https://arm.sputniknews.ru/20250515/nvor-nvorqi-taghapety-hrazharakan-e-tvel-zlm-88948835.html
Նոր Նորքի թաղապետը հրաժարական է տվել. ԶԼՄ
Նոր Նորքի թաղապետը հրաժարական է տվել. ԶԼՄ
Sputnik Արմենիա
Լրատվամիջոցների տեղեկությունների համաձայն` նա արդեն հրաժեշտ է տվել աշխատակազմին։ 15.05.2025, Sputnik Արմենիա
2025-05-15T10:31+0400
2025-05-15T10:31+0400
2025-05-15T10:42+0400
հայաստան
երևան
նոր նորք
նոր նորքի թաղապետարան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/05/02/88540849_0:64:960:604_1920x0_80_0_0_74c34ecdf694f91635ee10fb9acde1ea.jpg
ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի – Sputnik. Երևանի Նոր Նորք վարչական շրջանի թաղապետ Տիգրան Տեր-Մարգարյանը հրաժարական է ներկայացրել և հեռացել պաշտոնից։ Տեղեկությունը հայտնում է ArmLur.am–ը։Լուրը ճշտելու համար Sputnik Արմենիան կապ հաստատեց Տիգրան Տեր-Մարգարյանի հետ։ Հիշեցնենք՝ ապրիլի 30-ին Նոր Նորքի թաղապետ Տիգրան Տեր–Մարգարյանն ու թաղապետարանի աշխատակիցները ծեծեցին ակտիվիստ Արթուր Չախոյանին։ Վնասվածքներ ստացած Չախոյանը ձերբակալվեց, ապա ոստիկանության բաժանմունքից տեղափոխվեց հիվանդանոց։ Ավելի ուշ նա ազատ արձակվեց։ Միջադեպը տեղի ունեցավ այն բանից հետո, երբ Չախոյանը հայտարարեց, որ կոռուպցիոն սխեմա է բացահայտել՝ կապված մանկապարտեզի կառուցման հետ:Նոր Նորքի թաղապետարանում ծեծկռտուքից հետո քրեական վարույթ նախաձեռնվեց, որով թաղապետն ու ևս 3 աշխատակիցներ անցնում են ֆիզիկական բռնության հոդվածով, իսկ Արթուր Չախոյանն ու Երևանի ավագանու անդամ Մեսրոպ Մանուկյանը՝ խուլիգանության։Մայիսի 5–ին քաղաքապետ Տիգրան Ավինյանը թաղապետարանում տեղի ունեցած ծեծկռտուքը որակեց սադրանքի հետևանք, Նոր Նորքի թաղապետը ներողություն խնդրեց քաղաքապետից ու հանրությունից։ Մայիսի 7-ին ԱԺ-ում վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ հայտարարեց՝ կատարվածից պետք է բխեն հետևանքներ։ՔԿ–ն 2023 թվականից ուսումնասիրում է բլոգեր Չախոյանի ներկայացրած «գրդոնած» մանկապարտեզը
երևան
նոր նորք
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/05/02/88540849_107:0:960:640_1920x0_80_0_0_a36c098d869b330b9b9914722e1edd58.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, երևան, նոր նորք, նոր նորքի թաղապետարան
հայաստան, երևան, նոր նորք, նոր նորքի թաղապետարան
Նոր Նորքի թաղապետը հրաժարական է տվել. ԶԼՄ
10:31 15.05.2025 (Թարմացված է: 10:42 15.05.2025) Լրատվամիջոցների տեղեկությունների համաձայն` նա արդեն հրաժեշտ է տվել աշխատակազմին։
ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի – Sputnik. Երևանի Նոր Նորք վարչական շրջանի թաղապետ Տիգրան Տեր-Մարգարյանը հրաժարական է ներկայացրել և հեռացել պաշտոնից։ Տեղեկությունը հայտնում է
ArmLur.am–ը։
«Առավոտյան նա եկել է վարչական շրջանի թաղապետարան և աշխատակիցներին հրաժեշտ է տվել»,– գրում է լրատվամիջոցը։
Լուրը ճշտելու համար
Sputnik Արմենիան կապ հաստատեց Տիգրան Տեր-Մարգարյանի հետ։
«Եթե հրաժարական տալու լինեմ, ինքս պաշտոնապես կհայտարարեմ այդ մասին»,– պատասխանեց նա։
Հիշեցնենք՝ ապրիլի 30-ին Նոր Նորքի թաղապետ Տիգրան Տեր–Մարգարյանն ու թաղապետարանի աշխատակիցները
ծեծեցին ակտիվիստ Արթուր Չախոյանին։ Վնասվածքներ ստացած Չախոյանը ձերբակալվեց, ապա ոստիկանության բաժանմունքից տեղափոխվեց հիվանդանոց։ Ավելի ուշ նա ազատ արձակվեց։ Միջադեպը տեղի ունեցավ այն բանից հետո, երբ Չախոյանը հայտարարեց, որ կոռուպցիոն սխեմա է բացահայտել՝ կապված մանկապարտեզի կառուցման հետ:
Նոր Նորքի թաղապետարանում ծեծկռտուքից հետո
քրեական վարույթ նախաձեռնվեց, որով թաղապետն ու ևս 3 աշխատակիցներ անցնում են ֆիզիկական բռնության հոդվածով, իսկ Արթուր Չախոյանն ու Երևանի ավագանու անդամ Մեսրոպ Մանուկյանը՝ խուլիգանության։
Մայիսի 5–ին քաղաքապետ Տիգրան Ավինյանը թաղապետարանում տեղի ունեցած ծեծկռտուքը
որակեց սադրանքի հետևանք, Նոր Նորքի թաղապետը ներողություն խնդրեց քաղաքապետից ու հանրությունից։ Մայիսի 7-ին ԱԺ-ում վարչապետ
Նիկոլ Փաշինյանն էլ հայտարարեց՝ կատարվածից պետք է բխեն հետևանքներ։