00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:24
35 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
55 ր
Ուղիղ եթեր
11:01
5 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:16
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:42
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ո՞ր հայերն են ավանդ ունեցել տիեզերքի յուրացման գործում

© Sputnik / Михаил Филимонов / Անցնել մեդիապահոցՏիեզերք
Տիեզերք - Sputnik Արմենիա, 1920, 12.04.2025
Բաժանորդագրվել
Մարդու առաջին թռիչքը տիեզերք, որը տեղի ունեցավ 1961 թվականի ապրիլի 12-ին Խորհրդային Միությունում, նշանակալից իրադարձություն էր մարդկության պատմության մեջ:
ԵՐԵՎԱՆ, 12 ապրիլի - Sputnik. Հայաստանը, ինչպես խորհրդային մյուս հանրապետությունները, մեծ ջանքեր է գործադրել տիեզերքի զարգացման և յուրացման գործում։ Տիեզերագնացության օրը Ռուսական տունը ներկայացրել է խորհրդային տիեզերական ծրագրին հայերի մասնակցությունը:
«Խորհրդային շրջանում հայ գիտնականներն ու ինժեներները կարևոր ներդրում են ունեցել տիեզերական ոլորտի զարգացման գործում։ Աշխատանքների գաղտնիության և կոլեկտիվ բնույթի պատճառով նրանցից շատերը ստվերում են մնացել», - ասվում է հրապարակման մեջ։
Մասնավորապես, զգալի ներդրում է ունեցել ինժեներ-կոնստրուկտոր Պավել Աղաջանովը։ Նա Երկրի առաջին արհեստական արբանյակի, կրող և միջմայրցամաքային բալիստիկ հրթիռների ստեղծման գլխավոր մասնագետն էր։ Առաջին արբանյակն ու Յուրի Գագարինին տիեզերք արձակելիս օգտագործվել է նրա հրամանատարահաշվողական համալիրը։
Ինժեներ-կոնստրուկտոր Ալեքսանդր Քեմուրջիյանն իր հերթին մետաղական շասսի է մշակել պատմության մեջ առաջին մոլորակագնացի՝ «Լունոխոդ-1»-ի համար:
«Պլեսեցկ» տիեզերակայանից իրականացվել է «Անգարա-1.2» հրթիռակրի հաջող արձակումը
Տիեզերական կենսաբանության և բժշկության հիմնադիրներից էր Նորայր Սիսակյանը։ Հետագայում նա դարձել է Տիեզերագնացության միջազգային ակադեմիայի փոխնախագահ։ Ղեկավարել է մարդուն տիեզերական թռիչքի նախապատրաստող ծրագրի մշակումը (թեկնածուների ընտրություն, կենսապահովման համակարգեր, բժշկական հսկողություն, անվտանգություն, վերադառնալ երկիր և թռիչքից հետո առողջության ուսումնասիրություն):
Գառնիի տիեզերական աստղագիտության ինստիտուտի հիմնադիր Գրիգոր Գուրզադյանն իր ավանդն է ունեցել «Օրիոն» աստղադիտակների ստեղծման գործում: Դրանցից առաջինը՝ «Օրիոն-1»-ը, 1971 թվականին տեղադրվել է «Սալյուտ» տիեզերակայանում։
Անդրանիկ Իոսիֆյանը մասնակցել է հրթիռա-տիեզերական տեխնիկայի՝ հրթիռների, արբանյակների և տիեզերանավերի էլեկտրամեխանիկական սարքերի ստեղծմանը։ Նրա ղեկավարությամբ մշակվել և գործարկվել է «Օմեգա» արբանյակը։
Հայաստանը պետք է հետ չմնա աստղագիտության ոլորտում. Բյուրականի աստղադիտարանի ղեկավար
Հայտնի է նաև տիեզերագնաց-փորձարկող Վլադիմիր Գևորգյանը, որը 1977 թվականին ընդգրկվել է ԽՍՀՄ պաշտպանության նախարարության «Ալմազ» ուղեծրային կայանում թռիչքների նախապատրաստման ծրագրում։ Ծրագիրը, սակայն, փակվել է 1978 թվականին։
Լրահոս
0