00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:26
6 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:26
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Исторический ликбез
Егор Яковлев. Русские имена на карте мира
15:04
22 ր
Исторический ликбез
Егор Яковлев. Мировые острова с русскими именами
15:33
25 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Առաջին դասի մասնագետներ. ինչպես են Հայաստանում վարպետության դասեր տալիս պատանի տեխնիկներին

© Sputnik / Aram GareginyanՏաթևիկ Խաչատրյանն ու Արմեն Ավետյանը
Տաթևիկ Խաչատրյանն ու Արմեն Ավետյանը - Sputnik Արմենիա, 1920, 02.05.2025
Բաժանորդագրվել
«Արմ Էլեկտրոնիկ» արհեստանոցում 5 տարեկանից երեխաներին սովորեցնում են փայտով և մետաղով աշխատել, իսկ հետո միկրոկառավարիչներ ծրագրավորել: Ընդ որում, այստեղ սովորելու են գալիս նույնիսկ ուսանողները. ծրագրավորման դասընթացները շատ են, իսկ լավ ինժեներ դառնալու տեղ գրեթե չկա։
ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի - Sputnik. Ինչպե՞ս կարելի է 7 տարեկան երեխային բացատրել, թե ինչ է հոսանքի դիմադրությունը կամ «ֆազը». մեզնից շատերը չեն էլ կարող պատկերացնել: Փոխարենն այս և շատ այլ բաներ կարող են սովորեցնել Տաթևիկ Խաչատրյանն ու Արմեն Ավետյանը՝ «Արմ Էլետկրոնիկ» խմբակի հիմնադիրները։ «Ընկեր Արմենը» չի դադարում զարմացնել ոչ միայն դասերին հաճախող երեխաներին ու դեռահասներին, այլև իր կնոջը` Տաթևիկին, թեև վերջինս էլ է կրթությամբ ինժեներ:
«Ես կարող եմ սխեմա գծել և տեխնիկապես պարզաբանել, բայց Արմենն այնպես է բացատրում, որ դրանից հետո նույնիսկ 7 տարեկան երեխան կարող է վերապատմել, թե ինչ է լարումը կամ դիմադրությունը։ Թե ինչպես է դա ստացվում, չգիտեմ», - ժպտում է Տաթևիկը։
Այստեղ մեկ-երկու տարում երեխաները տիրապետում են սղոցին և շաղափիչին` իհարկե, միաժամանակ պահպանելով անվտանգության կանոնները։ Որպեսզի մոռացկոտները մեկընդմիշտ հիշեն, որ շաղափիչը պետք է անջատել, իսկ տաք սոսնձին չի կարելի դիպչել՝ Արմենը նրանց ուղարկում է «տուգանային ծնկածալումների»։ Նման զորանոցային կարգերը երեխաներին չեն վախեցնում (գուցե այն պատճառով, որ նրանք տեսնում են, թե որքան է «ընկեր Արմենը» սիրում իրենց)։
Ո՞ր հայերն են ավանդ ունեցել տիեզերքի յուրացման գործում
Մեկ-երկու տարի անց նրանք արդեն դառնում են առաջին կարգի մասնագետներ, ընդ որում՝ բոլոր առումներով։ Առաջին դասարանցին կարող է փայտից ստանալ խաղալիք վերելակի շրջանակ և դրան միացնել շարժիչ: Սեղմեցիր կոճակը, և վերելակը գնաց:

Պան, և ոչ միայն

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայացած «Կրթություն և աշխատանք Expo 2025» ցուցահանդեսին «Արմ Էլեկտրոնիկը» ներկայացրել է նաև երաժշտական գործիքներ՝ քսիլոֆոն և բազմափող սրինգ (նույն ինքը՝ Պանի սրինգ): 7-8 տարեկան երեխաները ոչ միայն սղոցակտրել են քսիլոֆոնի հիմք ու փողեր, այլև հաշվարկել դրանց երկարությունը, որ ճշգրիտ համապատասխանեն նոտաների հաճախականությանը: Նույնքան ճշգրիտ հաշվարկ կատարվել է ֆլեյտայի փողերի (այսպես կոչված «ծնկներ») համար, որոնք կտրված են ապակուց:

Կկարողանա՞ք նոկտյուրն նվագել

Ձեռքի տակ եղած նյութերից նման «ջրհորդանային ֆլեյտա» Հայաստանում պատրաստել կարող են տեխնիկական կրթություն ունեցող ոչ բոլոր մասնագետները։ Վարպետության ուղին ընտրած երիտասարդները հիմնականում ծրագրավորում են սովորում, այնինչ երկրում ինժեներների խիստ պակաս կա։ Ուստի «ընկեր Արմենը» ամեն շաբաթ վերապատրաստման դասընթացներ է անցկացնում ուսանողների համար։ Մեկը պարզապես չգիտի տեխնոլոգիայի հիմունքները, իսկ մյուսը չի կարող ընկալել առանց մեխանիզմի կամ էլեկտրոնային սխեմայի մեջ դրանք հստակ տեսնելու:

Ի՞նչ փոխել, ինչի՞ց սկսել

Այս հարցերի մասին Տաթևիկն ու Արմենը շատերի պես խորհել են 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո։ Աշխատանքին զուգահեռ (երկուսն էլ աշխատում են ինժեներական ընկերություններում) նրանք բացել են ինժեներական խմբակ (ի դեպ, դասընթացն անցկացվում է նաև ռուսախոս երեխաների համար): Ուսման վարձը նրանք սահմանել են մյուս կենտրոններից 2-3 անգամ ավելի ցածր։ Գումարը հազիվ բավարարում է, որպեսզի ինչ-որ կերպ վճարեն երկու-երեք այլ դասավանդողների: Իրենց գրեթե ոչինչ չի մնում՝ ապրում են հիմնական աշխատանքից ստացած եկամտով:
«Մեր դասավանդողներն էլ են ուզում լավ վարձատրվել։Այո, նրանք փորձում են մեզանից սովորել և ավելի հարմար աշխատատեղ գտնել, և մենք իրավունք չունենք նրանց մեղադրելու», - ասում է Տաթևիկը։
Գաղտնիք չէ, որ Հայաստանում դատարկ բաները գեղեցիկ փաթեթավորելու շատ վարպետներ կան: Տաթևիկի ու Արմենի մոտ հակառակն է. իրենց գործը լավ գիտեն, բայց սովոր չեն հովանավորներ ու գործընկերներ փնտրել։ Ավելի ճիշտ` աշխատանքից և դասերից հետո (ընտանեկան հոգսերն էլ վրադիր) նրանք պարզապես դրա ժամանակը չունեն:
Ռուսական ընկերությունը Երևանում ներկայացրել է շինարարության ողջ ընթացքը վերահսկող ծրագիր
«Հավատացեք` շատ դժվար է դրանից հետո ժամանակ գտնել՝ հասկանալու, թե ում զանգահարել, ում հետ հանդիպել։Այո՛, վերջերս մեզ այցելեց բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարը (Մխիթար Հայրապետյանը–խմբ.), տեսավ մեր աշխատանքը։Բայց թե ինչ պետք է անել հետո, նախարարությունում կամ մեկ այլ տեղ ինչպես ներկայացնել մեր նախագիծը՝ ես ուղղակի չգիտեմ»,-ասում է Տաթևիկը։

Լավագույն «շոու»

Եթե Տաթևիկն ու Արմենը իրենց նախագծի ներկայացման համար որոշեն սլայդ-շոու անել, ապա նրանց բավական կլինի պարզապես թվարկել իրենց նախկին աշակերտների անունները, որոնք աշխատանքի են անցել «Սինոփսիսում» և այլ ընկերություններում (սաներից մեկը նույնիսկ սեփական արտադրությունն է բացել):
«Մենք միկրոէլեկտրոնիկայի այնպիսի դասընթաց ենք կազմել, որ եթե այն նույնիսկ 70-75%-ով սովորես, ցանկացած ոլորտային ընկերությունում կարող ես աշխատանքի ընդունվել։ Ու ընդունվում են, ընդ որում՝ 3-4-րդ կուրսի ուսանողներ, մեկն էլ ընդամենը 16-17 տարեկան էր»,- ասում է Տաթևիկը։

Խիստ հայկական նորույթներ

Ցուցահանդեսի տաղավարում «Արմ Էլեկտրոնիկը» ներկայացրել է նաև խորհրդային «Պատանի տեխնիկի» ոճով՝ մեխանիկայով և էլեկտրաշարժիչներով սեփական արտադրության կոնստրուկտորներ: Այստեղ կարելի է ոչ միայն մեքենա և ուղղաթիռ հավաքել, այլև դրանց շարժիչ միացնել և «ստիպել», որ մեքենան ընթանա, իսկ պտուտակը պտտվի:
Մյուս նորույթը հայկական այբուբենի տառերով հավաքովի փայտե խորանարդներն են։ Դրանց եզրերին տառ է նկարված (օրինակ՝ «Ա»)՝ հայկական ավանդական համարակալման համակարգով (1), ժեստերի այբուբենում դրա նշանակությունը, գրաբարյան անվանումը («Այբ») և նույնիսկ Ներսես Շնորհալու հայտնի «Առավոտ լուսոյ» շարականից մի տող։ Խորանարդն ունի 36 տող, և դրանցից յուրաքանչյուրում հայերեն այբուբենի մեկ տառ է (հայտնի է, որ մեր այբուբենի վերջին երեք տառերը՝ «և»-ը, «o»-ն և «ֆ»-ն, Շնորհալու ժամանակաշրջանում՝ 12-րդ դարում, դեռ չէին ստեղծվել):
Կոլորադոյի «խելացի քաղաքի» հեղինակները ներդրումներ են ստացել իրենց անծանոթ Հայաստանից
«Երեխան մի քանի անգամ կհավաքի այդ խորանարդները, և իր համար աննկատելիորեն ինչ-որ բան կսովորի հավատքից, մայրենի լեզվից և պատմությունից։ Չափահաս մարդն էլ կարող է հավաքել. փորձեք` շատ է հանգստացնում», - ավելացնում է Տաթևիկը։

«Տանկիկներ»

Արդյունքում մենք չդիմացանք և նորից նայեցինք մանկական մոդելները. կոստան-նստանը պատրաստել են 5-6 տարեկան երեխաները, լուսացույցը՝ 7 տարեկանները, իսկ 13-ամյա տղան տանկ է պատրաստել և այն ծրագրավորել հեռակառավարման համար։ Տանկի վրա կան սենսորներ, որոնք ճանաչում են խոչընդոտները։ Եթե առջևում պատ է, տանկն ինքն իրեն հետ է շրջվում: Եվ սա այս արհեստանոցում պատրաստվածի մի փոքր մասն է միայն:
Մանուկ հասակում «ընկեր Արմենն» իր սաների նման զբաղվել է էլեկտրոնիկայով և տեխնիկայով։ Նրա տանն էլ է մի տեսակ «ինժեներական կլաստեր» եղել. նա (ինչպես Տաթևիկը) ծնունդով Էջմիածնից է, նրա ծնողները և մի քանի այլ հարազատներ աշխատում էին տեղի սարքաշինական գործարանում։ Տարիներ են անցել, Հայաստանում խորհրդային արդյունաբերական համալիրից գրեթե ոչինչ չի մնացել, բայց կան մարդիկ, որոնք չեն ուզում, որ մի ժամանակ կապած թելը կտրվի:
«Արմաթ» աշխատանոցներում արդեն 16 հազար դպրոցական է սովորում
Լրահոս
0