https://arm.sputniknews.ru/20250603/erevanum-ereq-mankapartezneri-shinararutjuny-dadarecvats-e-kan-qreakan-gvortser-kvostanjan-89668834.html
Երևանում երեք մանկապարտեզների շինարարությունը դադարեցված է, կան քրեական գործեր. Կոստանյան
Երևանում երեք մանկապարտեզների շինարարությունը դադարեցված է, կան քրեական գործեր. Կոստանյան
Sputnik Արմենիա
Եվս մեկ մանկապարտեզի առնչությամբ Երևանի քաղաքապետարանի վերահսկողության վարչության կողմից իրականացվում են համապատասխան աշխատանքներ։ 03.06.2025, Sputnik Արմենիա
2025-06-03T13:04+0400
2025-06-03T13:04+0400
2025-06-03T13:33+0400
հայկ կոստանյան
մանկապարտեզ
շինարարություն
չարաշահում
քրեական գործ
https://cdn.am.sputniknews.ru/img/1787/15/17871580_0:0:1600:901_1920x0_80_0_0_aa23ccfcd3c4d8d477bfd023f17a4702.jpg
ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի – Sputnik․ Երևանի քաղաքապետարանի կողմից կառուցվող մանկապարտեզներից երեքի առնչությամբ քրեական վարույթներ են հարուցվել։ Այս մասին ասուլիսում հայտարարեց Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ ԿոստանյանըՆա նաև հավելեց, որ ևս մեկ մանկապարտեզի առնչությամբ Երևանի քաղաքապետարանի վերահսկողության վարչության կողմից իրականացվում են համապատասխան աշխատանքներ։Հիշեցնենք` մանկապարտեզների թեման վերջին շրջանում մեծ աղմուկ բարձրացրեց` դառնալով Նոր Նորքի թաղապետ Տիգրան Տեր–Մարգարյանի հրաժարականի պատճառ։Ամեն ինչ սկսվեց նրանից, որ ակտիվիստ Արթուր Չախոյանը Տիգրան Տեր–Մարգարյանին ցանկանում էր հանդիպել Նոր Նորք վարչական շրջանում աղմուկ հանած մանկապարտեզի և խաղահրապարակի կառուցման թեմայով։Գայի պողոտա 46 հասցեում մոտ 2000 քմ տարածքում նախատեսվում է 16– հարկանի, 4 մուտքով շենք կառուցել։ Ներկայում այդ տարածքում անմխիթար վիճակում գտնվող մանկական խաղահրապարակ է։ Մոտակայքում կա երաժշտական դպրոց, 2 մանկապարտեզ, ու հենց այդ մասով է անցնում ճանապարհը դեպի Գայի պողոտա 46։Ապրիլի 30-ին Նոր Նորքի թաղապետարանում ծեծկռտուք եղավ ակտիվիստ Արթուր Չախոյանի ու թաղապետարանի աշխատակիցների միջև, որին մասնակցեց նաև թաղապետ, «Հանրապետություն» կուսակցության անդամ Տիգրան Տեր–Մարգարյանը։Նոր Նորքի թաղապետարանում ծեծկռտուքից հետո 6 անձ է ձերբակալվել։ Տեղի ունեցած միջադեպի գործով նախաձեռնվել է քրեական վարույթ, որով թաղապետն ու ևս 3 աշխատակիցներ անցնում են ֆիզիկական բռնության հոդվածով, իսկ Արթուր Չախոյանն ու Երևանի ավագանու Մեսրոպ Մանուկյանը՝ խուլիգանության։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1787/15/17871580_0:0:1424:1067_1920x0_80_0_0_0ad525a4e589ffb8afce65f0a02c2a91.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայկ կոստանյան, մանկապարտեզ, շինարարություն, չարաշահում, քրեական գործ
հայկ կոստանյան, մանկապարտեզ, շինարարություն, չարաշահում, քրեական գործ
Երևանում երեք մանկապարտեզների շինարարությունը դադարեցված է, կան քրեական գործեր. Կոստանյան
13:04 03.06.2025 (Թարմացված է: 13:33 03.06.2025) Եվս մեկ մանկապարտեզի առնչությամբ Երևանի քաղաքապետարանի վերահսկողության վարչության կողմից իրականացվում են համապատասխան աշխատանքներ։
ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի – Sputnik․ Երևանի քաղաքապետարանի կողմից կառուցվող մանկապարտեզներից երեքի առնչությամբ քրեական վարույթներ են հարուցվել։ Այս մասին ասուլիսում հայտարարեց Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը
«Դրանք 137, 147 և 109 մանկապարտեզներն են։ Իրավապահ տարբեր մարմինների կողմից քրեական գործեր են կազմվել։ Կա մեկ մանկապարտեզ, որի խնդիրները Երևանի քաղաքապետարանը ֆիքսել էր, մեր վերահսկողության վարչությունն այս պահին այդ մանկապարտեզի շինարարական աշխատանքների փաստաթղթերի վերաբերյալ ուսումնասիրություններ է իրականացնում։ Այս պահին երեք մանկապարտեզ կա, որոնց շինարարությունը դադարեցված է, կան քրեական գործեր»,- ասաց Կոստանյանը։
Նա նաև հավելեց, որ ևս մեկ մանկապարտեզի առնչությամբ Երևանի քաղաքապետարանի վերահսկողության վարչության կողմից իրականացվում են համապատասխան աշխատանքներ։
Հիշեցնենք` մանկապարտեզների թեման վերջին շրջանում մեծ աղմուկ բարձրացրեց` դառնալով
Նոր Նորքի թաղապետ Տիգրան Տեր–Մարգարյանի հրաժարականի պատճառ։
Ամեն ինչ սկսվեց նրանից, որ ակտիվիստ Արթուր Չախոյանը Տիգրան Տեր–Մարգարյանին ցանկանում էր հանդիպել Նոր Նորք վարչական շրջանում աղմուկ հանած մանկապարտեզի և խաղահրապարակի կառուցման թեմայով։
Գայի պողոտա 46 հասցեում մոտ 2000 քմ տարածքում նախատեսվում է 16– հարկանի, 4 մուտքով շենք կառուցել։ Ներկայում այդ տարածքում անմխիթար վիճակում գտնվող մանկական խաղահրապարակ է։ Մոտակայքում կա երաժշտական դպրոց, 2 մանկապարտեզ, ու հենց այդ մասով է անցնում ճանապարհը դեպի Գայի պողոտա 46։
Ապրիլի 30-ին Նոր Նորքի թաղապետարանում
ծեծկռտուք եղավ ակտիվիստ Արթուր Չախոյանի ու թաղապետարանի աշխատակիցների միջև, որին մասնակցեց նաև թաղապետ, «Հանրապետություն» կուսակցության անդամ Տիգրան Տեր–Մարգարյանը։
Նոր Նորքի թաղապետարանում ծեծկռտուքից հետո
6 անձ է ձերբակալվել։ Տեղի ունեցած միջադեպի գործով
նախաձեռնվել է քրեական վարույթ, որով
թաղապետն ու ևս 3 աշխատակիցներ անցնում են ֆիզիկական բռնության հոդվածով, իսկ
Արթուր Չախոյանն ու Երևանի ավագանու Մեսրոպ Մանուկյանը՝ խուլիգանության։