https://arm.sputniknews.ru/20250416/aporini-tsagum-unecvogh-gujqi-brnagandzman-masin-orenqy-sahmanadrakan-e-sd-87901355.html
Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին օրենքը սահմանադրական է. ՍԴ
Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին օրենքը սահմանադրական է. ՍԴ
Sputnik Արմենիա
Սահմանադրական դատարանի որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից: 16.04.2025, Sputnik Արմենիա
2025-04-16T21:43+0400
2025-04-16T21:43+0400
2025-04-16T21:48+0400
սահմանադրական դատարան
գույք
ապօրինի
բռնագանձում
օրենք
ընդդիմություն
https://cdn.am.sputniknews.ru/img/2352/45/23524548_0:84:1600:984_1920x0_80_0_0_868fe6fa87f2cca5c9b2cb11cfb846ef.jpg
ԵՐԵՎԱՆ, 16 ապրիլի – Sputnik. Սահմանադրական դատարանը որոշել է, որ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքը համապատասխանում է ՀՀ Սահմանադրությանը։ Այս մասին հայտնում է ՍԴ մամուլի ծառայությունը։Նշենք, որ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքն Ազգային ժողովն ընդունել է 2020թ. ապրիլի 15-ին, ուժի մեջ մտել նույն տարվա մայիսի 23-ին: Օրենքով նախատեսվում է, որ գույք կամ գույքի բաժինը, որի ձեռքբերումը չի հիմնավորվում օրինական եկամուտներով՝ անկախ օրենքի ուժի մեջ մտնելուց առաջ կամ հետո ձեռք բերված լինելու հանգամանքից, համարվում է ապօրինի գույք: Ենթադրյալ ապօրինի գույքը բռնագանձվում է դատախազության հայցադիմումի հիման վրա՝ Հակակոռուպցիոն քաղաքացիական դատարանի կողմից: Օրենքի ընդունումից հետո ՍԴ էին դիմել ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորները` համարելով, որ ապօրինի անվան տակ գույքի բռնագանձումները հակասահմանադրական են:Ընդգծվում է, որ Սահմանադրության 170-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:Հիշեցնենք, որ 2022թ. հուլիսի 8-ին ՍԴ–ն աշխատակարգային որոշում էր կայացրել՝ դիմել Վենետիկի հանձնաժողով՝ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» ՀՀ օրենքի հետ կապված խորհրդատվական կարծիք ստանալու նպատակով:Հիմնավորումն այն էր, որ բարձրացված հնարավոր սահմանադրական վեճը վերաբերում է իրավական խնդիրների, որոնց շրջանակն առնչվում է Հայաստանի Հանրապետության վավերացրած՝ մարդու իրավունքների վերաբերյալ միջազգային պայմանագրերի հիման վրա ձևավորված իրավունքին:Ապօրինի գույքի բռնագանձման օրենքը շեղվում է մեր ունեցած իրավական մշակույթից. Արա ՂազարյանՍտացվել է նաև Վենետիկի հանձնաժողովի կարծիքը, որը միանշանակ դրական կամ բացասական համարել հնարավոր չէ: Մասնավորապես նշել են, որ միջազգային և եվրոպական ստանդարտներից բխում է, որ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձումը կարող է որպես արդյունավետ գործիք ծառայել պետական կոռուպցիայի դեմ պայքարում և կանխել գույքի ապօրինի ձեռքբերումը:Նշվածը դասվում է հանրային շահին, որով կարող է արդարացվել որոշակի գույքի՝ ապօրինի ծագում ունենալու կանխավարկածի կիրառումը։ Այնուամենայնիվ, վերոնշյալ գործիքը պետք է կիրառվի ողջամտության սահմաններում և ուղեկցվի արդյունավետ ընթացակարգային երաշխիքներով:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/2352/45/23524548_89:0:1512:1067_1920x0_80_0_0_05aa0e203b1cdc2edf7fd2000614d7b7.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
սահմանադրական դատարան, գույք, ապօրինի, բռնագանձում, օրենք, ընդդիմություն
սահմանադրական դատարան, գույք, ապօրինի, բռնագանձում, օրենք, ընդդիմություն
Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին օրենքը սահմանադրական է. ՍԴ
21:43 16.04.2025 (Թարմացված է: 21:48 16.04.2025) Սահմանադրական դատարանի որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
ԵՐԵՎԱՆ, 16 ապրիլի – Sputnik. Սահմանադրական դատարանը որոշել է, որ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքը համապատասխանում է ՀՀ Սահմանադրությանը։ Այս մասին հայտնում է
ՍԴ մամուլի ծառայությունը։ Նշենք, որ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքն Ազգային ժողովն ընդունել է 2020թ. ապրիլի 15-ին, ուժի մեջ մտել նույն տարվա մայիսի 23-ին: Օրենքով նախատեսվում է, որ գույք կամ գույքի բաժինը, որի ձեռքբերումը չի հիմնավորվում օրինական եկամուտներով՝ անկախ օրենքի ուժի մեջ մտնելուց առաջ կամ հետո ձեռք բերված լինելու հանգամանքից, համարվում է ապօրինի գույք: Ենթադրյալ ապօրինի գույքը բռնագանձվում է դատախազության հայցադիմումի հիման վրա՝ Հակակոռուպցիոն քաղաքացիական դատարանի կողմից: Օրենքի ընդունումից հետո ՍԴ էին դիմել ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորները` համարելով, որ ապօրինի անվան տակ գույքի բռնագանձումները հակասահմանադրական են:
««Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի հիման վրա բռնագանձման ենթակա է այն գույքը, որը ձեռք է բերվել համապատասխան պաշտոնատար անձի` պաշտոնն ստանձնելու պահից հետո և համապատասխանում է Սահմանադրությանը...Բռնագանձման ենթակա է այն գույքը, որը կապ ունի համապատասխան հանցանքի հետ։ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի՝ դիմողի կողմից վիճարկվող մնացած դրույթները՝ դրանց վերաբերյալ ներկայացված հիմնավորումների շրջանակում, Սահմանադրությանը համապատասխանության վերացական ստուգման արդյունքներով համապատասխանում են Սահմանադրությանը»,–նշված է հաղորդագրության մեջ։
Ընդգծվում է, որ Սահմանադրության 170-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
Հիշեցնենք, որ 2022թ. հուլիսի 8-ին ՍԴ–ն աշխատակարգային որոշում էր կայացրել՝ դիմել Վենետիկի հանձնաժողով՝ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» ՀՀ օրենքի հետ կապված խորհրդատվական կարծիք ստանալու նպատակով:
Հիմնավորումն այն էր, որ բարձրացված հնարավոր սահմանադրական վեճը վերաբերում է իրավական խնդիրների, որոնց շրջանակն առնչվում է Հայաստանի Հանրապետության վավերացրած՝ մարդու իրավունքների վերաբերյալ միջազգային պայմանագրերի հիման վրա ձևավորված իրավունքին:
Ստացվել է նաև Վենետիկի հանձնաժողովի կարծիքը, որը միանշանակ դրական կամ բացասական համարել հնարավոր չէ: Մասնավորապես նշել են, որ միջազգային և եվրոպական ստանդարտներից բխում է, որ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձումը կարող է որպես արդյունավետ գործիք ծառայել պետական կոռուպցիայի դեմ պայքարում և կանխել գույքի ապօրինի ձեռքբերումը:
Նշվածը դասվում է հանրային շահին, որով կարող է արդարացվել որոշակի գույքի՝ ապօրինի ծագում ունենալու կանխավարկածի կիրառումը։ Այնուամենայնիվ, վերոնշյալ գործիքը պետք է կիրառվի ողջամտության սահմաններում և ուղեկցվի արդյունավետ ընթացակարգային երաշխիքներով: