https://arm.sputniknews.ru/20250425/mejneric-kjazhy-parvon-qvocharjany-cher-qpn-dem-qvearkec-etikaji-handznazhvoghvovi-steghtsmany-88257994.html
Մեջներից «կյաժը» պարոն Քոչարյանը չէր․ ՔՊ–ն դեմ քվեարկեց էթիկայի հանձնաժողովի ստեղծմանը
Մեջներից «կյաժը» պարոն Քոչարյանը չէր․ ՔՊ–ն դեմ քվեարկեց էթիկայի հանձնաժողովի ստեղծմանը
Sputnik Արմենիա
Հանձնաժողովի նախագահի կարծիքով՝ հանձնաժողովի անդամներն էլ պետք է ունենան էթիկական բարձր որակներ և համապատասխան հմտություններ՝ անաչառ գնահատական տալու... 25.04.2025, Sputnik Արմենիա
2025-04-25T16:53+0400
2025-04-25T16:53+0400
2025-04-25T16:54+0400
հայաստան
անդրանիկ քոչարյան
հանձնաժողով
«քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն (քպ)
արուսյակ ջուլհակյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0a/1d/82434110_0:84:1600:984_1920x0_80_0_0_6bdf768084f6070fea848474bdbfbf27.jpg
ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի – Sputnik. «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Անդրանիկ Քոչարյանի վարքը քննող էթիկայի հանձնաժողով չի ստեղծվի։ ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը բացասական եզրակացություն տվեց «Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցությունների ներկայացրած նախագծին։ Հանձնաժողովի ՔՊ–ական անդամները դեմ քվեարկեցին՝ նշելով, թե նախկինում ևս եղել են պատգամավորներ, որոնք ոչ էթիկական վարք են դրսևորել, և անհասկանալի է, թե ինչու է հենց Քոչարյանի հարցով ստեղծվում։Միաժամանակ պատգամավորները կարևորեցին էթիկայի մշտական հանձնաժողովի ստեղծումը։ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը, անդրադառնալով Թագուհի Թովմասյանի դիտարկմանը, թե հանձնաժողովը հետադարձ ուժ չի ունենալու և չի կարողանալու քննել Քոչարյանի վարքագիծը, նշեց՝ եթե պատգամավորի վարքագծում սա պարզապես սայթաքում չէ կամ մեկանգամյա դեպք, վաղ, թե ուշ նրա հարցը կդրվի մշտական հանձնաժողովի քննարկմանը։Վարդանյանը նշեց՝ երկար է մտածել ժամանակավոր հանձնաժողովի ձևավորման շուրջ, սակայն նպատակահարմար չի համարում դրա ստեղծումը։«Եկեք անկեղծ լինենք` սա լինելու է մեծամասնության հանձնաժողով։ Այս պարագայում միշտ կա՛մ ընդդիմությունն է բողոքելու, կա՛մ հակառակը։ Մեզ պետք են հստակ կանոնակարգումներ, և հանձնաժողովի անդամներն էլ պետք է ունենան բարձր էթիկական որակներ, նաև հմտություններ, այդ թվում՝ իրավական գնահատելու, պետք է ունենան անաչառություն, վեր գտնվեն կուսակցական շահերից»,- ասաց Վարդանյանը՝ ընդգծելով, որ մեծամասնության հանձնաժողովը լինելու է ինկվիզիցիոն հանձնաժողով և միշտ լինելու է ինկվիզիցիոն ընդդիմության նկատմամբ։Շեշտեց, որ մինչև նստաշրջանի ավարտը լինելու է մշտապես գործող էթիկայի հանձնաժողովի վերաբերյալ նախագիծ։Հիշեցնենք` մարտի 20-ին ԱԺ–ում, երբ լրագրողները մոտեցան Անդրանիկ Քոչարյանին, նա լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանին հորդորեց մի քիչ այն կողմ կանգնել։ Լրագրողը հարցրեց պատճառը։ «Դուք ինձ միշտ խանգարում եք»,– պատասխանեց պատգամավորը։ Ջեբեջյանը զարմացավ. «Պարոն Քոչարյան, էս ի՞նչ բան է»։ ՔՊ–ականը նշեց. «Ես առաջնորդվում եմ հոգևորականի այն առաջարկով, որ Ձեզ արեց՝ մաքրեք ձեր շրթունքները»։ Այս միջադեպից հետո հայտնի դարձավ, որ լրագրողը ստորագրահավաք է կազմակերպել` դիմելով ԱԺ խմբակցություններին` ձևավորելու էթիկայի հարցերով ժամանակավոր հանձնաժողով և քննելու Քոչարյանի վիրավորական վարքագիծը։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0a/1d/82434110_90:0:1511:1066_1920x0_80_0_0_f5e1717e5130f41ee6b12da7d0afa1ef.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, անդրանիկ քոչարյան, հանձնաժողով, «քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն (քպ), արուսյակ ջուլհակյան
հայաստան, անդրանիկ քոչարյան, հանձնաժողով, «քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն (քպ), արուսյակ ջուլհակյան
Մեջներից «կյաժը» պարոն Քոչարյանը չէր․ ՔՊ–ն դեմ քվեարկեց էթիկայի հանձնաժողովի ստեղծմանը
16:53 25.04.2025 (Թարմացված է: 16:54 25.04.2025) Հանձնաժողովի նախագահի կարծիքով՝ հանձնաժողովի անդամներն էլ պետք է ունենան էթիկական բարձր որակներ և համապատասխան հմտություններ՝ անաչառ գնահատական տալու պատգամավորի վարքագծին։
ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի – Sputnik. «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Անդրանիկ Քոչարյանի վարքը քննող էթիկայի հանձնաժողով չի ստեղծվի։ ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը բացասական եզրակացություն տվեց «Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցությունների ներկայացրած
նախագծին։
Հանձնաժողովի ՔՊ–ական անդամները դեմ քվեարկեցին՝ նշելով, թե նախկինում ևս եղել են պատգամավորներ, որոնք ոչ էթիկական վարք են դրսևորել, և անհասկանալի է, թե ինչու է հենց Քոչարյանի հարցով ստեղծվում։
«Բազմիցս եղել են դեպքերը, երբ թե՛ իշխանական, թե՛ ընդդիմադիր պատգամավորը դրսևորել է վարք, որ առնվազն առերևույթ էթիկայի նորմերի խախտում է։ Որևէ դեպքով չենք ստեղծել հանձնաժողով, որովհետև համարել ենք՝ եթե որևէ հարցով ԱԺ-ն քննարկում է ստեղծել ժամանակավոր հանձնաժողով, թե ոչ, արդեն կնիք է դնում այն հանգամանքի վրա, որ այդ խախտումը տեղի է ունեցել։ Համարել ենք, որ դա հարցի ավելորդ քաղաքականացում է։ Քանի որ առ այսօր չի ստեղծվել այն, կարծում եմ՝ մեջների կյաժը պարոն Քոչարյանը չէր՝ կրկնելով, որ իմ համոզմամբ՝ նա անթույլատրելի վարքագիծ է դրսևորել»,- ասաց հանձնաժողովի անդամ Արուսյակ Ջուլհակյանը։
Միաժամանակ պատգամավորները կարևորեցին էթիկայի մշտական հանձնաժողովի ստեղծումը։ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը, անդրադառնալով Թագուհի Թովմասյանի դիտարկմանը, թե հանձնաժողովը հետադարձ ուժ չի ունենալու և չի կարողանալու քննել Քոչարյանի վարքագիծը, նշեց՝ եթե պատգամավորի վարքագծում սա պարզապես սայթաքում չէ կամ մեկանգամյա դեպք, վաղ, թե ուշ նրա հարցը կդրվի մշտական հանձնաժողովի քննարկմանը։
Վարդանյանը նշեց՝ երկար է մտածել ժամանակավոր հանձնաժողովի ձևավորման շուրջ, սակայն նպատակահարմար չի համարում դրա ստեղծումը։
«Եկեք անկեղծ լինենք` սա լինելու է մեծամասնության հանձնաժողով։ Այս պարագայում միշտ կա՛մ ընդդիմությունն է բողոքելու, կա՛մ հակառակը։ Մեզ պետք են հստակ կանոնակարգումներ, և հանձնաժողովի անդամներն էլ պետք է ունենան բարձր էթիկական որակներ, նաև հմտություններ, այդ թվում՝ իրավական գնահատելու, պետք է ունենան անաչառություն, վեր գտնվեն կուսակցական շահերից»,- ասաց Վարդանյանը՝ ընդգծելով, որ մեծամասնության հանձնաժողովը լինելու է ինկվիզիցիոն հանձնաժողով և միշտ լինելու է ինկվիզիցիոն ընդդիմության նկատմամբ։
Շեշտեց, որ մինչև նստաշրջանի ավարտը լինելու է մշտապես գործող էթիկայի հանձնաժողովի վերաբերյալ նախագիծ։
Հիշեցնենք` մարտի 20-ին ԱԺ–ում, երբ լրագրողները մոտեցան Անդրանիկ Քոչարյանին, նա լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանին հորդորեց մի քիչ այն կողմ կանգնել։ Լրագրողը հարցրեց պատճառը։ «Դուք ինձ միշտ խանգարում եք»,– պատասխանեց պատգամավորը։ Ջեբեջյանը զարմացավ. «Պարոն Քոչարյան, էս ի՞նչ բան է»։ ՔՊ–ականը նշեց. «Ես առաջնորդվում եմ հոգևորականի այն առաջարկով, որ Ձեզ արեց՝ մաքրեք ձեր շրթունքները»։ Այս միջադեպից հետո հայտնի դարձավ, որ լրագրողը
ստորագրահավաք է կազմակերպել` դիմելով ԱԺ խմբակցություններին` ձևավորելու էթիկայի հարցերով ժամանակավոր հանձնաժողով և քննելու Քոչարյանի վիրավորական վարքագիծը։