https://arm.sputniknews.ru/20250520/hhn-minchev-95-nvazecrel-e-pashtpanakan-nerkrumneri-kakhvatsutjuny-mek-aghbjuric-mirzvojan-89149005.html
ՀՀ–ն մինչև 95% նվազեցրել է պաշտպանական ներկրումների կախվածությունը մեկ աղբյուրից. Միրզոյան
ՀՀ–ն մինչև 95% նվազեցրել է պաշտպանական ներկրումների կախվածությունը մեկ աղբյուրից. Միրզոյան
Sputnik Արմենիա
ՀՀ ԱԳ նախարարը հայտարարել է, որ Հայաստանը համարձակ քայլեր է ձեռնարկել իր գործընկերային հարաբերությունները դիվերսիֆիկացնելու ուղղությամբ։ 20.05.2025, Sputnik Արմենիա
2025-05-20T18:36+0400
2025-05-20T18:36+0400
2025-05-20T18:36+0400
արարատ միրզոյան
հայաստան
ադրբեջան
խաղաղության պայմանագիր
եվրոպա
եվրամիություն
դեսպան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/05/14/89149651_0:114:2200:1352_1920x0_80_0_0_827fad77f51e08c79c7d713c0a2a4082.jpg
ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի – Sputnik. Հայաստանը կատարել է անշրջելի ընտրություն՝ դեպի ժողովրդավարություն, դեպի խաղաղություն, դեպի Եվրոպա։ Այդ մասին այսօր ԵՄ Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի դեսպանների տարածաշրջանային հավաքի մեկնարկին իր ելույթի ժամանակ ասել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը: Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը։«Մենք կանգնած ենք վճռական պահի առջև։ Մենք վստահ ենք, որ այս վճռական քայլերին մեր եվրոպացի գործընկերները կպատասխանեն նույնքան համարձակ և ռազմավարական ներգրավվածությամբ՝ ամրապնդելով իսկապես փոխադարձ և վերափոխող գործընկերությունը։ Այդպիսով, մենք ձգտում ենք ոչ միայն աջակցության, այլև գործընկերության, ոչ միայն խրախուսանքի, այլև կայուն ներգրավվածության: Միասին մենք կարող ենք ցույց տալ, որ ավելի ու ավելի տրոհված աշխարհում սկզբունքային, համախոհ գործընկերությունները դեռևս կարևոր են»,– ասել է Միրզոյանը:Նա ընդգծել է, որ Հայաստանը համարձակ քայլեր է ձեռնարկել իր գործընկերային հարաբերությունները դիվերսիֆիկացնելու ուղղությամբ։ Այս համատեքստում նախարարը նշել է ԱՄՆ հետ համապարփակ Ռազմավարական գործընկերության կանոնակարգի ստորագրումը, ինչպես նաև նշանակալից է համարել ՀՀ իշխանությունների կողմից ակտիվ քայլերի ձեռնարկումը ԵՄ անդամ պետությունների հետ ռազմավարական գործընկերության ընդլայնման ուղղությամբ։Նա անդրադարձել է նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրմանը` նշելով, որ ՀՀ իշխանությունները հետևողականորեն ձգտում են Ադրբեջանի հետ համապարփակ և ինստիտուցիոնալացված խաղաղության հաստատման։«Մինչդեռ դեռևս պարզ չէ` արդյո՞ք Ադրբեջանն ունի անկեղծ մտահոգություններ, թե՞ արհեստականորեն ձգձգում է գործընթացը, բայց փաստն այն է, որ երկու երկրների միջև համաձայնեցված Խաղաղության պայմանագիրը դեռ չի ստորագրվել»,– նշել է ԱԳ նախարարը։Նա կոչ է արել եվրոպացի գործընկերներին ակտիվացնել իրենց աջակցությունն այս գործընթացին՝ ակնկալելով, որ նրանք հետևողականորեն կընդգծեն Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի անհապաղ ստորագրման անհրաժեշտությունը թե՛ Բաքվի հետ իրենց ուղղակի շփումներում, թե՛ իրենց հրապարակային հայտարարություններում։
ադրբեջան
եվրոպա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/05/14/89149651_123:0:2078:1466_1920x0_80_0_0_4fdb838ce61d3ba8c482b298554f9fda.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արարատ միրզոյան, հայաստան, ադրբեջան, խաղաղության պայմանագիր, եվրոպա, եվրամիություն, դեսպան
արարատ միրզոյան, հայաստան, ադրբեջան, խաղաղության պայմանագիր, եվրոպա, եվրամիություն, դեսպան
ՀՀ–ն մինչև 95% նվազեցրել է պաշտպանական ներկրումների կախվածությունը մեկ աղբյուրից. Միրզոյան
ՀՀ ԱԳ նախարարը հայտարարել է, որ Հայաստանը համարձակ քայլեր է ձեռնարկել իր գործընկերային հարաբերությունները դիվերսիֆիկացնելու ուղղությամբ։
ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի – Sputnik. Հայաստանը կատարել է անշրջելի ընտրություն՝ դեպի ժողովրդավարություն, դեպի խաղաղություն, դեպի Եվրոպա։ Այդ մասին այսօր ԵՄ Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի դեսպանների տարածաշրջանային հավաքի մեկնարկին իր ելույթի ժամանակ ասել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը: Տեղեկությունը հայտնում է
ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը։
«Մենք կանգնած ենք վճռական պահի առջև։ Մենք վստահ ենք, որ այս վճռական քայլերին մեր եվրոպացի գործընկերները կպատասխանեն նույնքան համարձակ և ռազմավարական ներգրավվածությամբ՝ ամրապնդելով իսկապես փոխադարձ և վերափոխող գործընկերությունը։ Այդպիսով, մենք ձգտում ենք ոչ միայն աջակցության, այլև գործընկերության, ոչ միայն խրախուսանքի, այլև կայուն ներգրավվածության: Միասին մենք կարող ենք ցույց տալ, որ ավելի ու ավելի տրոհված աշխարհում սկզբունքային, համախոհ գործընկերությունները դեռևս կարևոր են»,– ասել է Միրզոյանը:
Նա ընդգծել է, որ Հայաստանը համարձակ քայլեր է ձեռնարկել իր գործընկերային հարաբերությունները դիվերսիֆիկացնելու ուղղությամբ։ Այս համատեքստում նախարարը նշել է ԱՄՆ հետ համապարփակ Ռազմավարական գործընկերության կանոնակարգի ստորագրումը, ինչպես նաև նշանակալից է համարել ՀՀ իշխանությունների կողմից ակտիվ քայլերի ձեռնարկումը ԵՄ անդամ պետությունների հետ ռազմավարական գործընկերության ընդլայնման ուղղությամբ։
«Հայաստանը մինչև 95% նվազեցրել է պաշտպանական ներկրումների կախվածությունը մեկ աղբյուրից: Զուգահեռաբար, մեր կառավարությունը կարողացել է ավելի ինքնուրույն իրականացնել սահմանային վերահսկողություն, ինչպես նաև դիտարկել էներգետիկ անկախությունն ապահովող այլընտրանքային ուղիներ՝ ներառյալ ատոմային և վերականգնվող էներգիայի ոլորտներում»,– հայտարարել է Միրզոյանը։
Նա անդրադարձել է նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրմանը` նշելով, որ ՀՀ իշխանությունները հետևողականորեն ձգտում են Ադրբեջանի հետ համապարփակ և ինստիտուցիոնալացված խաղաղության հաստատման։
«Մինչդեռ դեռևս պարզ չէ` արդյո՞ք Ադրբեջանն ունի անկեղծ մտահոգություններ, թե՞ արհեստականորեն ձգձգում է գործընթացը, բայց փաստն այն է, որ երկու երկրների միջև համաձայնեցված Խաղաղության պայմանագիրը դեռ չի ստորագրվել»,– նշել է ԱԳ նախարարը։
Նա կոչ է արել եվրոպացի գործընկերներին ակտիվացնել իրենց աջակցությունն այս գործընթացին՝ ակնկալելով, որ նրանք հետևողականորեն կընդգծեն Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի անհապաղ ստորագրման անհրաժեշտությունը թե՛ Բաքվի հետ իրենց ուղղակի շփումներում, թե՛ իրենց հրապարակային հայտարարություններում։