https://arm.sputniknews.ru/20250506/amn-n-petq-e-dadari-sparnal-pekinin-ev-havasar-erkkhvosutjun-sksi-maqsaturqeri-veraberjal-88636726.html
ԱՄՆ-ն պետք է դադարի սպառնալ Պեկինին և հավասար երկխոսություն սկսի մաքսատուրքերի վերաբերյալ
ԱՄՆ-ն պետք է դադարի սպառնալ Պեկինին և հավասար երկխոսություն սկսի մաքսատուրքերի վերաբերյալ
Sputnik Արմենիա
Վերջերս Վաշինգտոնը բազմիցս հայտարարել է բանակցելու իր ցանկության մասին։ 06.05.2025, Sputnik Արմենիա
2025-05-06T14:59+0400
2025-05-06T14:59+0400
2025-05-06T14:59+0400
չինաստան
ամն
առևտուր
մաքսատուրք
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0b/0d/82959038_0:108:1600:1009_1920x0_80_0_0_6245c115e09651730638e9295a012248.jpg
ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի – Sputnik. Եթե ԱՄՆ-ն իսկապես մտադիր է Չինաստանի հետ առևտրային պատերազմը կարգավորել բանակցությունների միջոցով, ապա պետք է հրաժարվի Պեկինի հասցեին սպառնալիքներ հնչեցնելուց և անցնի հավասար երկխոսության։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Լին Ցզյանը։ Նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը «Fox News»-ին տված հարցազրույցում հայտնել էր, որ Վաշինգտոնը գուցե ստիպված լինի նվազեցնել չինական ապրանքների ներմուծման մաքսատուրքերը, հակառակ դեպքում Պեկինի հետ առևտրային հարաբերությունների զարգացումն անհնար կդառնա։ Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ մտադիր չէ մեղմացնել սակագնային քաղաքականությունը միայն բանակցություններ սկսելու համար։Նա նշել է, որ Վաշինգտոնը վերջերս բազմիցս հայտարարել է բանակցությունների իր ցանկության մասին։ Սակայն, նրա խոսքով, առևտրային և սակագնային պատերազմները հաղթողներ չունեն, իսկ կառուցողական երկխոսության համար ԱՄՆ-ն պետք է դադարեցնի ճնշումը և սկսի խոսել Չինաստանի հետ հավասարության, փոխադարձ հարգանքի և օգուտի հիման վրա։Ապրիլի 2-ին Դոնալդ Թրամփը հրամանագիր է ստորագրել տարբեր երկրներից ապրանքների ներմուծման համար փոխադարձ մաքսատուրքեր սահմանելու մասին: Բազային տոկոսադրույքը կազմել է 10 տոկոս, սակայն ապրիլի 9-ից 57 երկրների համար սկսել են գործել բարձրացված սակագները, որոնք հաշվարկված են ՝ հաշվի առնելով դրանցից յուրաքանչյուրի հետ ԱՄՆ-ի առեւտրային դեֆիցիտը: Թրամփը հրահանգել է 100 տոկոսանոց մաքսատուրքեր սահմանել բոլոր արտասահմանյան ֆիլմերի համարԱվելի ուշ Թրամփը հայտարարել է, որ ավելի քան 75 պետություններ պատասխան միջոցներ չեն կիրառել և բանակցությունների պատրաստակամություն են հայտնել: Այս կապակցությամբ, 90 օրվա ընթացքում, բացի Չինաստանից, բոլորի համար կրկին սահմանվել են 10% բազային տուրքեր:Առևտրային պատերազմի հերթական սրացումից հետո ԱՄՆ-ի և Չինաստանի փոխադարձ սակագները հասել են 125% - ի։ Բացի այդ, ԱՄՆ-ն չինական ապրանքների նկատմամբ կիրառում է 20 տոկոսի չափով լրացուցիչ տուրք՝ դա բացատրելով սինթետիկ թմրանյութերի շրջանառության դեմ ՉԺՀ-ի ոչ բավարար պայքարով։
չինաստան
ամն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0b/0d/82959038_228:0:1600:1029_1920x0_80_0_0_8889f82f6ac3c887cdefaa5d76f45fd7.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
չինաստան, ամն, առևտուր, մաքսատուրք
չինաստան, ամն, առևտուր, մաքսատուրք
ԱՄՆ-ն պետք է դադարի սպառնալ Պեկինին և հավասար երկխոսություն սկսի մաքսատուրքերի վերաբերյալ
Վերջերս Վաշինգտոնը բազմիցս հայտարարել է բանակցելու իր ցանկության մասին։
ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի – Sputnik. Եթե ԱՄՆ-ն իսկապես մտադիր է Չինաստանի հետ առևտրային պատերազմը կարգավորել բանակցությունների միջոցով, ապա պետք է հրաժարվի Պեկինի հասցեին սպառնալիքներ հնչեցնելուց և անցնի հավասար երկխոսության։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Լին Ցզյանը։ Նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը «Fox News»-ին տված հարցազրույցում հայտնել էր, որ Վաշինգտոնը գուցե ստիպված լինի նվազեցնել չինական ապրանքների ներմուծման մաքսատուրքերը, հակառակ դեպքում Պեկինի հետ առևտրային հարաբերությունների զարգացումն անհնար կդառնա։ Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ մտադիր չէ մեղմացնել սակագնային քաղաքականությունը միայն բանակցություններ սկսելու համար։
«Մաքսատուրքերի հետ կապված այդ պատերազմը ԱՄՆ–ն է սկսել։ Չինաստանի դիրքորոշումը մնում է հետևողական և հստակ. եթե ստիպված լինենք պայքարել, կպայքարենք մինչև վերջ։ Բայց եթե խոսենք, մեր դռները բաց են երկխոսության համար», - ասել է Լին Ցզյանը՝ մեկնաբանելով ԱՄՆ առաջնորդի հայտարարությունը։
Նա նշել է, որ Վաշինգտոնը վերջերս բազմիցս հայտարարել է բանակցությունների իր ցանկության մասին։ Սակայն, նրա խոսքով, առևտրային և սակագնային պատերազմները հաղթողներ չունեն, իսկ կառուցողական երկխոսության համար ԱՄՆ-ն պետք է դադարեցնի ճնշումը և սկսի խոսել Չինաստանի հետ հավասարության, փոխադարձ հարգանքի և օգուտի հիման վրա։
Ապրիլի 2-ին Դոնալդ Թրամփը հրամանագիր է ստորագրել տարբեր երկրներից ապրանքների ներմուծման համար փոխադարձ մաքսատուրքեր սահմանելու մասին: Բազային տոկոսադրույքը կազմել է 10 տոկոս, սակայն ապրիլի 9-ից 57 երկրների համար սկսել են գործել բարձրացված սակագները, որոնք հաշվարկված են ՝ հաշվի առնելով դրանցից յուրաքանչյուրի հետ ԱՄՆ-ի առեւտրային դեֆիցիտը:
Ավելի ուշ Թրամփը հայտարարել է, որ ավելի քան 75 պետություններ պատասխան միջոցներ չեն կիրառել և բանակցությունների պատրաստակամություն են հայտնել: Այս կապակցությամբ, 90 օրվա ընթացքում, բացի Չինաստանից, բոլորի համար կրկին սահմանվել են 10% բազային տուրքեր:
Առևտրային պատերազմի հերթական սրացումից հետո ԱՄՆ-ի և Չինաստանի փոխադարձ սակագները հասել են 125% - ի։ Բացի այդ, ԱՄՆ-ն չինական ապրանքների նկատմամբ կիրառում է 20 տոկոսի չափով լրացուցիչ տուրք՝ դա բացատրելով սինթետիկ թմրանյութերի շրջանառության դեմ ՉԺՀ-ի ոչ բավարար պայքարով։