00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:28
30 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
54 ր
Ուղիղ եթեր
11:00
3 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:26
6 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
09:33
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Լեզվակռվից մինչև դեղին քարտ. էթիկայի հանձնաժողովի ստեղծումը թեժ քննարկման վերաճեց ԱԺ–ում

© Sputnik / Aram NersesyanԱԺ նիստերի դահլիճ. արխիվային լուսանկար
ԱԺ նիստերի դահլիճ. արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 06.05.2025
Բաժանորդագրվել
Թագուհի Թովմասյանը նշեց, որ ժամանակավոր հանձնաժողովը կունենա 5 անդամ, գործունեության ժամկետը` մինչև 2 ամիս, նպատակը` ՔՊ–ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի վարքի վերաբերյալ տալ եզրակացություն և հետագայում բացառել նման վարքագծի կրկնությունը։
ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի – Sputnik. Չի կարելի լրագրողների հետ վարվել անհարգալից և խոսքի ազատությանն ուղղված սահմանափակումներ կիրառել։ Այս մասին ԱԺ–ում հայտարարեց անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանը։
Նա ներկայացրեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի վարքագծի վերաբերյալ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների ներկայացրած` պատգամավորական էթիկայի հարցերով հանձնաժողով ստեղծելու մասին ԱԺ որոշման նախագիծը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ մարտի 20-ին ԱԺ–ում, երբ լրագրողները մոտեցան Անդրանիկ Քոչարյանին, նա լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանին հորդորեց մի քիչ այն կողմ կանգնել։ «Դուք ինձ միշտ խանգարում եք»,– ասաց պատգամավորը։ Ջեբեջյանը զարմացավ. «Պարոն Քոչարյան, էս ի՞նչ բան է»։ ՔՊ–ականը նշեց. «Ես առաջնորդվում եմ հոգևորականի այն առաջարկով, որ Ձեզ արեց՝ մաքրեք ձեր շրթունքները»։ Այս միջադեպից հետո հայտնի դարձավ, որ լրագրողը ստորագրահավաք է կազմակերպել` դիմելով ԱԺ խմբակցություններին` ձևավորելու էթիկայի հարցերով ժամանակավոր հանձնաժողով և քննելու Քոչարյանի վիրավորական վարքագիծը։
Թագուհի Թովմասյանը նշեց, որ ժամանակավոր հանձնաժողովը կունենա 5 անդամ, գործունեության ժամկետը` մինչև 2 ամիս, նպատակը` Քոչարյանի վարքի վերաբերյալ տալ եզրակացություն և հետագայում բացառել նման վարքագծի կրկնությունը։
«Ադրանիկ Քոչարյանը ԱԺ միջանցքում խտրական վերաբերմունք է դրսևորել լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանի նկատմամբ` նրան ասելով` շուրթերդ մաքրի, ապա արգելել կանգնել իր կողքին` ասելով` դուք լրագրող չեք։ Չի կարելի լրագրողների հետ վարվել անհարգալից և խոսքի ազատությանն ուղղված սահմանափակումներ կիրառել»,– հայտարարեց Թովմասյանը։
Ըստ նրա` Քոչարյանն ընդամենը պետք է ներողություն խնդրեր, ու այս հարցը հեշտ կփակվեր։
Թովմասյանի այս և մի շարք այլ մտքերից հետո լեզվակռիվ տեղի ունեցավ նրա և ՔՊ պատգամավոր Վահագն Ալեքսանյանի միջև։ ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանն անջատեց Թովմասյանի խոսափողը։
«Դուք չեք խմբագրելու ինձ, դուք նիստ նախագահող եք, դուք իմ խմբագիրը չեք»,– հայտարարեց Թոմասյանը։
Արշակյանը կրկին անջատեց նրա խոսափողը` ասելով. «Մի հատ անջատե՛ք տիկին Թովմասյանի խոսափողը, քանի որ նա չի կարողանում լռել ու լսել։ Դուք լսելու հետ կապված պրոբլեմ ունեք, դուք չեք կարողանում լսել։ Զերծ մնացեք պատգամավորների հասցեին վիրավորական արտահայտություններից և Ձեր խոսքերը չափավորեք»։
Դրանից հետո ելույթ ունեցավ Անդրանիկ Քոչարյանը` հայտարարելով, թե իր խոսքերը սխալ են հասկացել. ինքն ընդամենը խոսքի մաքրության մասին է ասել։
«Երբ որ ինձ մեղադրում եք, մեղադրեք հստակ` ես ինչ եմ ասել, ու դուք ինչ եք հասկացել։ Այդ օրը պարզապես ճեպազրույցի ժամանակ Հռիփսիմե Ջեբեջյանը մոտեցավ և փորձեց ձախ կողմից ներխուժել այդ աշխատանքի մեջ, որը ես թույլ չտվեցի։ Մոնիթորինգ արեք ու կտեսնեք, որ ամենից շատ հարցազրույց տված պատգամավորներից մեկն եմ։ Ու ասել, թե ես լրագրողներին ճնշել եմ… բա, ինչո՞ւ են այդ ճնշվածները մյուս օրը գալիս ու նորից հարցազրույց վերցնում ինձնից, թող ճնշված մնային, բոյկոտեին։ Անեիք, բա, ինչի՞ չեք արել»,– հայտարարեց նա։
Անկախ պատգամավոր Գեղամ Նազարյանն էլ փորձեց արդարացնել թե՛ Քոչարյանին, թե՛ լրագրողին` ասելով, թե այսօր ապրում ենք մի իրականությունում, որտեղ լրագրողները թույլ են տալիս մասնագիտական կոպիտ սխալներ։
«Լրագրողները կարող են էթիկայի կոպիտ խախտումով վիրավորել մարդուն, ումից ուզում են հարցազրույց վերցնել։ Դա, սակայն, պատճառ չէ, որ մենք լրագրողներին հարվածենք կամ վիրավորենք։ Մեր իրականության մեջ լրագրողներ են եղել, որոնք զանգել, հետաքրքրվել են որպիսությամբդ հետո այդ զրույցը ընտրովի վերնագրով հրապարակել։ Այդքանով հանդերձ մենք պետք է պաշտպանենք ու որպես պատգամավոր` ամեն ինչ պետք է անենք, որ լրագրողն ու լրատվամիջոցը ՀՀ–ում կայանան»,– հայտարարեց նա։
Նազարյանը Անդրանիկ Քոչարյանին «դեղին քարտ ցույց տվեց»` ասելով, որ լրագրողին չի կարելի ասել` նա լրագրո՞ղ է, թե՞ ոչ։
Ի դեպ, ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում այս նախագծին բացասական եզրակացություն էր տվել։
Հավելենք, որ այս նախագծի քննարկմանը զուգահեռ լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանը ԱԺ միջանցքում բողոքի ակցիա է իրականացրել։
Լրահոս
0