00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:24
5 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:48
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Александр Пушкин: бунтарь или друг царя
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Աչք շոյող» քաղաքական գործընթաց. նախկին դատախազը` ապօրինի գույքի բռնագանձման մասին

© Sputnik / Aram NersesyanՀՀ գլխավոր դատախազություն
ՀՀ գլխավոր դատախազություն - Sputnik Արմենիա, 1920, 29.01.2025
Բաժանորդագրվել
Երևանի նախկին դատախազ, փաստաբան Րաֆֆի Ասլանյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում կարծիք է հայտնել, որ ապօրինի գույքի բռնագանձման գործընթացի հրապարակայնությունը երկրի ղեկավարի ցուցումն ու ցանկությունն է։
ԵՐԵՎԱՆ, 29 հունվարի – Sputnik. Ապօրինի գույքի բռնագանձման մասին «աչք շոյող» հայտարարությունների շարժառիթը բացառապես քաղաքական է. Sputnik Արմենիային ասաց Երևանի նախկին դատախազ, փաստաբան Րաֆֆի Ասլանյանը` մեկնաբանելով պատկան մարմինների հայտարարած ծավալների և ուժի մեջ մտած դատավճռով փաստացի հաստատված դեպքերի վիճակագրությունը։
Հունվարի 27-ին ՀՀ գլխավոր դատախազությունը հայտնել էր, որ ապօրինի գույքի բռնագանձման գործով առաջին վճիռն օրինական ուժ է ստացել։
Դատարանը պարտավորեցրել է կառավարությանն առընթեր հատուկ ծրագրերի վարչության կենտրոնի նախկին պետ Սուրեն Գաբրիելյանից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել բնակարան ու սեփական տուն, որոնց ընդհանուր միջին շուկայական արժեքը կազմում է 300 միլիոն 650 հազար դրամ, ինչպես նաև 56 միլիոն 667 հազար դրամ և 50 հազար եվրո: Նշենք, դեռ 2023թ–ի դրությամբ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հայցադիմումների ընդահանուր հայցագինը կազմում էր 418 մլրդ դրամ։
Երևանի նախկին դատախազը համոզված է, որ հայտարարված գումարի գերակշիռ մասն այդպես էլ պետությանը չի հասնելու։
«Նախ դրանց բռնագանձման հարցերը բավականին խնդրահարույց են։ Եթե նույնիսկ ընդունենք, որ 1-2 գործ հաջողությամբ ավարտվեց, այդ տներն ո՞վ է գնելու։ Բացի այդ, գործերի գերակշիռ մեծամասնության դեպքում այդ հաշվարկները կրում են խիստ մոտավոր բնույթ։ Այնպես որ, ես կարծում եմ, որ այս աստիճան հրապարակային դարձնելը բացառապես քաղաքական շարժառիթներ ունի։ Դատախազությունն իր գործառույթը կարող էր իրականացնել առանց թմբկահարելու։ Ես կարծում եմ` սա երկրի ղեկավարի ցուցումն ու ցանկությունն է, որով շարժվում են նաև մյուս իրավասու կառույցների ղեկավարները»,– կարծիք հայտնեց Ասլանյանը։
Նրա դիտարկմամբ` այսօրինակ հրապարակայնության հետևանքով արատավորվում է անձի բարի համբավը, այն դեպքում, երբ դեռ գործի հանգուցալուծումն անհայտ է։
Մեր զրուցակիցը նաև հիշեցրեց, որ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցով վարույթը արդեն շուրջ 2 տարի կասեցված է ՍԴ–ում։ Հետևաբար, այդ օրենքի ճակատագիրն էլ դեռ անորոշ է։
«Ինձ համար շատ տարօրինակ է, երբ փորձում են ինչ–որ մեկից 100 մլն դրամ կորզել, բայց մենք գիտենք որոշակի կատեգորիայի անձինք, որոնք պետությանը պատճառել են միլիարդավոր դոլարների վնասներ, բայց նրանցից բռնագանձման է ներկայացվել, ասենք, 1 մլրդ դրամ։ Սա ինչպե՞ս են հաշվարկել։ Մենք բոլորս էլ գիտենք, թե ովքեր են այդ մարդիկ, ովքեր պետք է միլիարդավոր դոլարներով վերականգնեին պետությանը պատճառած վնասը, բայց մենք միայն դրամներով հայցապահանջներ ենք տեսնում։ Սա վկայում է այն մասին, որ գործընթացը բացառապես քաղաքական է, իրավունքի տիրույթից դուրս։ Իրենք են որոշում ումից վերցնեն, ինչքան վերցնեն»,– նշում է Ասլանյանը։
«Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքն ԱԺ–ում ընդունվել է 2020թ. ապրիլի 16-ին, ուժի մեջ մտել մայիսի 23-ին: Օրենքով նախատեսվում է, որ գույքը, որի ձեռքբերումը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով՝ անկախ օրենքի ուժի մեջ մտնելուց առաջ կամ հետո ձեռք բերված լինելու հանգամանքից, համարվում է ապօրինի գույք:
Գագիկ Ղազինյանը հրավիրվել է դատախազության ապօրինի գույքի բռնագանձման վարչություն
Ենթադրյալ ապօրինի գույքը բռնագանձվում է դատախազության հայցադիմումի հիման վրա՝ Հակակոռուպցիոն քաղաքացիական դատարանի կողմից:
Ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորները, համարելով, որ ապօրինիի անվան տակ գույքի բռնագանձումները հակասահմանադրական են, դիմել էին ՍԴ:
2023թ. հուլիսի 7-ին՝ Սահմանադրական դատարանը կասեցրել է վարույթը` 21 հարց ուղղելով գլխավոր դատախազությանը։ Ու, թեև պատասխանները վաղուց ստացվել են, ՍԴ-ն արդեն 2-րդ տարին է, վարույթը չի վերսկսում։
Լրահոս
0