https://arm.sputniknews.ru/20250321/kvolvoradvoji-khelaci-qaghaqi-heghinaknery-nerdrumner-en-stacel-irenc-antsanvot-hajastanic-86843190.html
Կոլորադոյի «խելացի քաղաքի» հեղինակները ներդրումներ են ստացել իրենց անծանոթ Հայաստանից
Կոլորադոյի «խելացի քաղաքի» հեղինակները ներդրումներ են ստացել իրենց անծանոթ Հայաստանից
Sputnik Արմենիա
Գիտատեխնիկական ներդրողների հայկական «STAN» ցանցը մասնաճյուղ է բացել Լոս Անջելեսում՝ առաջին անգամ ներդրում կատարելով հայկական մասնակցություն չունեցող նախագծում: 21.03.2025, Sputnik Արմենիա
2025-03-21T08:56+0400
2025-03-21T08:56+0400
2025-03-21T08:56+0400
ամն
համացանց
ստարտափ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0a/15/67561753_0:87:2738:1627_1920x0_80_0_0_79cd2098f3cedef02d50fb90742762ae.jpg
ԵՐԵՎԱՆ, 21 մարտի – Sputnik. Հայկական «STAN» ներդրումային ցանցն առաջին անգամ ֆինանսավորել է մի ստարտափ, որն առնչություն չունի հայ գործարարների հետ: Ցանցի գործադիր տնօրեն Ռուբեն Օսիպյանը Sputnik Արմենիային հայտնեց, Հայաստանից դուրս առաջին մասնաճյուղը բացել են անցյալ տարվա վերջին և սկսել են դիտարկել ամերիկյան ստարտափները։«STAN»-ը ներդրողների յուրատեսակ ակումբ է, որոնք ֆինանսավորում են բարձր ռիսկայնությամբ ստարտափները: Համաշխարհային պրակտիկայում նման ներդրողներին անվանում են «բիզնես-հրեշտակներ», ինչն արտացոլվում է ցանցի ամբողջական անվան մեջ՝ «Science and Technology Angels Network»։ «STAN»-ն արդեն ներդրումներ է կատարել 6 երկրների 24 նախագծերումԱՄՆ-ում «STAN» ցանցի առաջին նախագիծը «խելացի քաղաքի» մոդելն է, որը մշակվել է Կոլորադո նահանգի Նեդերլենդ քաղաքում հիմնադրված ստարտափի կողմից:Սովորաբար նման առաջադրանքները կատարում են քաղաքաշինության մասնագետները: Խոշոր քաղաքների վարչակազմերում աշխատում են տասնյակ մասնագետներ, սակայն փոքր Նեդերլենդում, որը շուրջ 1500 բնակիչ ունի, միայն մեկ մասնագետ կա: Այսինքն` «խելացի քաղաքի» տեխնոլոգիան էապես կհեշտացնի և կարագացնի տեղական կառուցապատողների աշխատանքը։«Mytown.ai» ստարտափը կիրառում է արհեստական բանականություն և նախատեսում է ոչ միայն Նիդերլենդում համակարգ ներդնել, այլև այն առաջարկել այլ փոքր բնակավայրերի:Մինչ Հայաստանից ֆինանսավորում ստանալը Նիկոլ Ստերլինգը հավանաբար քիչ բան է իմացել մեր երկրի մասին (թեև գուցե սխալվում ենք): Այդուհանդերձ, ինչպես նշեց Ռուբեն Օսիպյանը, սա վառ օրինակ է, թե ինչու է հայ ներդրողների համար կարևոր չսահմանափակվել միայն հայրենակիցների նախագծերին աջակցելով: Ընդլայնելով համագործակցությունը և բաց լինելով ազգային շրջանակներից դուրս հեռանկարային գաղափարների համար՝ կարելի է զգալիորեն ավելացնել հետաքրքիր և հեռանկարային նախագծերի քանակը:«STAN»-ի լոսանջելեսյան մասնաճյուղը գործընթացի միայն սկիզբն է։ Ապագայում ցանցը նախատեսում է ներկայացուցչություններ բացել ԱՄՆ-ի և Եվրոպայի այլ քաղաքներում, գուցե նաև հետխորհրդային երկրներում կամ Ասիայում՝ համագործակցելով տեղական ներդրումային ընկերությունների հետ: Այս մոտեցումն արդեն իրականացվել է Լոս Անջելեսում, որտեղ «STAN»-ի գործընկերն է դարձել սփյուռքահայ ներդրողների հիմնադրած «Triple S Ventures» վենչուրային հիմնադրամը։Այսօր «STAN» ցանցում կա ավելի քան 40 ներդրող, որոնցից 17-ը՝ Լոս Անջելեսում (կազմակերպության կենտրոնակայանը գտնվում է Երևանում)։Բացի ներդրողներից, նախատեսվում է ցանցին միացնել փորձագիտական խորհուրդ, որում կընդգրկվեն ինժեներներ, ծրագրավորողներ և ձեռներեցներ, այդ թվում՝ նրանք, ովքեր արդեն ստեղծել և հաջողությամբ վաճառել են իրենց ընկերությունները: Խորհուրդը համապատասխան ծառայություններ կտրամադրի ինչպես ներդրողներին, այնպես էլ ստարտափների հիմնադիրներին։Աշխարհում առաջինը. ռուսական 5D տպիչները պատրաստ են մուտք գործել հայկական շուկա
ամն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0a/15/67561753_0:0:2732:2048_1920x0_80_0_0_8fc7417d350d0dd3c312fdbdcbfc2540.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ամն, համացանց, ստարտափ
Կոլորադոյի «խելացի քաղաքի» հեղինակները ներդրումներ են ստացել իրենց անծանոթ Հայաստանից
Գիտատեխնիկական ներդրողների հայկական «STAN» ցանցը մասնաճյուղ է բացել Լոս Անջելեսում՝ առաջին անգամ ներդրում կատարելով հայկական մասնակցություն չունեցող նախագծում:
ԵՐԵՎԱՆ, 21 մարտի – Sputnik. Հայկական «STAN» ներդրումային ցանցն առաջին անգամ ֆինանսավորել է մի ստարտափ, որն առնչություն չունի հայ գործարարների հետ: Ցանցի գործադիր տնօրեն Ռուբեն Օսիպյանը
Sputnik Արմենիային հայտնեց, Հայաստանից դուրս առաջին մասնաճյուղը բացել են անցյալ տարվա վերջին և սկսել են դիտարկել ամերիկյան ստարտափները։
«STAN»-ը ներդրողների յուրատեսակ ակումբ է, որոնք ֆինանսավորում են բարձր ռիսկայնությամբ ստարտափները: Համաշխարհային պրակտիկայում նման ներդրողներին անվանում են «բիզնես-հրեշտակներ», ինչն արտացոլվում է ցանցի ամբողջական անվան մեջ՝ «Science and Technology Angels Network»։ «STAN»-ն արդեն ներդրումներ է կատարել 6 երկրների 24 նախագծերում
ԱՄՆ-ում «STAN» ցանցի առաջին նախագիծը «խելացի քաղաքի» մոդելն է, որը մշակվել է Կոլորադո նահանգի Նեդերլենդ քաղաքում հիմնադրված ստարտափի կողմից:
Նեդերլենդի փոխքաղաքապետ Նիկոլ Ստերլինգը որոշել է ստեղծել քաղաքի մանրամասն եռաչափ քարտեզ, որը թույլ կտա ավտոմատացնել մի շարք պետական ծառայություններ: Օրինակ` շինարարության համար դիմում ներկայացնելիս համակարգը ինքնուրույն ստուգելու է տեղանքի համապատասխանությունը քաղաքի գոտիավորմանը (բնակելի, կանաչ և արդյունաբերական):
Սովորաբար նման առաջադրանքները կատարում են քաղաքաշինության մասնագետները: Խոշոր քաղաքների վարչակազմերում աշխատում են տասնյակ մասնագետներ, սակայն փոքր Նեդերլենդում, որը շուրջ 1500 բնակիչ ունի, միայն մեկ մասնագետ կա: Այսինքն` «խելացի քաղաքի» տեխնոլոգիան էապես կհեշտացնի և կարագացնի տեղական կառուցապատողների աշխատանքը։
«Mytown.ai» ստարտափը կիրառում է արհեստական բանականություն և նախատեսում է ոչ միայն Նիդերլենդում համակարգ ներդնել, այլև այն առաջարկել այլ փոքր բնակավայրերի:
Մինչ
Հայաստանից ֆինանսավորում ստանալը Նիկոլ Ստերլինգը հավանաբար քիչ բան է իմացել մեր երկրի մասին (թեև գուցե սխալվում ենք): Այդուհանդերձ, ինչպես նշեց Ռուբեն Օսիպյանը, սա վառ օրինակ է, թե ինչու է հայ ներդրողների համար կարևոր չսահմանափակվել միայն հայրենակիցների նախագծերին աջակցելով: Ընդլայնելով համագործակցությունը և բաց լինելով ազգային շրջանակներից դուրս հեռանկարային գաղափարների համար՝ կարելի է զգալիորեն ավելացնել հետաքրքիր և հեռանկարային նախագծերի քանակը:
«Եթե ուզում ենք Հայաստանը դարձնել նորարարությունների միջազգային կենտրոն, ապա այլընտրանք չունենք։ Իսկ միջազգային կապերի լայն ցանցը օգուտ կբերի նաև հայկական ստարտափներին», - հավելեց Օսիպյանը։
«STAN»-ի լոսանջելեսյան մասնաճյուղը գործընթացի միայն սկիզբն է։ Ապագայում ցանցը նախատեսում է ներկայացուցչություններ բացել ԱՄՆ-ի և Եվրոպայի այլ քաղաքներում, գուցե նաև հետխորհրդային երկրներում կամ Ասիայում՝ համագործակցելով տեղական ներդրումային ընկերությունների հետ: Այս մոտեցումն արդեն իրականացվել է Լոս Անջելեսում, որտեղ «STAN»-ի գործընկերն է դարձել սփյուռքահայ ներդրողների հիմնադրած «Triple S Ventures» վենչուրային հիմնադրամը։
Այսօր «STAN» ցանցում կա ավելի քան 40 ներդրող, որոնցից 17-ը՝ Լոս Անջելեսում (կազմակերպության կենտրոնակայանը գտնվում է Երևանում)։
Բացի ներդրողներից, նախատեսվում է ցանցին միացնել փորձագիտական խորհուրդ, որում կընդգրկվեն ինժեներներ, ծրագրավորողներ և ձեռներեցներ, այդ թվում՝ նրանք, ովքեր արդեն ստեղծել և հաջողությամբ վաճառել են իրենց ընկերությունները: Խորհուրդը համապատասխան ծառայություններ կտրամադրի ինչպես ներդրողներին, այնպես էլ ստարտափների հիմնադիրներին։