https://arm.sputniknews.ru/20250423/pashtvony-standzneluc-araj-dzerq-bervats-gujqy-chpetq-e-hetaqrqri-iravapahnerin-orbeljan-88110532.html
Պաշտոնը ստանձնելուց առաջ ձեռք բերված գույքը չպետք է հետաքրքրի իրավապահներին. Օրբելյան
Պաշտոնը ստանձնելուց առաջ ձեռք բերված գույքը չպետք է հետաքրքրի իրավապահներին. Օրբելյան
Sputnik Արմենիա
Փաստաբան Արամ Օրբելյանը ՍԴ–ի որոշումն ուսումնասիրելուց հետո Sputnik Արմենիային ասել է, որ ՍԴ–ի որոշման համաձայն` սեփականության իրավունքը կարող է սահմանափակվել... 23.04.2025, Sputnik Արմենիա
2025-04-23T21:26+0400
2025-04-23T21:26+0400
2025-04-23T21:26+0400
արամ օրբելյան
պաշտոն
ապօրինի
գույք
սահմանադրական դատարան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/04/1a/75039653_0:65:1600:966_1920x0_80_0_0_a3ac5ea2cd719f59ffdfd99aa4c9f188.jpg
ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի – Sputnik. Սահմանադրական դատարանն արձանագրել է, որ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքը համապատասխանում է Սահմանադրությանը, բայց ամբողջական որոշման հրապարակումից հետո այլ իրողություններ են բացահայտվել: Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց արդարադատության նախկին փոխնախարար, փաստաբան Արամ Օրբելյանը։Նրա մեկնաբանմամբ` դատախազական պրակտիկան` մասնավորապես ապօրինի գույքի բռնագանձման հայցադիմում ներկայացնելու գործընթացները, մեր երկրում գնացել են այլ ուղղությամբ, և դրա արդյունքում արդեն իսկ ստեղծվել է հակասահմանադրական իրավիճակ։Ինչպես հայտնի է, շուրջ 4 տարի քննելուց և ավելի քան 10 օր խորհրդակցական սենյակում մնալուց հետո ՍԴ-ն Սահմանադրությանը համապատասխանող ճանաչեց ընդդիմադիրների վիճարկած` «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքը։ Ապրիլի 16–ին հրապարակվեց ՍԴ–ի որոշման միայն եզրափակիչ մասը, իսկ ապրիլի 21-ի երեկոյան` ամբողջական` 101– էջանոց որոշումը։Փաստաբան Արամ Օրբելյանը որոշումն ուսումնասիրելուց ու գործընկերների հետ քննարկելուց հետո եկել է եզրակացության, որ դրա հիմնական ասելիքներից մեկն այն է, որ սեփականության իրավունքը որոշ դեպքերում կարող է սահմանափակվել, բայց միայն կոռուպցիայի և հանցավորության դեմ պայքարի նպատակներով` օրենքի հիման վրա և դատական կարգով։Բացի այդ, գույքը, որը փորձ է արվում բռնագանձել, պետք է կապ ունենա ենթադրյալ հանցագործության հետ։Նա հավելում է, սակայն, որ այսօր դատարանում գտնվող ապօրինի գույքի բռնագանձման պահանջներով գրեթե բոլոր գործերը հակասում են ՍԴ–ի որոշման մեջ նշված այս պայմանին, հետևաբար, այդ գործերի մի մասն ինչ–որ չափով, մյուսները` ամբողջությամբ, պետք է կրճատվեն։«Օրինակ` այսօր ունենք դեպք, երբ անձը մեղադրվում է 2009թ–ին կաշառք ստանալու մեջ։ Ուսումնասիրության արդյունքում խնդրում են պարզաբանել, թե 1996թ–ին այդ անձը որտեղից է ձեռք բերել` սեփականաշնորհել ինչ–որ գործարան կամ կազմակերպություն։ Մենք ասում ենք` 1996թ–ին ենթադրյալ սեփականաշնորհման գործընթացն ի՞նչ կապ ունի 2009թ–ի կաշառք վերցնել–չվերցնելու հետ։ Ասում են` մենք չունենք պարտավորություն հիմնավորելու, որովհետև օրենքը նման պահանջ չի դնում։ ՍԴ–ն արձանագրել է, որ եթե այդպիսի պահանջ չկա, ապա հակասահմանադրական է։ Որպեսզի լինի Սահմանադրությանը համապատասխանող, պետք է այդպիսի պահանջ լինի»,– նկատում է փաստաբանը` պարզաբանելով, որ օրենքում ակնհայտոորեն ժամկետ ամրագրելու խնդիր կա։«Աչք շոյող» քաղաքական գործընթաց. նախկին դատախազը` ապօրինի գույքի բռնագանձման մասինԲանն այն է, որ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» գործող օրենքի համաձայն` ուսումնասիրությունը չի կարող վերաբերել 1991թ–ի սեպտեմբերի 21–ից առաջ ձեռք բերված գույքին։ ՍԴ–ն, սակայն, նշում է, որ այն չի կարող ընդգրկել անձի` պաշտոն ստանձնելուն նախորդող ժամանակահատվածը։Նա կարծում է, որ դատախազությունը պետք է ասօրվանից սկսած հաշվի առնի ՍԴ–ի դիրքորոշումը, կարճի դրան հակասող նախկին վարույթները, իսկ նոր գործերի հարուցման դեպքում պետք է շտկի իր մոտեցումը և փորձի բռնագանձել բացառապես հանցագործության արդյունքում ստացված գույքը, քանի որդրանց մեծ մասը, միևնույն է, դատարանում մերժվելու են, կամ հասնելու են միջազգային ատյաններ, որտեղ արձանագրվելու է միջազգային իրավունքի խախտումը։Ինչ վերաբերում է «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքում հնարավոր փոփոխություններին, փաստաբանը կարծում է, որ ԱԺ–ն պետք է սահմանի այն ժամկետը, որից առաջ ձեռք բերված գույքի նկատմամբ չի կարող ներկայացվել բռնագանձման պահանջ։Հօգուտ Հայաստանի 350 մլն դրամի ապօրինի ծագումով գույք կբռնագանձվի. ԲԴԽԵրկրորդը` պետք է հստակեցնի օպերատիվ գործունեության օրենսդրական կարգավորումները` ինչ կարող է ստուգվել օպերատիվ գործողության արդյունքում, ում հանձնարարությամբ, ինչ գործընթացներով։Հավելենք, որ պաշտոնական վիճակագրության համաձայն` ապօրինի գույքի մեղադրանքով մինչ օրս դատարան է ուղարկել 136 հայցադիմում՝ ավելի քան 527 միլիարդ դրամի, 270 շարժական և 1381 անշարժ գույքի բռնագանձման պահանջով:Կայացվել է 12 վճիռ, որոնցով պետությանն է վերադարձվել ավելի քան 6,6 մլրդ դրամի գույք։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/04/1a/75039653_177:0:1600:1067_1920x0_80_0_0_1bb258584cd016347728b4e496ed5e77.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արամ օրբելյան, պաշտոն, ապօրինի, գույք, սահմանադրական դատարան
արամ օրբելյան, պաշտոն, ապօրինի, գույք, սահմանադրական դատարան
Պաշտոնը ստանձնելուց առաջ ձեռք բերված գույքը չպետք է հետաքրքրի իրավապահներին. Օրբելյան
Փաստաբան Արամ Օրբելյանը ՍԴ–ի որոշումն ուսումնասիրելուց հետո Sputnik Արմենիային ասել է, որ ՍԴ–ի որոշման համաձայն` սեփականության իրավունքը կարող է սահմանափակվել բացառապես կոռուպցիայի և հանցավորության դեմ պայքարի նպատակներով։
ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի – Sputnik. Սահմանադրական դատարանն արձանագրել է, որ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքը համապատասխանում է Սահմանադրությանը, բայց ամբողջական որոշման հրապարակումից հետո այլ իրողություններ են բացահայտվել:
Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց արդարադատության նախկին փոխնախարար, փաստաբան Արամ Օրբելյանը։
Նրա մեկնաբանմամբ` դատախազական պրակտիկան` մասնավորապես ապօրինի գույքի բռնագանձման հայցադիմում ներկայացնելու գործընթացները, մեր երկրում գնացել են այլ ուղղությամբ, և դրա արդյունքում արդեն իսկ ստեղծվել է հակասահմանադրական իրավիճակ։
Ինչպես հայտնի է, շուրջ 4 տարի քննելուց և ավելի քան 10 օր խորհրդակցական սենյակում մնալուց հետո ՍԴ-ն Սահմանադրությանը համապատասխանող ճանաչեց ընդդիմադիրների վիճարկած` «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքը։ Ապրիլի 16–ին հրապարակվեց
ՍԴ–ի որոշման միայն եզրափակիչ մասը, իսկ ապրիլի 21-ի երեկոյան` ամբողջական` 101– էջանոց որոշումը։
Փաստաբան Արամ Օրբելյանը որոշումն ուսումնասիրելուց ու գործընկերների հետ քննարկելուց հետո եկել է եզրակացության, որ դրա հիմնական ասելիքներից մեկն այն է, որ սեփականության իրավունքը որոշ դեպքերում կարող է սահմանափակվել, բայց միայն կոռուպցիայի և հանցավորության դեմ պայքարի նպատակներով` օրենքի հիման վրա և դատական կարգով։
Բացի այդ, գույքը, որը փորձ է արվում բռնագանձել, պետք է կապ ունենա ենթադրյալ հանցագործության հետ։
«ՍԴ–ն ավելի հստակ ձևակերպում է տվել. այդ գույքը պետք է ստացված լինի այդ հանցագործության արդյունքում։ Դատարանն ուղղակիորեն արձանագրեց` որպեսզի «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 1-4-րդ կետերով հարուցված գործերը լինեն համաչափ, անհրաժեշտ է, որպեսզի բռնագանձման ենթակա գույքը լինի նշված հանցագործությունից ստացված, այսինքն` դրա արդյունքում ձեռք բերված»,– նշում է Օրբելյանը։
Նա հավելում է, սակայն, որ այսօր դատարանում գտնվող ապօրինի գույքի բռնագանձման պահանջներով գրեթե բոլոր գործերը հակասում են ՍԴ–ի որոշման մեջ նշված այս պայմանին, հետևաբար, այդ գործերի մի մասն ինչ–որ չափով, մյուսները` ամբողջությամբ, պետք է կրճատվեն։
«Օրինակ` այսօր ունենք դեպք, երբ անձը մեղադրվում է 2009թ–ին կաշառք ստանալու մեջ։ Ուսումնասիրության արդյունքում խնդրում են պարզաբանել, թե 1996թ–ին այդ անձը որտեղից է ձեռք բերել` սեփականաշնորհել ինչ–որ գործարան կամ կազմակերպություն։ Մենք ասում ենք` 1996թ–ին ենթադրյալ սեփականաշնորհման գործընթացն ի՞նչ կապ ունի 2009թ–ի կաշառք վերցնել–չվերցնելու հետ։ Ասում են` մենք չունենք պարտավորություն հիմնավորելու, որովհետև օրենքը նման պահանջ չի դնում։ ՍԴ–ն արձանագրել է, որ եթե այդպիսի պահանջ չկա, ապա հակասահմանադրական է։ Որպեսզի լինի Սահմանադրությանը համապատասխանող, պետք է այդպիսի պահանջ լինի»,– նկատում է փաստաբանը` պարզաբանելով, որ օրենքում ակնհայտոորեն ժամկետ ամրագրելու խնդիր կա։
Բանն այն է, որ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» գործող օրենքի համաձայն` ուսումնասիրությունը չի կարող վերաբերել 1991թ–ի սեպտեմբերի 21–ից առաջ ձեռք բերված գույքին։ ՍԴ–ն, սակայն, նշում է, որ այն չի կարող ընդգրկել անձի` պաշտոն ստանձնելուն նախորդող ժամանակահատվածը։
«Եթե անձը պաշտոնը ստանձնել է 2005թ–ին, 2005թ–ից առաջ ձեռք բերված գույքը չպետք է հետաքրքրի իրավապահներին»,– ՍԴ–ի որոշումը մեկնաբանում է Օրբելյանը։
Նա կարծում է, որ դատախազությունը պետք է ասօրվանից սկսած հաշվի առնի ՍԴ–ի դիրքորոշումը, կարճի դրան հակասող նախկին վարույթները, իսկ նոր գործերի հարուցման դեպքում պետք է շտկի իր մոտեցումը և փորձի բռնագանձել բացառապես հանցագործության արդյունքում ստացված գույքը, քանի որ
դրանց մեծ մասը, միևնույն է, դատարանում մերժվելու են, կամ հասնելու են միջազգային ատյաններ, որտեղ արձանագրվելու է միջազգային իրավունքի խախտումը։
Ինչ վերաբերում է «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքում հնարավոր փոփոխություններին, փաստաբանը կարծում է, որ ԱԺ–ն պետք է սահմանի այն ժամկետը, որից առաջ ձեռք բերված գույքի նկատմամբ չի կարող ներկայացվել բռնագանձման պահանջ։
Երկրորդը` պետք է հստակեցնի օպերատիվ գործունեության օրենսդրական կարգավորումները` ինչ կարող է ստուգվել օպերատիվ գործողության արդյունքում, ում հանձնարարությամբ, ինչ գործընթացներով։
Հավելենք, որ պաշտոնական վիճակագրության համաձայն` ապօրինի գույքի մեղադրանքով մինչ օրս դատարան է ուղարկել 136 հայցադիմում՝ ավելի քան 527 միլիարդ դրամի, 270 շարժական և 1381 անշարժ գույքի բռնագանձման պահանջով:
Կայացվել է 12 վճիռ, որոնցով պետությանն է վերադարձվել ավելի քան 6,6 մլրդ դրամի գույք։