https://arm.sputniknews.ru/20250421/hrvomi-papy-vakhtshanvel-e--88040776.html
Հռոմի պապը վախճանվել է
Հռոմի պապը վախճանվել է
Sputnik Արմենիա
Սրբազան քահանայապետն 88 տարեկան էր։ 21.04.2025, Sputnik Արմենիա
2025-04-21T11:57+0400
2025-04-21T11:57+0400
2025-04-21T12:47+0400
հռոմի պապ
մահ
հռոմի սրբազան քահանայապետ ֆրանցիսկոս պապ
վատիկան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/04/15/88040608_0:65:1600:965_1920x0_80_0_0_660ae7da45c75d733e2cd3313909eece.jpg
ԵՐԵՎԱՆ, 21 ապրիլի – Sputnik. Այսօր առավոտյան մահացել է Հռոմի Ֆրանցիսկոս պապը։ Տեղեկությունը հայտնում է Vatican News-ը։Հռոմի պապը 88 տարեկան էր։Հիշեցնենք` վերջին ամիսներին պապը տառապում էր թոքաբորբով։ Նա ապրիլի 20-ին` Սուրբ Հարության օրը, հավատացյալներին դիմել է Զատկի պատգամով, սակայն Վատիկանը Սուրբ Զատիկն այս տարի նշել է առանց Հռոմի Ֆրանցիսկոս պապի։Աղոթենք Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման համար. Հռոմի պապՆրա փոխարեն Սուրբ պատարագը մատուցել է կարդինալ Անջելո Կոմաստրին՝ Սուրբ Պետրոսի բազիլիկի պաշտոնաթող ավագ քահանան:Հռոմի Ֆրանցիսկոս պապը ծնվել է Արգենտինայում: Նա գահադրվել է 2013 թվականին` դառնալով պատմության մեջ առաջին պապը Ամերիկա մայրցամաքից։ Հիշեցնենք` Ֆրանցիսկոս պապը 2016 թվականի հունիսին եռօրյա առաքելական այցով ժամանել էր Հայաստան։ Նա Գյումրիում պատարագ էր մատուցել, ապա աղոթել սուրբ Էջմիածնում։Հռոմի Պապն այցելել էր Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ապա մեկնել էր Գյումրի, որտեղ Վարդանանց հրապարակում Սուրբ պատարագ էր մատուցել: Գյումրիում Հռոմի պապն այցելել էր Անարատ Հղության Հայ քույրերի միաբանության «Տիրամայր Հայաստան» վանք, Շիրակի թեմի առաջնորդանիստ Սուրբ Աստվածածին եկեղեցի և Հայ կաթողիկե առաջնորդանիստ Սրբոց Նահատակաց եկեղեցի:Հայաստանն ուրույն տեղ ունի համաշխարհային քրիստոնեության ու քաղաքակրթության մեջ. Հռոմի պապԵրևանում` Հանրապետության հրապարակում, Հռոմի պապը մասնակցել էր էկումենիկ արարողությանը և խաղաղության աղոթքին։ Մայր աթոռ սուրբ Էջմիածնում` Ամենայն հայոց կաթողիկոսի, Հայ առաքելական և Հայ կաթողիկե եկեղեցիների արքեպիսկոպոսների և եպիսկոպոսների ու պապական պատվիրակության հետ էլ մասնակցել էր պատարագին։ Եկեղեցիների առաջնորդները Խոր Վիրապի վանքում աղոթք էին բարձրացրել և խաղաղության աղավնիներ բաց թողել բիբլիական Արարատ լեռան ուղղությամբ։Այդ ժամանակ հայերին հուզել էին Ցեղասպանության մասին Պապի խոսքերը. «Ոճրագործությունների կոծկումը կամ ժխտումը նման է արյունահոսող վերքի, որը վիրակապված չէ»:
վատիկան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/04/15/88040608_177:0:1600:1067_1920x0_80_0_0_582d63bac72bc0806bac36a52c436618.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հռոմի պապ, մահ, հռոմի սրբազան քահանայապետ ֆրանցիսկոս պապ, վատիկան
հռոմի պապ, մահ, հռոմի սրբազան քահանայապետ ֆրանցիսկոս պապ, վատիկան
Հռոմի պապը վախճանվել է
11:57 21.04.2025 (Թարմացված է: 12:47 21.04.2025) Սրբազան քահանայապետն 88 տարեկան էր։
ԵՐԵՎԱՆ, 21 ապրիլի – Sputnik. Այսօր առավոտյան մահացել է Հռոմի Ֆրանցիսկոս պապը։ Տեղեկությունը հայտնում է
Vatican News-ը։
«Ֆրանցիսկոս սրբազան քահանայապետը Տոմուս Սանտա Մարթայի իր բնակարանում հոգին ավանդել է առ Աստված»,– գրում է կայքը։
Հռոմի պապը 88 տարեկան էր։
Հիշեցնենք` վերջին ամիսներին պապը տառապում էր թոքաբորբով։ Նա ապրիլի 20-ին` Սուրբ Հարության օրը, հավատացյալներին դիմել է Զատկի պատգամով, սակայն Վատիկանը Սուրբ Զատիկն այս տարի նշել է առանց Հռոմի Ֆրանցիսկոս պապի։
Նրա փոխարեն Սուրբ պատարագը մատուցել է կարդինալ Անջելո Կոմաստրին՝ Սուրբ Պետրոսի բազիլիկի պաշտոնաթող ավագ քահանան:
Հռոմի Ֆրանցիսկոս պապը ծնվել է Արգենտինայում: Նա գահադրվել է 2013 թվականին` դառնալով պատմության մեջ առաջին պապը Ամերիկա մայրցամաքից։
Հիշեցնենք` Ֆրանցիսկոս պապը 2016 թվականի հունիսին եռօրյա առաքելական այցով ժամանել էր Հայաստան։ Նա Գյումրիում պատարագ էր մատուցել, ապա աղոթել սուրբ Էջմիածնում։
Հռոմի Պապն այցելել էր Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ապա մեկնել էր Գյումրի, որտեղ Վարդանանց հրապարակում Սուրբ պատարագ էր մատուցել: Գյումրիում Հռոմի պապն այցելել էր Անարատ Հղության Հայ քույրերի միաբանության «Տիրամայր Հայաստան» վանք, Շիրակի թեմի առաջնորդանիստ Սուրբ Աստվածածին եկեղեցի և Հայ կաթողիկե առաջնորդանիստ Սրբոց Նահատակաց եկեղեցի:
Երևանում` Հանրապետության հրապարակում, Հռոմի պապը մասնակցել էր էկումենիկ արարողությանը և խաղաղության աղոթքին։ Մայր աթոռ սուրբ Էջմիածնում` Ամենայն հայոց կաթողիկոսի, Հայ առաքելական և Հայ կաթողիկե եկեղեցիների արքեպիսկոպոսների և եպիսկոպոսների ու պապական պատվիրակության հետ էլ մասնակցել էր պատարագին։ Եկեղեցիների առաջնորդները Խոր Վիրապի վանքում աղոթք էին բարձրացրել և խաղաղության աղավնիներ բաց թողել բիբլիական Արարատ լեռան ուղղությամբ։
Այդ ժամանակ հայերին հուզել էին Ցեղասպանության մասին Պապի խոսքերը. «Ոճրագործությունների կոծկումը կամ ժխտումը նման է արյունահոսող վերքի, որը վիրակապված չէ»: