տնտեսական միություն (եատմ)
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/05/15/89180512_0:0:1492:839_1920x0_80_0_0_b9dbe97b1a0ff0c9d7b5ca54dba60a33.jpg
ԵՐԵՎԱՆ, 21 մայիսի – Sputnik. Հայաստանը Եվրամիությանն անդամակցելու հայտ չի ներկայացրել, և այդ ուղղությամբ բանակցություններ չեն վարվում։ ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանն այս հայտարարությունն արեց ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ ասուլիսի ժամանակ` պատասխանելով ռուս լրագրողի հարցին։Լրագրողը նշեց` պաշտոնական Երևանը հայտարարել է, որ ձգտում է ԵՄ անդամակցության, որը բավականին թշնամաբար է վերաբերում ՌԴ–ին, ՀՀ առևտրաշրջանառությունը հիմնականում ՌԴ–ի ու ԵԱՏՄ–ի հետ է, այդ դեպքում ինչպե՞ս է ՀՀ–ն պատրաստվում համատեղել ԵԱՏՄ–ն և ԵՄ ինտեգրումը։Հիշեցնենք` հունվարի 9-ին ՀՀ կառավարությունը հավանություն տվեց արևմտամետ ուժերի օրենսդրական նախաձեռնությանը՝ ԵՄ անդամակցության գործընթացի մեկնարկին։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ որոշումը բառի բուն իմաստով ԵՄ անդամակցություն չի նշանակում. անդամակցության հարցը պետք է որոշվի հանրաքվեով, մինչ այդ Հայաստանը դեռ որոշակի գործողությունների ճանապարհային քարտեզ պետք է մշակի։ Ավելի ուշ նա հայտարարեց, որ Հայաստանն իրեն վատ չի զգում ԵԱՏՄ-ում, շահագրգռված է Իրանի հետ մեր հարաբերությունները խորացնելու և զարգացնելու հարցում, սակայն մյուս կողմից չի կարող չնկատել ժողովրդի առնվազն որոշակի ու շատ շոշափելի հատվածների ձգտումները` ՀՀ ապագայի համար ձևավորել ընտրանքներ։Մեկնաբանելով Հայաստանի կառավարության որոշումը՝ Կրեմլում հայտարարեցին, որ անհնար է միաժամանակ լինել Եվրասիական տնտեսական միության և ԵՄ անդամ: ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարեց, որ Եվրամիությունն ու Եվրասիական տնտեսական միությունը (ԵԱՏՄ) անհամատեղելի են, Ռուսաստանը օրինագծի քննարկումը դիտարկում է որպես ԵԱՏՄ-ից դուրս գալու սկիզբ, և Հայաստանի որոշումը նա համեմատեց «Տիտանիկի» տոմս գնելու հետ։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/05/15/89180512_0:0:1328:995_1920x0_80_0_0_7fe002ec540fa300b4d07d674949755f.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, եվրամիություն, արարատ միրզոյան, ռուսաստան, եվրասիական տնտեսական միություն (եատմ)
հայաստան, եվրամիություն, արարատ միրզոյան, ռուսաստան, եվրասիական տնտեսական միություն (եատմ)
ՀՀ–ն ԵՄ անդամակցության հայտ չի ներկայացրել, բանակցություններ չեն վարվում. Արարատ Միրզոյան
14:15 21.05.2025 (Թարմացված է: 14:18 21.05.2025) ՀՀ արտգործնախարարը նշեց, որ հարցը տեղին չէ։
ԵՐԵՎԱՆ, 21 մայիսի – Sputnik. Հայաստանը Եվրամիությանն անդամակցելու հայտ չի ներկայացրել, և այդ ուղղությամբ բանակցություններ չեն վարվում։ ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանն այս հայտարարությունն արեց ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ ասուլիսի ժամանակ` պատասխանելով ռուս լրագրողի հարցին։
Լրագրողը նշեց` պաշտոնական Երևանը հայտարարել է, որ ձգտում է ԵՄ անդամակցության, որը բավականին թշնամաբար է վերաբերում ՌԴ–ին, ՀՀ առևտրաշրջանառությունը հիմնականում ՌԴ–ի ու ԵԱՏՄ–ի հետ է, այդ դեպքում ինչպե՞ս է ՀՀ–ն պատրաստվում համատեղել ԵԱՏՄ–ն և ԵՄ ինտեգրումը։
«ՀՀ–ն ԵՄ անդամակցության հայտ չի ներկայացրել, այդ ուղղությամբ բանակցություններ չեն վարվում, հետևաբար հարցը, որ կարող էր ծագել նման զարգացումների պարագայում, տեղին չէ ու չեմ կարող դատողություններ անել»,– հայտարարեց Միրզոյանը։
Հիշեցնենք` հունվարի 9-ին
ՀՀ կառավարությունը հավանություն տվեց արևմտամետ ուժերի օրենսդրական նախաձեռնությանը՝ ԵՄ անդամակցության գործընթացի մեկնարկին։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ որոշումը բառի բուն իմաստով ԵՄ անդամակցություն չի նշանակում. անդամակցության հարցը պետք է որոշվի հանրաքվեով, մինչ այդ Հայաստանը դեռ որոշակի գործողությունների ճանապարհային քարտեզ պետք է մշակի։ Ավելի ուշ նա
հայտարարեց, որ Հայաստանն իրեն վատ չի զգում ԵԱՏՄ-ում, շահագրգռված է Իրանի հետ մեր հարաբերությունները խորացնելու և զարգացնելու հարցում, սակայն մյուս կողմից չի կարող չնկատել ժողովրդի առնվազն որոշակի ու շատ շոշափելի հատվածների ձգտումները` ՀՀ ապագայի համար ձևավորել ընտրանքներ։
Մեկնաբանելով Հայաստանի կառավարության որոշումը՝ Կրեմլում հայտարարեցին, որ անհնար է միաժամանակ լինել Եվրասիական տնտեսական միության և ԵՄ անդամ: ՌԴ փոխվարչապետ
Ալեքսեյ Օվերչուկը հայտարարեց, որ Եվրամիությունն ու Եվրասիական տնտեսական միությունը (ԵԱՏՄ) անհամատեղելի են, Ռուսաստանը օրինագծի քննարկումը դիտարկում է որպես ԵԱՏՄ-ից դուրս գալու սկիզբ, և Հայաստանի որոշումը նա համեմատեց «Տիտանիկի» տոմս գնելու հետ։