https://arm.sputniknews.ru/20250426/garegin-bn-ev-aram-an-masnakcel-en-hrvomi-papi-verjin-hrazheshtin-ev-hugharkavvorutjany-88303337.html
Գարեգին Բ–ն և Արամ Ա–ն մասնակցել են Հռոմի պապի վերջին հրաժեշտին և հուղարկավորությանը
Գարեգին Բ–ն և Արամ Ա–ն մասնակցել են Հռոմի պապի վերջին հրաժեշտին և հուղարկավորությանը
Sputnik Արմենիա
ԵՐԵՎԱՆ, 26 ապրիլի – Sputnik. Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ ամենայն հայոց կաթողիկոսը և Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա–ն այսօր մասնակցել են Կաթոլիկ եկեղեցու... 26.04.2025, Sputnik Արմենիա
2025-04-26T16:16+0400
2025-04-26T16:16+0400
2025-04-26T16:33+0400
ամենայն հայոց կաթողիկոս գարեգին բ
արամ առաջին կաթողիկոս
հռոմի սրբազան քահանայապետ ֆրանցիսկոս պապ
հուղարկավորություն
վատիկան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/04/1a/88303105_0:14:1213:696_1920x0_80_0_0_c6aeb4441b0eaf1a9e51c3e90e6be5ce.jpg
ԵՐԵՎԱՆ, 26 ապրիլի – Sputnik. Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ ամենայն հայոց կաթողիկոսը և Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա–ն այսօր մասնակցել են Կաթոլիկ եկեղեցու սրբազան քահանայապետ երջանկահիշատակ Ֆրանցիսկոս պապի վերջին հրաժեշտի և հուղարկավորության արարողության։ Տեղեկությունը հայտնում է Մայր աթոռի տեղեկատվական համակարգը։Իսկ նախորդ օրը Սուրբ Պետրոսի տաճարում Ամենայն հայոց հայրապետը մասնավոր աղոթք էր բարձրացրել Ֆրանցիսկոս պապի հոգու հանգստության համար։Ամենայն Հայոց Կաթողիկոսին ուղեկցող պատվիրակության կազմում են Արևմտյան Եվրոպայի հայրապետական պատվիրակ և Վատիկանում ամենայն հայոց կաթողիկոսի ներկայացուցիչ Տ․ Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը, Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Տ․ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը, Մայր աթոռի Վարչատնտեսական բաժնի տնօրեն Տ․ Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը և Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի տնօրեն Տ․ Գարեգին վարդապետ Համբարձումյանը։Հավելենք, որ Հռոմի պապի վերջին հրաժեշտին մասնակցել է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը։ Քահանայապետին հրաժեշտ տալու էին եկել ԱՄՆ–ի, Ֆրանսիայի և շատ այլ երկրների առաջնորդներ, արքայազն Ուիլյամը և այլք։Հիշեցնենք` Հռոմի պապ Ֆրանցիսկոսը մահացել է ապրիլի 21-ի առավոտյան: Վատիկանում սկսվել է թափուր Աթոռի շրջանը (sede vacante)։ Այդ ժամանակ Առաքելական աթոռի տեղապահը փաստացի դառնում է կարդինալ-կամերլենգոն։ Այժմ նա աշխարհականների, ընտանիքի և կյանքի հարցերով Դիկաստերիայի պրեֆեկտ, ամերիկացի կարդինալ Քևին Ֆարելն է։Հռոմի պապ Ֆրանցիսկոսը (Խորխե Մարիո Բերգոլիո) ծնվել է 1936 թվականին Արգենտինայում, գահադրվել է 2013 թվականին` դառնալով պատմության մեջ առաջին պապը Ամերիկա մայրցամաքից։Նա վերջին ամիսներին թոքաբորբով էր տառապում։Հռոմի պապը մահացել է կաթվածից. Վատիկան
վատիկան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/04/1a/88303105_33:0:1178:859_1920x0_80_0_0_3cdceb0157e5dfbd1a176c89a08990f4.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ամենայն հայոց կաթողիկոս գարեգին բ, արամ առաջին կաթողիկոս, հռոմի սրբազան քահանայապետ ֆրանցիսկոս պապ, հուղարկավորություն, վատիկան
ամենայն հայոց կաթողիկոս գարեգին բ, արամ առաջին կաթողիկոս, հռոմի սրբազան քահանայապետ ֆրանցիսկոս պապ, հուղարկավորություն, վատիկան
ԵՐԵՎԱՆ, 26 ապրիլի – Sputnik. Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ ամենայն հայոց կաթողիկոսը և Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա–ն այսօր մասնակցել են Կաթոլիկ եկեղեցու սրբազան քահանայապետ երջանկահիշատակ Ֆրանցիսկոս պապի վերջին հրաժեշտի և հուղարկավորության արարողության։ Տեղեկությունը
հայտնում է Մայր աթոռի տեղեկատվական համակարգը։
Նշվում է, որ հուղարկավորության արարողությանը մատուցվել է Սուրբ պատարագ, որի ընթացքում տարբեր եկեղեցիների պետեր և ներկայացուցիչներ առիթ են ունեցել իրենց աղոթքը բարձրացնելու ի Տեր ննջած Ֆրանցիսկոս պապի հոգու խաղաղության համար։
Իսկ նախորդ օրը Սուրբ Պետրոսի տաճարում Ամենայն հայոց հայրապետը մասնավոր աղոթք էր բարձրացրել Ֆրանցիսկոս պապի հոգու հանգստության համար։
Ամենայն Հայոց Կաթողիկոսին ուղեկցող պատվիրակության կազմում են Արևմտյան Եվրոպայի հայրապետական պատվիրակ և Վատիկանում ամենայն հայոց կաթողիկոսի ներկայացուցիչ Տ․ Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը, Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Տ․ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը, Մայր աթոռի Վարչատնտեսական բաժնի տնօրեն Տ․ Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը և Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի տնօրեն Տ․ Գարեգին վարդապետ Համբարձումյանը։
Հավելենք, որ Հռոմի պապի վերջին հրաժեշտին մասնակցել է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը։ Քահանայապետին հրաժեշտ տալու էին եկել ԱՄՆ–ի, Ֆրանսիայի և շատ այլ երկրների առաջնորդներ, արքայազն Ուիլյամը և այլք։
Հիշեցնենք`
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը մահացել է ապրիլի 21-ի առավոտյան: Վատիկանում սկսվել է թափուր
Աթոռի շրջանը (sede vacante)։ Այդ ժամանակ Առաքելական աթոռի տեղապահը փաստացի դառնում է կարդինալ-կամերլենգոն։ Այժմ նա աշխարհականների, ընտանիքի և կյանքի հարցերով Դիկաստերիայի պրեֆեկտ, ամերիկացի կարդինալ Քևին Ֆարելն է։
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը (Խորխե Մարիո Բերգոլիո) ծնվել է 1936 թվականին Արգենտինայում, գահադրվել է 2013 թվականին` դառնալով պատմության մեջ առաջին պապը Ամերիկա մայրցամաքից։
Նա վերջին ամիսներին թոքաբորբով էր տառապում։