https://arm.sputniknews.ru/20250505/trampy-hrahangel-e-100-tvokvosanvoc-maqsaturqer-sahmanel-bvolvor-artasahmanjan-filmeri-hamar-88592324.html
Թրամփը հրահանգել է 100 տոկոսանոց մաքսատուրքեր սահմանել բոլոր արտասահմանյան ֆիլմերի համար
Թրամփը հրահանգել է 100 տոկոսանոց մաքսատուրքեր սահմանել բոլոր արտասահմանյան ֆիլմերի համար
Sputnik Արմենիա
ԱՄՆ նախագահը կարծում է, որ ամերիկյան կինոարդյունաբերությունը շատ արագ է մահանում։ 05.05.2025, Sputnik Արմենիա
2025-05-05T10:27+0400
2025-05-05T10:27+0400
2025-05-05T10:28+0400
դոնալդ թրամփ
ամն
տուրք
կինո
ֆիլմ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/04/1c/88344788_0:0:3072:1728_1920x0_80_0_0_9d5e1dd9d6006e94194d7a1bccf2b383.jpg
ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի - Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հրահանգել է անհապաղ սկսել երկիր մտնող բոլոր արտասահմանյան ֆիլմերի համար 100 % մաքսատուրքերի սահմանման գործընթացը:«Ամերիկյան կինոարդյունաբերությունը շատ արագ է մահանում... Այդ պատճառով ես լիազորում եմ առևտրի նախարարությանը և ԱՄՆ-ի առևտրային ներկայացուցչին անհապաղ սկսել մեր երկիր մտնող՝ արտերկրում արտադրված ցանկացած ֆիլմի համար 100 % մաքսատուրք սահմանելու գործընթացը», - Truth Social սոցցանցում գրել է Թրամփը։Ինչպես նշել է ամերիկյան առաջնորդը, ներկայում այլ երկրներ տարբեր խթաններ են գործադրում՝ ԱՄՆ-ից տանելու ռեժիսորներին և կինոստուդիաներին:ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի2-ին հրամանագիր է ստորագրել այլ երկրներից ներկրման համար «փոխադարձ» մաքսատուրքեր սահմանելու մասին: Տուրքերի բազային տոկոսադրույքը 10% է, իսկ 57 երկրների համար ապրիլի 9-ից սահմանվել են ավելի բարձր տոկոսադրույքներ, որոնք հաշվարկվել են՝ ելնելով տվյալ երկրի հետ պետությունների առևտրային պակասուրդից, որպեսզի լինի հավասարակշռություն։Սակայն արդեն ապրիլի 9-ին ԱՄՆ առաջնորդը հայտարարել էր, որ ավելի քան 75 երկրներ պատասխան միջոցներ չեն ձեռնարկել և բանակցություններ են խնդրել, ուստի բոլորի համար, բացի Չինաստանից, 90 օրով կգործեն ներմուծման 10 % բազային մաքսատուրքերը:Առևտրային պատերազմում մի շարք քայլերից հետո չինական ապրանքների համար ԱՄՆ -ի լրացուցիչ «փոխադարձ» տուրքը հասել է 125%-ի, Չինաստանի պատասխան տուրքերը, որոնք սահմանվել են ամերիկյան ապրանքների համար, նույնպես կազմում են 125 %: Բացի այդ, պետությունները դեռ 20% տուրք ունեն Չինաստանի համար, որը սահմանվել է սինթետիկ թմրանյութերի դեմ այդ երկրի անբավարար պայքարի մեղադրանքով:
ամն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/04/1c/88344788_209:0:2940:2048_1920x0_80_0_0_018f2569689302694c630206ef3b3366.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
դոնալդ թրամփ, ամն, տուրք, կինո, ֆիլմ
դոնալդ թրամփ, ամն, տուրք, կինո, ֆիլմ
Թրամփը հրահանգել է 100 տոկոսանոց մաքսատուրքեր սահմանել բոլոր արտասահմանյան ֆիլմերի համար
10:27 05.05.2025 (Թարմացված է: 10:28 05.05.2025) ԱՄՆ նախագահը կարծում է, որ ամերիկյան կինոարդյունաբերությունը շատ արագ է մահանում։
ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի - Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հրահանգել է անհապաղ սկսել երկիր մտնող բոլոր արտասահմանյան ֆիլմերի համար 100 % մաքսատուրքերի սահմանման գործընթացը:
«Ամերիկյան կինոարդյունաբերությունը շատ արագ է մահանում... Այդ պատճառով ես լիազորում եմ առևտրի նախարարությանը և ԱՄՆ-ի առևտրային ներկայացուցչին անհապաղ սկսել մեր երկիր մտնող՝ արտերկրում արտադրված ցանկացած ֆիլմի համար 100 % մաքսատուրք սահմանելու գործընթացը», - Truth Social սոցցանցում գրել է Թրամփը։
Ինչպես նշել է ամերիկյան առաջնորդը, ներկայում այլ երկրներ տարբեր խթաններ են գործադրում՝ ԱՄՆ-ից տանելու ռեժիսորներին և կինոստուդիաներին:
«Հոլիվուդը և ԱՄՆ-ի շատ այլ տարածաշրջաններ դատարկվում են։ Դրանքայլ երկրների համաձայնեցված ջանքերն են և հետևաբար սպառնալիք ազգային անվտանգությանը», - կարծում է Միացյալ Նահանգների նախագահը։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի2-ին հրամանագիր է ստորագրել այլ երկրներից ներկրման համար «փոխադարձ» մաքսատուրքեր սահմանելու մասին: Տուրքերի բազային տոկոսադրույքը 10% է, իսկ 57 երկրների համար ապրիլի 9-ից սահմանվել են ավելի բարձր տոկոսադրույքներ, որոնք հաշվարկվել են՝ ելնելով տվյալ երկրի հետ պետությունների առևտրային պակասուրդից, որպեսզի լինի հավասարակշռություն։
Սակայն արդեն ապրիլի 9-ին ԱՄՆ առաջնորդը հայտարարել էր, որ ավելի քան 75 երկրներ պատասխան միջոցներ չեն ձեռնարկել և բանակցություններ են խնդրել, ուստի բոլորի համար, բացի Չինաստանից, 90 օրով կգործեն ներմուծման 10 % բազային մաքսատուրքերը:
Առևտրային պատերազմում մի շարք քայլերից հետո չինական ապրանքների համար ԱՄՆ -ի լրացուցիչ «փոխադարձ» տուրքը հասել է 125%-ի, Չինաստանի պատասխան տուրքերը, որոնք սահմանվել են ամերիկյան ապրանքների համար, նույնպես կազմում են 125 %: Բացի այդ, պետությունները դեռ 20% տուրք ունեն Չինաստանի համար, որը սահմանվել է սինթետիկ թմրանյութերի դեմ այդ երկրի անբավարար պայքարի մեղադրանքով: